• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Միքելանջելոյի «Սիքստինյան Կապելլան» «կենդանացել է» Լոնդոնում ինտերակտիվ ցուցադրությամբ. «Այլ լուրեր» Միքելանջելոյի «Սիքստինյան Կապելլան» «կենդանացել... 16:38
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝... 22:52
Ատելությունը քաղաքականության մեջ. Մեծ բանավեճ Ատելությունը քաղաքականության մեջ. Մեծ բանավեճ 21:56
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 10․10․2020 (օր 14-րդ)
Լեռնային Ղարաբաղ
01:2011 Հոկ, 2020

Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 10․10․2020 (օր 14-րդ)

1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի ,8-ի ,9-ի դեպքերի քրոնիկոնը:

Եվս մեկ ապացույց, որ սիրիացի գրոհայիններն Արցախում կռվում են հայերի դեմ․ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել

տեսանյութ

Ադրբեջանը հենց նոր երկու հրթիռային հարված հասցրեց Ստեփանակերտին․ ԱՀ ՄԻՊ

«Արդյոք սա միտված է հումանիտար հրադադարի պահպանմա՞նը: Թվում է, թե հանցագործները շարունակելու են հանցանքներ գործել, քանի դեռ չեն պատժվել»,- Արցախի տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Ստեփանակերտն կրկին հրետակոծվում է

Հակառակորդը կրկին խախտել է հրադադարը՝ օրվա ավարտին հրետակոծելով Ստեփանակերտը։

Դիվերսանտները սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մոր ու նրա՝ հաշմանդամություն ունեցող որդուն. ԱՀ ՄԻՊ

Այսօր ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հստակ տեղեկություններ է ստացել, որ առավոտյան Հադրութ քաղաք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ այդ խմբի անդամները տանը սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մոր ու նրա՝ հաշմանդամություն ունեցող որդուն, Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

Հադրութում գրեթե ավարտված է այսօրվա դիվերսիոն խմբերի ոչնչացումը․ Հովհաննիսյան

Չունեմ տեղեկություն, թե որքան ժամանակով է հրադադարը ամրագրված, որքան այն կտևի՝ չեմ կարող ասել։ Այդ մասին հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ այսօր ժամը 21։00-ին մեկնարկած ճեպազրույցի ընթացքում։

Դիակները հակառակորդը կկարողանա տանել միայն Կարմիր խաչի ներկայացուցիչների առկայության դեպքում

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր տեղեկացրեց, որ հրադադարից հետո, համաձայն ԱԳ նախարարների հայտարարության, Պաշտպանության բանակի տեղամասերից մեկում թույլ է տրվել, որպեսզի հակառակորդը մոտենա և վերցնի իր թողած դիակները: Սակայն, ըստ Հովհաննիսյանի, դրանից հետո գործընթացը դադարեցվել է, որովհետև նման դեպքերը ևս օգտագործվում են պրովոկացիաներ անելու նպատակով։ «Դրա համար պաշտոնապես հայտարարում ենք, որ հետայսու դա թույլ է տրվելու միայն, ինչպես հայտարարության մեջ նշված է, Կարմիր խաչի ներկայացուցիչների առկայության պարագայում»,- ասաց Հովհաննիսյանը։

Հակառակորդը  երեկ և այսօր մինչև կեսօր ունեցել է մոտ 200 զոհ, 3 ԱԹՍ-ի, 4 ավտոտեխնիկայի և մանր այլ միջոցների կորուստներ․ Հովհաննիսյան

Այս պահին հիմնականում հրադադարը պահպանվում է, ինչպես հայտարարվել է՝ 12։00-ից, չնայած նրան, որ առանձին տեղերում պրովոկացիաներ իրականացվել են, և մեր կողմից դրանց պատասխան տրվել է։ Այդ մասին 21։00-ին՝ ճեպազրույցի ժամանակ, ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել. ՊԲ

Դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձը ձեռնարկվել է Հադրութի ուղղությամբ: Չնայած հրադադարի հաստատումից անցել է շուրջ 3 ժամ՝ ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները շարունակվում են: Ռազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է: Ադրբեջանական կողմի գործողությունները, ըստ երևույթին, թելադրված են Հադրութը գրավելու մասին Ադրբեջանի նախագահի՝ նախօրեին կատարած հայտարարությունը ապացուցելու նպատակով` հայտնում են Արցախի ՊԲ-ից:

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակի տակ են պահում Հադրութ քաղաքը. ՊՆ խոսնակ

ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հարավային թևում հակառակորդի ձեռնարկած գրոհները։ Միաժամանակ, Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Հադրութ քաղաքը։ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը կրակ է վարում Թարթառի և Աղդամի շրջանների ուղղությամբ, հերթական կեղծիքն է` հայտարարել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Անտեսելով կրակի դադարեցման պայմանավորվածությունը՝ Ադրբեջանը 12:05-ին գրոհ է ձեռնարկել «Կարախամբեյլի»-ի ուղղությամբ

Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը՝ հայտարարել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

ՊԲ-ի ստորաբաժանումներին տրվել է կրակի դադարի հրաման

«Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման»,- տեղեկացրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

ԱՀ ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անունները

անուններ

Ադրբեջանական զինված ուժերի օդային հարձակումները՝  հրադադարից առաջ 

«Ադրբեջանական զինված ուժերն այժմ անցել են օդային հարձակման՝ մեծ քանակությամբ և լայնորեն կիրառելով ԱԹՍ-ներ։ Հակառակորդն ամեն կերպ փորձում է առավելություն ապահովել հումանիտար հրադադարից առաջ, բայց ապարդյուն»,- տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ մարտական գործողություններ՝ մարդասիրական նպատակներով հրադադարի մասին հայտարարությունից հետո

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով ձեռք բերված մարդասիրական նպատակներով հրադադարի մասին հայտարարությունից հետո արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրթիռահրետանային մենամարտեր: Այդ մասին հայտնել են ՊԲ-ից։

Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձում են օգտագործել մինչև հրադադարի մնացած ժամերը. ՊՆ ներկայացուցիչ

ՀՀ Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ  մեր բանակը հերոսաբար կատարում է իր մարտական խնդիրները, հաջող հետ մղելով բոլոր տեսակի գրոհները։

Ստեփանակերտը կրկին հրթիռակոծել են

«Ադրբեջանը րոպեներ առաջ հրթիռակոծել է Ստեփանակերտի քաղաքացիական շրջանները: Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան: Վերջին պահին էլ Բաքուն օգտագործում է իր՝ պատերազմական հանցագործության նույն ոճը»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

Հակառակորդը հարվածային ԱԹՍ է կիրառել Երիցվանքի և Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ տուժածներ չկան։ 

ԱԳ նախարարների հայտարարությունից հետո հակառակորդն ուժգնացրել է ԱԹՍ-ի օգտագործումը

Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարությունից հետո հարավային ուղղությամբ հակառակորդի կողմից ուժգնացել է ԱԹՍ-ի օգտագործումը։ ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի բոլոր գրոհները ՝ պատճառելով մարդուժի և ԱԹՍ-ի մեծ կորուստներ։ Հակառակորդը նենգաբար փորձում է փոխել իրավիճակը մինչև հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները պատրաստ են կասեցնելու հակառակորդի նախահարձակ մտադրությունները՝ հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

2020 թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է հրադադար` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար

ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի  արտաքին գործերի նախարարների հայտարարությունը՝

Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ. Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ. Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ.

  • 2020 թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
  • Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։
  • Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։
  • Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։

 

Հեղինակ`Նարե Ոսկանյան
Դիտումների քանակ1781
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 09․10․2020 (օր 13-րդ) 00:0910 Հոկ, 2020 Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 09․10․2020 (օր 13-րդ) Լեռնային Ղարաբաղ
  • Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 08․10․2020 (ՕՐ 12-րդ) 01:0509 Հոկ, 2020 Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 08․10․2020 (ՕՐ 12-րդ) Լեռնային Ղարաբաղ
  • Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ դեպքերի քրոնիկոնը․ 07․10․2020 (ՕՐ 11-րդ) 00:5008 Հոկ, 2020 Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ դեպքերի քրոնիկոնը․ 07․10․2020 (ՕՐ 11-րդ) Լեռնային Ղարաբաղ
  • Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ դեպքերի քրոնիկոնը․ 06․10․2020 00:5707 Հոկ, 2020 Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ դեպքերի քրոնիկոնը․ 06․10․2020 Լեռնային Ղարաբաղ
  • Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ դեպքերի քրոնիկոնը․ 05․10․2020 00:1706 Հոկ, 2020 Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ դեպքերի քրոնիկոնը․ 05․10․2020 Լեռնային Ղարաբաղ
  • Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ դեպքերի քրոնիկոնը․ 04․10․2020 01:2505 Հոկ, 2020 Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ դեպքերի քրոնիկոնը․ 04․10․2020 Լեռնային Ղարաբաղ
  • Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ դեպքերի քրոնիկոնը․ 03․10․2020 00:1404 Հոկ, 2020 Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ դեպքերի քրոնիկոնը․ 03․10․2020 Լեռնային Ղարաբաղ
  • Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ դեպքերի քրոնիկոնը․ 02․10․2020 10:4503 Հոկ, 2020 Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ դեպքերի քրոնիկոնը․ 02․10․2020 Լեռնային Ղարաբաղ
  • Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ դեպքերի քրոնիկոնը․ 01․10․2020 11:4702 Հոկ, 2020 Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ դեպքերի քրոնիկոնը․ 01․10․2020 Լեռնային Ղարաբաղ
  • Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ դեպքերի քրոնիկոնը․ 30․09․2020 15:2501 Հոկ, 2020 Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ դեպքերի քրոնիկոնը․ 30․09․2020 Լեռնային Ղարաբաղ
  • Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ դեպքերի քրոնիկոնը․ 29․09․2020 16:3130 Սեպ, 2020 Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ դեպքերի քրոնիկոնը․ 29․09․2020 Լեռնային Ղարաբաղ
  • Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ դեպքերի քրոնիկոնը․ 28․09․2020 13:5630 Սեպ, 2020 Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ դեպքերի քրոնիկոնը․ 28․09․2020 Լեռնային Ղարաբաղ
  • Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ դեպքերի քրոնիկոնը․ 27․09․2020 02:1128 Սեպ, 2020 Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ դեպքերի քրոնիկոնը․ 27․09․2020 Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Ավտովթար Գեղարքունիքի մարզի Չկալովկա բնակավայրի մոտակայքում․ կա մեկ զոհ 18:3613 Հլս, 2026
  • Գերմանիան Կիևի համար կգնի 50000 հարձակողական անօդաչու թռչող սարք. Reuters 18:2613 Հլս, 2026
  • ԵՄ-ն Հայաստանի համար նոր գործընկերային առաքելություն կստեղծի. Կալաս 18:1313 Հլս, 2026
  • Կասեցվել է «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ 18:0113 Հլս, 2026
  • Մասնագիտական կրթության որակի բարձրացման մի քանի ձևաչափ ենք դիտարկում. ԿԳՄՍ նախարարի տեղակալ 17:4913 Հլս, 2026
  • Եվրոպայում շոգից մահացել է ավելի քան 10000 մարդ. հետազոտություն 17:3713 Հլս, 2026
  • «Ազատություն-250» հոբելյանական միջոցառումների շարքում ԱՄՆ դեսպանությունը ներկայացնում է «Հիմնադիրների թանգարան» ցուցադրությունը 17:2513 Հլս, 2026
  • Տելեգրամ ալիքները կոտրելու նոր ալիք է սկսվել. ինչ պետք է անել 17:1513 Հլս, 2026
  • Ադրբեջանը կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից. Ալիև 17:0413 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Այնպես կանենք՝ ՀՀ-ն չբախվի արտաքին հարկադրանքի. Կալասը՝ ԵՄ նոր առաքելության մասին 17:0013 Հլս, 2026
  • Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն 16:5513 Հլս, 2026
  • Հայաստանում մեկնարկում է ԵՄ նոր առաքելությունը 16:4413 Հլս, 2026
  • Խուստուփի գագաթին ենք. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 16:3513 Հլս, 2026
  • 2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է 16:2913 Հլս, 2026
  • Հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա աշխատանքները շարունակվում են. Կալաս 16:1813 Հլս, 2026
  • Կիբեռոստիկանությունը հորդորում է՝ զգուշացե՛ք «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից 16:0713 Հլս, 2026
  • Հայաստանի դպրոցականների թիմը 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Կոլումբիայիում տեղի ունեցած ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայում 15:5813 Հլս, 2026
  • Մինչև 5 տարեկանների շրջանում վնասվածքով պայմանավորված հոսպիտալացման պատճառներից մեկը բարձրությունից վայր ընկնելն է. ՀՀ առողջապահության նախարարություն 15:4613 Հլս, 2026
  • «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով 15:4013 Հլս, 2026
  • Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին 15:2913 Հլս, 2026
  • Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. ՀՀ ֆինանսների նախարարություն 15:1813 Հլս, 2026
  • Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է 15:0913 Հլս, 2026
  • Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 15:0713 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Կեղծ նամակներ՝ Տելեգրամը կոտրելու համար. գողացված հարյուրավոր հաշիվներ կան 15:0013 Հլս, 2026
  • Ռուսաստանի դեսպանը կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ՝ կիբեռհարձակումների պատճառով 14:5013 Հլս, 2026
  • Պռոշյան համայնքում կասեցվել է հեղուկ գազի վաճառքով զբաղվող ընկերության գործունեությունը․ ՇՎՏՄ 14:3313 Հլս, 2026
  • Անտառային հրդեհ նկատելու դեպքում զանգահարեք 1-07 14:2013 Հլս, 2026
  • Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 14 սմ-ով․ Լևոն Ազիզյան 14:0513 Հլս, 2026
  • Ամպերին ավելի մոտիկ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 13:5013 Հլս, 2026
  • Ալիևը հայտարարել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորման մասին 13:3813 Հլս, 2026
  • Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների․ հուլիսի 16-18-ին ցերեկային ժամերին ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով 13:2813 Հլս, 2026
  • ԵՄ ԱԳ նախարարները պատրաստ են աջակցելու Հայաստանին՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում. Կալաս 13:1513 Հլս, 2026
  • Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք 13:0213 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Հյուսիս-հարավից մինչև «Արարատցեմենտ». Ծառուկյանի սկանդալային հաջողության հետքերով 13:0013 Հլս, 2026
  • Սվիրիդենկոն կնշանակվի ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնում. ԶԼՄ-ներ 12:5513 Հլս, 2026
  • Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ 12:4313 Հլս, 2026
  • Խոշոր անտառային հրդեհ Փարիզի մերձակայքում 12:3013 Հլս, 2026
  • Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ 12:1813 Հլս, 2026
  • Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ 12:0513 Հլս, 2026
  • Շինանյութի արտադրության ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր 11:5213 Հլս, 2026
  • ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին Հորմուզի նեղուցի շրջանում 11:3913 Հլս, 2026
  • Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 11:3013 Հլս, 2026
  • Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ 11:0613 Հլս, 2026
  • Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոն 10:5313 Հլս, 2026
  • «Ոսկե ծիրան»-ի համարտադրության հարթակը հայտարարել է նոր համագործակցության և իրականացվելիք ծրագրերի մասին 10:3113 Հլս, 2026
  • Իրանի դեմ ագրեսիային երրորդ երկրների ցանկացած մասնակցություն նրանց կդարձնի պատասխան հարվածների թիրախներ․ Իրանի ԱԳՆ 10:0413 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | Հայաստանում կան ԵՄ չափորոշիչներով ձկնամթերք արտադրողներ. փորձագետ | 13.07.2026 10:0013 Հլս, 2026
  • Բանգկոկի բարերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ, կան ծանր վիրավորներ 09:3413 Հլս, 2026
  • Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն․ հասցեներ 09:0713 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2513 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:0413 Հլս, 2026
  • Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր 23:2912 Հլս, 2026
  • Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը 23:2212 Հլս, 2026
  • Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր 22:5212 Հլս, 2026
  • Ձկնամթերքը ԵՄ արտահանելու թույլտվությունն ուժի մեջ է. օրենսդրական փաթեթը կձևավորի իրավական հիմք 22:3612 Հլս, 2026
  • Վերջապես արդարադատությունը գործում է. քաղաքագետները՝ Գագիկ Ծառուկյանի գործի մասին 22:0212 Հլս, 2026
  • Ատելությունը քաղաքականության մեջ. Մեծ բանավեճ 21:5512 Հլս, 2026
  • Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում 21:3512 Հլս, 2026
  • Մեծ փոփոխություններ ԳԱԱ-ում. Ակադեմիան դառնում է փորձագիտական կառույց 21:3312 Հլս, 2026
  • Լուրեր | Կփորձեն վիժեցնել ԹՐԻՓՓ-ի իրագործումը. քաղաքագետները՝ ընդդիմության մասին | 12.07.2026 21:0012 Հլս, 2026
  • Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ 20:4312 Հլս, 2026
  • Ոչ թե իրենց, այլ Կրեմլի պլան բ-ն են իրագործում. ընդդիմության քայլերը՝ քաղաքագետների դիտանկյունից 20:3512 Հլս, 2026
  • Նոր լուծումներ՝ շտապ օգնության ծառայություններում | Հարցազրույց հայրենադարձ Հենրիկ Մանուկյանի հետ 19:4812 Հլս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 12.07.2026 19:1212 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին 15:5612 Հլս, 2026
  • Արարատյան դաշտում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 15:3612 Հլս, 2026
  • Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան 15:0012 Հլս, 2026
  • Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին 14:3112 Հլս, 2026
  • Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. Փաշինյան 14:1012 Հլս, 2026
  • «Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը 13:2612 Հլս, 2026
  • Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ 12:4712 Հլս, 2026
  • Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը, և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել 12:0212 Հլս, 2026
  • Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 11:5812 Հլս, 2026
  • Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը մահացել է 11:2412 Հլս, 2026
  • Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը 11:0712 Հլս, 2026
  • Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ 10:0512 Հլս, 2026
  • Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը 10:0112 Հլս, 2026
  • Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում 09:4312 Հլս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:3812 Հլս, 2026
  • Զբոսաշրջության դասընթացներ Լոռիում 00:5712 Հլս, 2026
  • «Երևանի կոնյակի գործարան» 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 215 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:4212 Հլս, 2026
  • Ալեն Զուրաբյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն․ Ծանրամարտի ֆեդերացիա 00:2912 Հլս, 2026
  • Հովհաննես Նաղաշյանի 150-ամյակը՝ բացառիկ ցուցադրությամբ 00:1212 Հլս, 2026
  • Եվրոպայում հրդեհներ են , Ասիայում` թայֆուն. կան տուժածներ 23:5411 Հլս, 2026
  • Աշտարակի ավագ դպրոցը պատրաստ կլինի նոր ուսումնական տարում. բյուջեն 1.7 մլրդ դրամ է 23:2711 Հլս, 2026
  • Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում 23:0311 Հլս, 2026
  • «Ընտրական տուրիզմը» սահմանափակող նոր օրենք. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4011 Հլս, 2026
  • Ծիրանը պետք է վաճառել հատով, ոչ թե կիլոգրամով և շեշտել հայկական ինքնությունը. մասնագետի առաջարկը 22:2611 Հլս, 2026
  • «Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում 21:4111 Հլս, 2026
  • Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ 21:1911 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Նոր շուկաներում ծիրանը ոչ թե մասսայական, այլ ունիկալ պրոդուկտ. իրացման տարբերակներ 21:0011 Հլս, 2026
  • «Ռուբեն Շահվերդյան. Նախշապատումներ». ցուցահանդես՝ ՀԱՊ-ում 20:5811 Հլս, 2026
  • Մերձբալթյան երկրները պնդում են, որ իրենց օդային տարածքը չեն տրամադրել Ռուսաստանի վրա հարձակվելու համար 20:5211 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.07.2026 20:4411 Հլս, 2026
  • Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը ժամանել է Կիև 20:3511 Հլս, 2026
  • Մոջթաբա Խամենեին խոստացել է վրեժ լուծել 20:2611 Հլս, 2026
  • Ռուբիոն իր ձեռքում է կենտրոնացրել Վենեսուելայի վրա ազդեցության լծակները. NYT 20:1411 Հլս, 2026
  • Երասխ գյուղի մոտակայքում կցորդով բեռնատար է այրվել․ ՓԾ 20:0211 Հլս, 2026
  • 5 մեդալ՝ «Սիրիուս» կենսաբանության բաց օլիմպիադայից 19:5311 Հլս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան գիշերային հարձակումներ են իրականացրել 19:3711 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015