Հադրութում այսօրվա դիվերսիոն խմբերի ոչնչացումը գրեթե ավարտված է. Հովհաննիսյան

ՆՆարե Ոսկանյան

Չունեմ տեղեկություն, թե որքան ժամանակով է հրադադարը ամրագրված, որքան այն կտևի՝ չեմ կարող ասել՝ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ հրադադարից հետո հակառակորդի ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմի հնարավոր զոհերի ու վիրավորների մասին տեղեկությունները պարզ կդառնան վաղը:

Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այս պահին Հադրութում գրեթե ավարտված է այսօրվա դիվերսիոն խմբերի ոչնչացումը։

Անդրադառնալով գերիների, դիակների փոխանակման գործընթացին՝ Հովհաննիսյանն ասաց․ «Պայմանավորվածության համաձայն՝ պետք է լինի Կարմիր խաչի ներկայացուցիչների աշխատանքը: Եթե այդպիսին չեղավ, մենք կկասեցնենք գործընթացը»։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում