• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ԲՀԿ-ի խոստումները ԲՀԿ-ի խոստումները 20:40
Պուտինը կարևորել է Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերությունները. «Հարևաններ» Պուտինը կարևորել է Ադրբեջանի... 19:58
Բաց հարթակ․ Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանը պետք է հասկանա՝ իրեն զոհաբերողը ՌԴ-ն է եղել. Գալստյան Բաց հարթակ․ Բաքվի բանտում... 19:55
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ դեպքերի քրոնիկոնը․ 29․09․2020
Լեռնային Ղարաբաղ
16:3130 Սեպ, 2020

Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ դեպքերի քրոնիկոնը․ 29․09․2020

1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի և 28-ի դեպքերի քրոնիկոնը:

ՄԻԵԴ-Ը ԿՈՉՈՎ ԴԻՄԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա սույն թվականի սեպտեմբերի 29-ին որոշում է կայացրել այն կիրառել։

ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ՝ THE SPECTATOR ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻՆ

«Սա բռնապետության պատերազմն է ընդդեմ ժողովրդավարության»,-ասել է վարչապետը:

ՊԲ ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՄԱՐՏԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ

Արցախի ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչպես են հրետանավորները բարձր տրամադրությամբ ու դիպուկ կրակով կատարում իրենց մարտական խնդիրը։ 

ԱԼԻԵՎԸ ՊԱՏԱՀԱԲԱՐ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է, ՈՐ ԻՐԵՆՔ ԵՆ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ 

Տեսանյութ

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԽՈՑԵԼ Է ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ 137 ՏԱՆԿ ԵՎ ԶՐԱՀԱՏԵԽՆԻԿԱ, 72 ԱԹՍ, 7 ՈՒՂՂԱԹԻՌ, 1 ԻՆՔՆԱԹԻՌ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հովհաննիսյանն անդրադարձել է ՍՈՒ-25 գրոհիչի խոցմանը, նշել, որ, ցավոք, ունեցանք կորուստ, հայ օդաչուն մահացել է թուրքական F16 կործանիչի հարվածից։  

ՊԱՐԵՆԱՅԻՆ ԴԵՖԻՑԻՏԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ ԱՅՍ ՊԱՀԻՆ ՉՈՒՆԵՆՔ. ԱՀ ՊԵՏՆԱԽԱՐԱՐ

Ռազմական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո ԱՀ նախագահի կարգադրությամբ կազմավորվել է օպերատիվ խումբ Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ։ 

ԱԴՐԲԵՋԱՆԸ 500-ԻՑ ԱՎԵԼԻ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՈՐՈՒՍՏ ՈՒՆԻ. ՊԲ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ 

«Այսօր հակառակորդն ունեցել է հետևյալ կորուստները՝ 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 13 ԱԹՍ, անձնակազմը՝ շուրջ 500-ից ավելի»,- հայտնել է ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՌՈՒՍԱԿԱՆ «60 ՐՈՊԵ» ՀԱՂՈՐԴՄԱՆԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ադրբեջանը պետք է ընդունի, որ Արցախի հարցը ռազմական լուծում չունի»,- ասել է վարչապետը:

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՊԲ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՆԱԽԿԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ՀԵՏ 

«Հաղթանակն անկասկած մերն է լինելու, և որդի Ալիևը զղջալու է դեռ ոչ միայն հոր արած սխալների համար: Կեցցե՛ մեր միասնությունը: Կեցցե՛ն մեր ժողովրդի հերոսական զավակները»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ նախագահը:

ՀՀ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԱՆՁԱԶԵՐԾԱԾ ԱԳՐԵՍԻՎ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ 

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ զինվորական քննության գլխավոր վարչություն՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ

ՎԱՐՉԱՊԵՏ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՐԵՍԻԱՆ. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ BBC-ԻՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հարցազրույց է տվել բրիտանական BBC լրատվական ծառայությանը

ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏՆԵՐՈՒՄ ԱՐՑԱԽ ՄԵԿՆԵԼՈՒ ՀԵՐԹԵՐ ԵՆ 

Տեսանյութ

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՈՉՆՉԱՑՈՒՄ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՀ պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն ոչնչացնել ադրբեջանական բանակի զինվորականներին և մարտական տեխնիկան՝ Ֆեյսբուքում գրել է ՊՆ խոսնակը և հրապարակել տեսանյութ: Կադրերում միանգամից ամբողջ ստորաբաժանման ոչնչացման փայլուն իրականացված գործողությունն է:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԾԱՆՐ ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻՑ ԵՆ ԿՐԱԿ ԲԱՑՈՒՄ. ՊՆ ԽՈՍՆԱԿ

Տեսանյութ 

«ՀՈՎԱԶ 1» ԴԻՐՔԻ ԱՎԱԳԻ ՍԽՐԱՆՔՆ ՈՒ ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ է ՄՏՆԵՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԳՐՔԵՐ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

««Հովազ 1» դիրքի ավագի սխրանքն ու գրագիտությունը պիտի մտնեն Հայոց պատմության դասագրքեր։ Մանրամասները՝ պատերազմից հետո»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը։

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԿԵՆԴԱՆԻ ՈՒԺԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՑՈՒՄԸ 

Տեսանյութ

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԱԹՍ-Ն ՏԱՆ ԲԱԿՈՒՄ ՍՊԱՆԵԼ Է ԽԱՂԱՂ ԲՆԱԿՉԻ

«Լուրերի» բացառիկ լուսանկարները

ՀԱՐՎԱԾԸ ՀԱՍՑՎԱԾ Է ԵՂԵԼ ԵՐԿԱԹԳԾԻՆ, ԲԱՅՑ ՎՐԻՊԵԼ ԵՆ

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել Մեծ Մասրիկ համայնքից՝ ցույց տալով, թե ինչպիսի հարված են փորձել հասցնել։ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՔ ԺԱՄՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԿՈՐՑՐԵԼ Է ԵՎՍ 12 ՏԱՆԿ. ԱՀ ՊՆ  

Հակառակորդի մյուս կորուստների թիվը ճշտվում է՝ հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից:

ԽՈՑՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎՏՈԲՈՒՍԻ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ 

Տեսանյութ

ԱԳՐԵՍԻՎ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԱՆՁԱԶԵՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ. ԱՀ ՔԿ

Միջազգային իրավունքի նորմերի կոպտորեն խախտմամբ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքերի առթիվ հարուցված է քրեական գործ` հայտնում են Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից:

ԱԴՐԲԵՋԱՆԻ՝ «ԳՐԱԴԻ» 122 ՄՄ-ԱՆՈՑ ԱՐԿԻ ԱՐՁԱԿՈՒՄԸ

Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակման առաջին րոպեներին Ադրբեջանը «Գրադի» 122 մմ-անոց արկ է արձակել Ստեփանակերտի բնակելի թաղամասի վրա՝ անմիջապես մանկապարտեզի և դպրոցի հարևանությամբ:

ՀԱՅԿԱԿԱՆ ԶՈՒ-Ն ԵՎՍ ՄԵԿ ԱԹՍ Է ԽՈՑԵԼ 

Տեսանյութ

ՀՀ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԻԵԴ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ 

Հայաստանի Հանրապետությունը նախորդ 24 ժամերի ընթացքում շարունակել է ՄԻԵԴ ներկայացնել Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցի կիրառման անհրաժեշտությունը հիմնավորող ծավալուն ապացույցներ:

 ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՌԴ Պետդուման հակամարտող կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԿԻՐԱՌՈՒՄ Է ՀՐԵՏԱՆԻ, ԱԹՍ-ՆԵՐ, ԶՐԱՀԱՏԱՆԿԱՅԻՆ ՈՒԺԵՐ 

Ըստ լրացվող տվյալների՝ հայ մարտիկների գործողությունների արդյունքում հակառակորդը կորցրել է 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ: Հակառակորդը ունի նաև կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ:

ՎԱՐԴԵՆԻՍԻ ԳՅՈՒՂԵՐՆ ԵՆ ՀՐԵՏԱԿՈԾՎՈՒՄ ԱՅՍ ՊԱՀԻՆ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

Վարդենիսի գյուղերն են հրետակոծվում այս պահին: Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:/Ժ.12:35/

Ադրբեջանի զինուժը հարվածում է Վարդենիսի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ. մեկ մարդ սպանվել է. ԱԳՆ

ՄԵՐՈՆՔ ՈՒՂՂԱԹԻՌ ԵՆ ԽՈՑԵԼ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել։ Հավանական է՝ ուղղաթիռներ»,- հայտնել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը/ Ժ.11:43/

ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ԱԴՐԲԵՋԱՆ ՈՒՂԱՐԿՎԱԾ ՍԻՐԻԱՑԻ ՎԱՐՁԿԱՆՆԵՐԸ 

Թուրքական անվտանգության ընկերությունը գրոհայիններին ամսական 1500 դոլար գումար է տալիս և տեղափոխում Թուրքիայի սահման՝ նախքան Ադրբեջան հասցնելը: Տեղեկացրել է Reuters գործակալությունը:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սեպտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողությունները Արցախի պաշտպանության բանակի պաշտպանական գծի գրեթե ողջ երկայնքով: Մասնավորապես, հարձակողական գործողությունների ընթացքում առանձին ուղղություններով օգտագործում են ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգեր: Այս մասին Ֆեյսբուքում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյան:

ԱՅՍՕՐ ՄԱԿ-Ի ԱԽ-Ն ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԿԳՈՒՄԱՐԻ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ  

Նիստի անհրաժեշտության մասին պաշտոնապես հայտնել է Բելգիան, այն բանից հետո, երբ  Ֆրանսիան ու Գերմանիան հայտնել էին հիմնախնդիրն օրակարգ մտցնելու մասին:

ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՆ ԿՔՆՆԱՐԿԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ 

«ՌԴ Դաշնային խորհրդի պատգամավորները լուրջ մտահոգություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ, ինչը հանգեցրել է բազմաթիվ մարդկային կորուստների, և խիստ դատապարտում են կողմերի ուժի կիրառումը»,- ասվում է հայտարարության նախագծում:

ԱՐՑԱԽԻ ՊԲ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԵՐԿՈՒ ՈՒՂՂԱԹԻՌ ԵՆ ՈՉՆՉԱՑՐԵԼ 

Տեսանյութ

ԱՐՑԱԽԻ ՄԻՊ-Ը ՀԱՅՏՆԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՉՈՐՍ ԶՈՀԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ  

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի մեկնարկած փաստահավաք առաքելության ընթացքում պարզվել են չորս քաղաքացիական անձանց անուններ, որոնք զոհվել են ադրբեջանական հրետակոծությունների ու ԱԹՍ-ների հարվածների հետևանքով քաղաքացիական բնակավայրերում:

ՊԲ-Ն ՀԵՐՔՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ՄԱՐՏՈՒՆԻԻ ԶՈՐԱՄԱՍԸ ՇԱՐՔԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ 

ՊԲ բոլոր զորամասերը շարունակում են մնալ շարքում և իրենց հստակ գործողություններով կործանիչ հարվածներ են հասցնում նախահարձակ հակառակորդին:

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԶՈՀ ԿԱ՝ ԿԻՆ, ԵՐԵԽԱ, ՏԱՐԵՑ. ԹԱԹՈՅԱՆ 

«Այսօր առավոտյան խոսել եմ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի, նաև մի շարք բժշկական հաստատությունների անձնակազմերի հետ, տեղեկացել, որ կա 4 զոհ քաղաքացիական խաղաղ բնակչության շրջանում»,- ասել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

ՎԱՐԴԵՆԻՍՈՒՄ ԱՎՏՈԲՈՒՍԻ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ ՉՈՒՆԵՆՔ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Հակառակորդը զրահատեխնիկայի, ԱԹՍ-ների, հրետանու հուժկու կրակի ներքո փորձել է նորից հարձակումներ իրականացնել հատկապես հյուսիսային և հարավային ուղղություններով, սակայն, կրելով մեծ կորուստներ, մոտավորապես՝ 60 զինծառայողի և զգալի թվով զրահատեխնիկայի կորուստ, հետ է շպրտվել»,- ասաց Հովհաննիսյանը։

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԽՈՒՃԱՊԱՀԱՐ ՓԱԽՈՒՍՏԸ. ՊՆ ԽՈՍՆԱԿԸ ՏԵՍԱՆՅՈՒԹ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ

Տեսանյութ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԿՐԱԿ ԵՆ ՎԱՐԵԼ ՀՀ ԶՈՒ ՎԱՐԴԵՆԻՍԻ ԶՈՐԱՄԱՍԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

ՄԱՐՏԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼ ԵՆ ԱՄԲՈՂՋ ԳԻՇԵՐ. ՊՈՂՈՍՅԱՆ

«ՊԲ-ն ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին»,- հայտնել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

ԱԹՍ-ի խոցում

Րոպեներ առաջ նորից ԱԹՍ խոցեցինք. Արծրուն Հովհաննիսյան /ժ. 9:54/

ՀՀ ԱԳՆ-Ն ՀԵՐՔՈՒՄ Է ՎԱՐԴԵՆԻՍԻՑ ԴԱՇՔԵՍԱՆԻ ՇՐՋԱՆԸ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ 

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվության վերաբերյալ: 

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐԻ ԵՎ ԶՐԱՀԱՏԵԽՆԻԿԱՅԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

Տեսանյութ 

ՏԱՐԲԵՐ ԻՆՏԵՆՍԻՎՈՒԹՅԱՄԲ ՄԱՐՏԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Հայկական ստորաբաժանումները հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները. ՊՆ խոսնակ /ժ. 08:07/

ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՏԱԿ ԱՐՑԱԽՈՒՄ ԾՆՎԱԾ ՄՈՆԹԵՆ

Բացառիկ կադրեր 

ԹՇՆԱՄԱԿԱՆ ՕԴՈՒԺԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏԸ 

 Լուսանկարներ

ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆՈՒԺԻ ԿՈՂՄԻՑ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԽՈՑՎԱԾ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԸ 

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ներկայացրել է հայկական զինուժի կողմից հակառակորդի խոցված սպառազինությունը` սեպտեմբերի 28-ի ժամը 21:00-ի դրությամբ։ Հայկական կողմը խոցել է 49 ԱԹՍ, 4 ուղղաթիռ, 80 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ:

Հեղինակ`Նարե Ոսկանյան
Դիտումների քանակ472
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Արցախում թիկունքի հացն ապահովում է նաև սիրիահայ ընտանիքը 20:3130 Սեպ, 2020 Արցախում թիկունքի հացն ապահովում է նաև սիրիահայ ընտանիքը Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Եթե կամավորների կարիք լինի, ես պատրաստ եմ մեկնել առաջնագիծ․ «Լեռնային Արցախի» ֆուտբոլիստ Մալյակա 14:3030 Սեպ, 2020 Եթե կամավորների կարիք լինի, ես պատրաստ եմ մեկնել առաջնագիծ․ «Լեռնային Արցախի» ֆուտբոլիստ Մալյակա Սպորտ
  • Արցախում բունկերի պայթեցման մասին լուրը կեղծ է, լուսանկարը՝ հին 12:5130 Սեպ, 2020 Արցախում բունկերի պայթեցման մասին լուրը կեղծ է, լուսանկարը՝ հին Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • 6-ամյա դադարից հետո Բաքվից Թբիլիսի է ժամանել առաջին ուղևորատար գնացքը 01:1327 Մայ, 2026
  • Հանրապետություն» կուսակցությունը պատրաստ է կոալիցիա կազմել «Քաղաքացիական պայմանագրի» հետ 01:0727 Մայ, 2026
  • Գոտեպնդված և ոգևորված ենք ՀՀ քաղաքացիների արձագանքներից․ Արարատ Միրզոյան 01:0327 Մայ, 2026
  • «Լուսավոր Հայաստանը» երկու օր եղել է Սյունիքում, հետո քարոզարշավը շարունակել ԱԱԾ շենքի մոտ 00:4627 Մայ, 2026
  • Հայաստանը հետաքրքրված է փոքր մոդուլային ռեակտորներով․ Միրզոյանը՝ ատոմակայանի մասին 00:4327 Մայ, 2026
  • Իրանի համար ԹՐԻՓՓ-ը հնարավորություններ է բերելու․ Արարատ Միրզոյան 00:2627 Մայ, 2026
  • Գույքահարկի զրոյացում, անվճար տրանսպորտ. ՔԱՎԱԶ կուսակցության առաջին քայլը՝ հաղթանակի դեպքում 00:1327 Մայ, 2026
  • Ինչո՞ւ Մարկո Ռուբիոն չհանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ․ պարզաբանում է Արարատ Միրզոյանը 00:0927 Մայ, 2026
  • 10.000 դրամով ևս կբարձրացնենք թոշակները». ՀԱԿ ներկայացուցիչները՝ Գյումրիում 23:5626 Մայ, 2026
  • Զորահանդեսի շրջանակում մայիսի 27-ի առավոտյան ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ 23:3926 Մայ, 2026
  • Մեր համագործակցությունը որևէ երկրի հետ ուղղված չէ 3-րդ երկրի դեմ․ ԱԳ նախարար 23:3126 Մայ, 2026
  • Մեկ ժամ Երևանում. 20 րոպե երկկողմ հանդիպում և ստորագրված 3 փաստաթուղթ. ԱՄՆ պետքարտուղարի այցը 23:1926 Մայ, 2026
  • 300 հազար ադրբեջանցիների՝ ՀՀ-ում բնակեցման մասին թեզը հիվանդ երևակայության արդյունք է․ Միրզոյան 23:0026 Մայ, 2026
  • «Միասնության թևեր»-ի քարոզարշավի 5 ամսվա պլանային բյուջեն 926,7 մլն դրամ է. Դոսյեի հետաքննությունը 22:5726 Մայ, 2026
  • Mazda մակնիշի ավտոմեքենան բախվել է մոտակա խանութի պատին և կայանած Mercedes-Benz-ին․ ՆԳՆ 22:5026 Մայ, 2026
  • ԹՐԻՓՓ-ի հետ կապված որևէ ընկերության հետ դեռ պայմանավորվածություն չկա․ Միրզոյան 22:3626 Մայ, 2026
  • Գումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ․ 1 անձ ձերբակալվել է 22:3126 Մայ, 2026
  • Գերիների վերադարձի հարցը մշտապես մեր երկխոսության մաս է․ Արարատ Միրզոյան 22:2726 Մայ, 2026
  • Հարցազրույց Սուրեն Սուրենյանցի հետ 22:0526 Մայ, 2026
  • ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությանը. Թրամփը՝ Ալիևին 22:0326 Մայ, 2026
  • Կան տարբեր երկրներ և ընկերություններ, որոնք հետաքրքրություն են ցուցաբերել ԹՐԻՓՓ-ի նկատմամբ․ Միրզոյան 21:5326 Մայ, 2026
  • ՀԿԿ-ն ընտրակաշառք բաժանելու դեպքեր է բացահայտել, ձայնագրություններ հրապարակել. 2 անձ կալանավորվել է 21:4326 Մայ, 2026
  • Տավուշի մարզային վարչության հերթափոխի տեսուչների հաստիքները համալրվում են պատրաստված մասնագետներով. էկոպարեկային ծառայություն 21:2726 Մայ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Կրեմլից մինչև Երևան. Թաթոյանի թիմի շուրջ սկանդալային բացահայտումներ 21:0026 Մայ, 2026
  • Մտադիր ենք զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը. Զախարովա 20:5826 Մայ, 2026
  • Էրդողանն ու Փեզեշքիանը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ օրակարգի հարցեր 20:5226 Մայ, 2026
  • Մայիս 26-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4626 Մայ, 2026
  • Տոլմայի մոտ 40 տեսակ. համահայկական փառատոնը՝ «Զվարթնոց»-ում 20:4126 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 26.05.2026 20:3426 Մայ, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում 20:2826 Մայ, 2026
  • 3 խոշոր ծրագրեր՝ Իջևանում 20:2326 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիսի 26. 2026 20:1626 Մայ, 2026
  • Պետքարտուղարության հայտարարությունը Ռուբիոյի՝ Հայաստան այցի վերաբերյալ 20:0826 Մայ, 2026
  • Հուշագիր՝ ազգային խոհանոցի և խոհարարական կրթության զարգացման ուղղությամբ 20:0126 Մայ, 2026
  • Վեց տարվա ընդմիջումից հետո Բաքվից Թբիլիսի է ժամանել առաջին ուղևորատար գնացքը 19:4826 Մայ, 2026
  • Կարևորվել է թվայնացման ոլորտում նոր ծրագրերի իրականացումը. ՆԳ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին 19:4326 Մայ, 2026
  • Էբոլայի իրավիճակը Կոնգոյում և Ուգանդայում 19:3126 Մայ, 2026
  • Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանել ընկերությունների դեմ, որոնք օգնում են ՌԴ-ին շրջանցել սահմանափակումները 19:1426 Մայ, 2026
  • Համայնքային ոստիկաններն ու Գվարդիայի ծառայողները երիտասարդի պայուսակում ատրճանակ են հայտնաբերել 19:0126 Մայ, 2026
  • Կառավարությունը կնախաձեռնի ՀԷՑ բաժնետոմսերի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու (պետականացնելու) գործընթաց 18:4826 Մայ, 2026
  • «Ֆլեշ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 2 մլրդ 296 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 18:3926 Մայ, 2026
  • Փրկարար ծառայությունը պատրաստ է ցանկացած արտակարգ իրավիճակի արագ և համակարգված արձագանքման․ ուսումնավարժություն 18:2626 Մայ, 2026
  • Շաբաթների ընթացքում մենք կունենանք TRIPP նախագծի ստորագրում. Միրզոյան 18:1426 Մայ, 2026
  • Միշուստինն ու Ասադովը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի իրականացման հարցեր 18:0626 Մայ, 2026
  • «200 հազար քեզ, 400 հազար ընձի». ընտրակաշառքի գործով երկու կալանավորված կա 17:5326 Մայ, 2026
  • Քայլերն ուղղված են նրան, որպեսզի ապահովեն ՀՀ-ի՝ շատ կարևոր դերն այս նոր աշխարհում. Միրզոյանը՝ հազվագյուտ հանածոների հուշագրի մասին 17:5026 Մայ, 2026
  • Հայաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը կարևորագույն հանքանյութերի ոլորտում 17:4826 Մայ, 2026
  • Հայաստանն ու ԱՄՆ-ը ստորագրել են համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն. հրապարակվել է տեքստը 17:4526 Մայ, 2026
  • Իսրայելը և լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը շարունակում են փոխադարձ հարվածները 17:3726 Մայ, 2026
  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ասուլիսը | ՈՒՂԻՂ 17:2426 Մայ, 2026
  • Դուք, վարչապետը, հայաստանյան ամբողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, ավելի անկախ ապագայի Հայաստանի համար. Ռուբիո 17:2326 Մայ, 2026
  • ԱԳՆ-ն հրապարակել է TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի տեքստը 17:0926 Մայ, 2026
  • Անվտանգ սննդամթերք երեխաների, տարեցների և խնամքի կարիք ունեցող անձանց համար․ ՍԱՏՄ 17:0826 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Ավարտվեց ԱՄՆ պետքարտուղարի այցը Հայաստան. ստորագրվեց 3 փաստաթուղթ | 26.05.2026 17:0026 Մայ, 2026
  • ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական հարաբերություններն այսօր առավել ամուր են, քան երբևէ. Միրզոյան 16:5626 Մայ, 2026
  • «Խաղաղություն» միջազգային 2-րդ մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդես 16:4926 Մայ, 2026
  • Ընտրական հանցագործությունների շրջանակում փետրվարի 7-ից մայիսի 19-ը ձերբակալվել է 86 անձ, քրեական հետապնդում է հարուցվել 94 անձի նկատմամբ 16:3626 Մայ, 2026
  • Նախաստորագրվել է TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը 16:3426 Մայ, 2026
  • Նորապատում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով․ կա 3 զոհ 16:1726 Մայ, 2026
  • ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը փաստաթղթեր են ստորագրում | ՈՒՂԻՂ 16:0426 Մայ, 2026
  • Ռուսաստանը մտադիր է զարգացնել Հայաստանի հետ տնտեսական և հումանիտար համագործակցությունը. Զախարովա 15:5826 Մայ, 2026
  • ՀՀ Կառավարությունը հաղթել է միջազգային արբիտրաժում. տրիբունալը մերժել է «Սանիթեք» ընկերության հայցը և բոլոր պահանջները 15:5726 Մայ, 2026
  • Բացահայտվել է մաքսանենգ ճանապարհով ներկրած թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպք․ 1 կիլոգրամից ավելի մարիխուանա է հայտնաբերվել 15:5226 Մայ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարի ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում 15:4726 Մայ, 2026
  • «Զվարթնոց» օդանավակայանում ԱՄՆ պետքարտուղարի դիմավորման արարողությունը | ՈՒՂԻՂ 15:4426 Մայ, 2026
  • Երևանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը մարվել է 15:3726 Մայ, 2026
  • ԻՀՊԿ-ն հայտնել է Իրանի օդային տարածք ներխուժած ամերիկյան անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին 15:1726 Մայ, 2026
  • Քննարկվել են մասնավոր պահնորդական գործունեության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի լավարկման հարցեր 15:0826 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | Րոպեներ անց ԱՄՆ պետքարտուղարի օդանավը վայրէջք կկատարի «Զվարթնոց» օդանավակայանում 15:0026 Մայ, 2026
  • Մայիսի 27-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն 14:5426 Մայ, 2026
  • Կա՛մ կկնքվի լավ գործարք, կա՛մ գործարք չի լինի. Ռուբիո 14:3326 Մայ, 2026
  • Ազգային ժողովի հերթական նիստը չկայացավ. քվորում չկար 14:1626 Մայ, 2026
  • Կարա՞ս ինձ մի 50 պան տաս. կաշառք քվեի դիմաց՝ «Ուժեղ Հայաստան»-ից 14:0526 Մայ, 2026
  • Հունիսի 1-ից ՌԴ-ում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման նոր կարգ. էկոնոմիկայի նախարարություն 13:3326 Մայ, 2026
  • Մեր հայ գործընկերները պաշտպանություն են փնտրում սպառնալիքների անմիջական աղբյուրից. Շոյգու 13:2826 Մայ, 2026
  • ԱԺ ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի. ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Ալյանս»-ի գրանցումը 13:2026 Մայ, 2026
  • Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին 13:1726 Մայ, 2026
  • Դատախազը դատարան է հանձնել պետական գույքի օտարման գործընթացում չարաշահում թույլ տված նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը 13:0526 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | «Շատ են, է, 30 000 է մարդը», «Խնդիր չունես տու, պեր». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով 13:0026 Մայ, 2026
  • Երևանի շենքերից մեկում բնակարան է այրվում. դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք 12:5926 Մայ, 2026
  • ԵՄ դեսպանն ու ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Գորիսում պատրաստել են ժենգյալով հաց և գաթա 12:5826 Մայ, 2026
  • ՀՀ ԿԳՄՍՆ-ն ու ԱՄՆ Աստվածաշնչի թանգարանը կհամագործակցեն հայկական քրիստոնեական ժառանգության հանրահռչակման ուղղությամբ 12:5426 Մայ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարը ժամեր անց կժամանի Հայաստան. այցին հետևեք Առաջինով և Առաջինի լրատվական ալիքով 12:4026 Մայ, 2026
  • Անկայունության նոր օջախներ են ի հայտ եղել, այդ թվում՝ ԱՊՀ երկրների սահմանների մերձակայքում. Պուտին 12:3826 Մայ, 2026
  • Իրանի հարստացված ուրանը կա՛մ պետք է հանձնվի Վաշինգտոնին, կա՛մ պետք է ոչնչացվի տեղում. Թրամփ 12:3426 Մայ, 2026
  • Երևանում փակ փողոցներ կլինեն 12:2726 Մայ, 2026
  • Լավրովը Ռուբիոյին տեղեկացրել է, որ Մոսկվան նախատեսում է համակարգված հարվածներ հասցնել Կիևում ռազմական օբյեկտների 12:2426 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում 12:2126 Մայ, 2026
  • Ռուբիոն ավարտել է քառօրյա այցը Հնդկաստան և ուղևորվել Հայաստան 12:2126 Մայ, 2026
  • Ուջանը կունենա հիմնանորոգված ճանապարհ 12:1826 Մայ, 2026
  • 5 բրոնզե մեդալ Կենսաբանության միջազգային բաց օլիմպիադայից 12:0226 Մայ, 2026
  • Գլխավոր դատախազի տեղակալն ու Նյու Բրանսվիկի Գերագույն դատարանի նախագահը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր 11:5526 Մայ, 2026
  • ՆԳՆ ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը կրկին աճել է՝ 61-ից հասնելով 68 տոկոսի 11:4626 Մայ, 2026
  • Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 11:3526 Մայ, 2026
  • Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ 11:1526 Մայ, 2026
  • ՊՆ զգուշացում. կհնչի թնդանոթի 3 կրակոց, քիչ անց ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կկատարի թռիչք 10:5126 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի՝ Գորիս համայնքի տարածքային պատասխանատուն ընտրակաշառք է տվել. ձայնագրություն է հրապարակվել 10:4926 Մայ, 2026
  • Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը մեր կառավարության արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից է. վարչապետ 10:4626 Մայ, 2026
  • Ազգային ժողովում քվորում չկա, գրանցվել է 5 պատգամավոր 10:2026 Մայ, 2026
  • Կադրային փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ ՆԳՆ-ում և ենթակա ծառայություններում 10:1626 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015