• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը լուռ էր, երբ ռուսական բանտում սպանվում էր Լևոն Հայրապետյանը. Բլեյան Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը... 20:56
Հայաստանի հետ կարգավորման շրջանակում կձեռնարկենք մի քանի խորհրդանշական քայլ. Էրդողան. «Հարևաններ» Հայաստանի հետ կարգավորման շրջանակում... 20:24
Փոփոխություններ՝ խնամատարության ծրագրում Փոփոխություններ՝ խնամատարության ծրագրում 20:13
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Սա բռնապետության պատերազմն է ընդդեմ ժողովրդավարության. վարչապետի հարցազրույցը The Spectator պարբերականին
Հասարակություն
00:2430 Սեպ, 2020

Սա բռնապետության պատերազմն է ընդդեմ ժողովրդավարության. վարչապետի հարցազրույցը The Spectator պարբերականին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Spectator հեղինակավոր հանդեսին, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային և պատերազմական գործողություններին: Ներկայացնում ենք հարցազրույցի հեղինակ Կապիլ Կոմիրեդդիի հոդվածն ու վարչապետի հետ հարցուպատասխանը: 

«Կիրակի օրը Ադրբեջանն սկսեց գնդակոծել հայկական դիրքերը Լեռնային Ղարաբաղում: Վերջինս հիմնականում հայերով բնակեցված վիճելի տարածք է: 1920-ականներին, արհամարհելով տարածքի ժողովրդագրությունը, խորհրդային վարչակազմը Լեռնային Ղարաբաղը տեղակայեց Ադրբեջանի կազմում:

ԽՍՀՄ-ի փլուզումից քիչ առաջ տեղի հայերի ճնշող մեծամասնությունը հանրաքվեով քվեարկեց Ադրբեջանից անջատվելու օգտին և հռչակեց անկախություն: Այդուհանդերձ, հանրաքվեի արդյունքը ոչ ոք պաշտոնապես չճանաչեց: Եվ երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, այդ տարածքը հայտնվեց Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների ներսում:

Սարսափելի պատերազմ սկսվեց: Հայաստանին հաջողվեց ազատագրել Լեռնային Ղարաբաղը և հարակից շրջանները: Ռուսաստանի միջնորդությամբ հաստատվեց հրադադարի ռեժիմ, և 1992 թվականին ձևավորվեց Մինսկի խումբ կոչվող միջազգային հարթակը, որը կողմերին պետք է առաջարկեր կարգավորել իրենց տարաձայնություններն անարյուն եղանակով:

28 տարի անց ռազմական գործողությունների մի շարք բռնկումների հետևանքով հազարավոր մարդիկ սպանվեցին, և հարյուր հազարներ տեղահանվեցին:

Լեռնային Ղարաբաղն արդարացիորեն անվանել են «ամենավտանգավոր չկարգավորված հակամարտությունը մեծ Եվրոպայում»: Այն կարող է Ռուսաստանին և Թուրքիային ավելի սուր հակամարտության մեջ ներքաշել: Ռուսաստանը թեև աջակցում է Հայաստանին, բայց միևնույն ժամանակ զենք է վաճառում Ադրբեջանին, իսկ Թուրքիան անվերապահորեն աջակցում է Ադրբեջանին:

Տասնյակ խաղաղ բնակիչներ են արդեն զոհ գնացել կիրակի վերսկսված մարտերին: Հայաստանը, որը ժամանակին ուներ բացահայտ առավելություն, այժմ դիմակայում է շատ ավելի լավ սպառազինված և պատրաստված  հակառակորդին:

Չնայած Մոսկվայի զուսպ կեցվածքին, Թուրքիան, որն ավելի քան մեկ դար առաջ երկու տարվա ընթացքում ցեղասպանության ենթարկեց 1,5 միլիոն հայերի, Կովկաս է տեղափոխել այն մոջահեդներին, որոնց նա տեղակայել էր Սիրիայում՝ Բաշար ալ-Ասադին տապալելու համար: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, խոստացել է աջակցել Ադրբեջանին «անհրաժեշտ բոլոր միջոցներով»:

Հայաստանը հայտարարել է ռազմական դրություն: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հայտնի է որպես «Կովկասի Գանդի», երկու օր առաջ, ինչպես ժողովրդական  հեղափոխության օրերին, իր հայրենակիցներին կոչ արեց «կանգնել որպես հայ ազգի զինվոր»: Սա մարտահրավերի ծանրության խոստովանություն էր:

Հրետակոծությունն սկսվելուց մեկ օր անց ես Հնդկաստանից հեռախոսով խոսեցի Փաշինյանի հետ: Նոր պատերազմի բռնկումից ի վեր օտարերկրյա լրագրողի հետ իր առաջին հարցազրույցում Փաշինյանը, գերհոգնած, բայց վճռական, շարադրեց պատմության հայկական տարբերակը՝ ներկայիս իրադարձությունները որակելով որպես «գոյաբանական սպառնալիք» հայ ժողովրդի համար:

Կապիլ Կոմիրեդդի - Կիրակի խորհրդարանում Ձեր ելույթի ժամանակ Դուք նկարագրեցիք այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, որպես «ամենակարևոր հանգրվանը» Հայաստանի գոյատևման պայքարում: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Հայաստանն այժմ տոտալ պատերազմի մեջ է:

Նիկոլ Փաշինյան - Ադրբեջանը նախապես ծրագրված ագրեսիա է սկսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ: Ինչպես գիտեք, այնտեղ հայեր են ապրում: Մենք բարոյական և քաղաքական պարտականություն ունենք պաշտպանելու մեր հայրենակիցներին: Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է: Իրավիճակը սրվել է, քանի որ Ադրբեջանը շարունակում է գնդակոծել Լեռնային Ղարաբաղը՝ փորձելով ուժի միջոցով լուծում պարտադրել, ինչն ի դեպ արվում է Թուրքիայի անմիջական աջակցությամբ:

Կապիլ Կոմիրեդդի – Որքա՞ն զոհ կա Ձեր կողմից:

Նիկոլ Փաշինյան – Ունենք մի քանի տասնյակ զոհ քաղաքացիական անձանց և զինվորականների շրջանում: Ես չեմ կարող վերջնական թիվ ասել, քանի որ մարտերը շարունակվում են:

Կապիլ Կոմիրեդդի - Եթե այս պատերազմը ձեզ համար ոչ այլ ինչ է, քան գոյատևման համար պայքար, ապա ցանկալի է իմանալ, թե արդյոք դուք միայնա՞կ եք մարտնչում, թե՞ ձեր երկարամյա գործընկեր Ռուսաստանից ստացել եք աջակցության հավաստիացումներ:

Նիկոլ Փաշինյան – Կցանկանայի շեշտել, որ շատ կարևոր է հասկանալ, թե ինչի շուրջ է ընթանում Ղարաբաղյան հակամարտությունը: Կարդալով միջազգային լրատվամիջոցների վերնագրերը՝ հասկանում եմ, որ կա լուրջ թյուրըմբռնում: Դա տարածքային վեճ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Խնդիրը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին է:

Տարածաշրջանն Ադրբեջանի կազմում հայտնվեց միմիայն Խորհրդային Միությունում կայացված կամայական որոշումների հետևանքով: Հայերը մշտապես եղել են սպառնալիքի տակ: Սկզբում այն թաքնված էր, բայց ավելի ուշ տեսանելի դարձավ: Երբ սկսվեց Խորհրդային Միության փլուզումը, հայերը որոշեցին օգտվել իրենց ինքնորոշման իրավունքից. ինչպես Ադրբեջանն անջատվեց Խորհրդային Միությունից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը բաժանվեց Ադրբեջանից:

Ի դեպ, դա միանգամայն խաղաղ գործընթաց էր: Ադրբեջանն սկզբից ևեթ դրան արձագանքեց բռնի ուժով, ջարդերով և սպանություններով: Եվ հակամարտությունն սկսվեց հենց այդ կետից: Ցավոք սրտի, միջազգային հանրությունը թյուր է ընկալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը: Խոսքը տարածքների մասին չէ, այլ մարդկային էակների, մարդկանց անվտանգության: Հայերը, ովքեր միշտ մեծամասնություն են եղել Լեռնային Ղարաբաղում, ցանկանում են օգտվել իրենց ազատության, անկախության և ինքնորոշման իրավունքից:

Կապիլ Կոմիրեդդի - Ռուսաստանից օժանդակության հավաստիացումներ ստացե՞լ եք:

Նիկոլ Փաշինյան –  Ինչ վերաբերում է մեր գործընկերներին, ապա կցանկանայի նշել, որ ներկայիս գործընթացում Ռուսաստանը պահպանում է միանգամայն չեզոք դիրքորոշում:

Կապիլ Կոմիրեդդի - Հետաքրքիր է: Դուք ասում եք, որ ձեր դաշնակցի` Մոսկվայի դիրքորոշումը չեզոք է: Մինչդեռ Թուրքիայի նախագահը շարունակաբար մեղադրում է Հայաստանին շարունակվող ռազմական գործողությունների մեջ: Նա իր աջակցությունը հայտնեց Բաքվին և խոստացավ որդեգրել «մեկ ազգ, երկու պետություն» մոտեցումը:

Թուրքիայի պետական լրատվամիջոցները նկատվել են առաջնագծում: Կասե՞ք, որ սա համակարգված գրոհ է: Եթե այո, ապա Հայաստանը արդյոք ունա՞կ է դիմադրելու և միայնակ հաղթելու Ադրբեջանին և Թուրքիային:

Նիկոլ Փաշինյան - Սա ակնհայտորեն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից համաձայնեցված գործողություն է: Թուրքիան ղեկավարում է ողջ գործընթացը: Նրանք չեն էլ փորձում թաքցնել դա: Դա իրականում շատ հրապարակային գործընթաց է:

Ես նշեցի Լեռնային Ղարաբաղի հայերի առջև ծառացած գոյաբանական սպառնալիքը: Բայց քանի որ Դուք ակնարկում եք նաև Թուրքիայի մասին, ապա պետք է հաշվի առնել այն էքզիստենցիալ սպառնալիքը, որը կախված է եղել  հայ ժողովրդի գլխին մեր պատմության ընթացքում:

Ինչպես գիտեք, 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը կատարվեց Օսմանյան Թուրքիայում, երբ սպանվեց մեկ ու կես միլիոն հայ: Մինչ այժմ Թուրքիան ոչ միայն հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, այլև իրականում շարունակում է ցեղասպանության իր քաղաքականությունը հայերի նկատմամբ: Ինչ վերաբերում է մեր հնարավորություններին, ես նորից եմ կրկնում. սա մեզ համար գոյաբանական սպառնալիք է, և մեզ, ինքներս մեզ պաշտպանելուց բացի, այլ բան չի մնում:

Կապիլ Կոմիրեդդի - Արդյոք ՆԱՏՕ-ն պե՞տք է մտահոգված լինի, որ իր անդամներից մեկը, ինչպես Դուք եք ասում, առաջնորդում և ղեկավարում է այդպիսի մահացու արշավ:

Նիկոլ Փաշինյան - Եկեք այս ամբողջ գործընթացը դիտարկենք որպես Թուրքիայի ավելի լայն տարածաշրջանային քաղաքականության մի մաս: Տեսեք՝ ի՞նչ է կատարվում Միջերկրական ծովում և Մերձավոր Արևելքում:

Այն, ինչ Թուրքիան անում է այնտեղ, նրա կայսերական նկրտումների մի մասն է: Դա ոչ մի կապ չունի ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ: Խոսքը միայն Հայաստանի անվտանգության մասին չէ: Խոսքն ամբողջ Հարավային Կովկասի մասին է: Այն լույս է սփռում ամբողջ տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող դերի վրա:

Կապիլ Կոմիրեդդի - Մինսկի խումբը հորդորել է երկու կողմերին էլ՝ անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները: Հայաստանի կամ նրա գործընկերների կողմից դիվանագիտական ճանապարհով երկխոսություն վարելու որևէ փորձ եղե՞լ է։

Նիկոլ Փաշինյան - Երբ դարձա Հայաստանի վարչապետ, ես առաջարկեցի կարգավորման բանաձև, այն է՝ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես բանակցային գործընթացում ներգրավված առաջին հայն էի, որ ասաց, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի նաև հակառակորդ կողմի համար:

Հուսով էի, որ Ադրբեջանի նախագահը կարձագանքեր այդ նույն ոգով: Ցավոք սրտի, նա դա չարեց: Նա պնդում էր, որ կարևորը Ադրբեջանն է: Ադրբեջանի նախագահը ռազմատենչ հռետորաբանության դիմեց՝ ասելով, որ ինքը պատրաստվում է այդ հակամարտությունը լուծել ռազմական ուժով, և որ իրենց դիվանագիտական նպատակն էր նյութականացնել Ադրբեջանի ռազմական փառասիրությունը:

Մինչ այժմ Ադրբեջանի նախագահի դիվանագիտությունը եղել է ոչ այլ ինչ, քան ռազմական գործիք: Այդ իրավիճակում, այդ մթնոլորտում շատ դժվար է պահպանել բանակցություններն ու դիվանագիտությունը:

Կապիլ Կոմիրեդդի - Այսինքն՝ Դուք այս պահին Բաքվի հետ անմիջական կապ չունեք, և հաղորդակցության ոչ մի ալիք չի՞ գործում:

Նիկոլ Փաշինյան – Ոչ: Բայց մենք կապի մեջ ենք Մինսկի խմբի համանախագահների հետ:

Կապիլ Կոմիրեդդի - 2016-ի այսպես կոչված քառօրյա պատերազմը հանգեցրեց փակուղու: Բայց դա չափազանց ձեռնտու էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Ձեր կարծիքով՝ ի՞նչը կարող է լինել ագրեսիայի այս շրջափուլի դրդապատճառը:

Նիկոլ Փաշինյան - Իմ համոզմունքն այն է, որ միայն ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարություններն են ի վիճակի գնալ փոխզիջման և ընդունել խաղաղության բանաձևեր: Խնդիրն այն է, որ Իլհամ Ալիևն իր նախագահության ընթացքում հակահայկական ատելության մթնոլորտ սերմանեց Ադրբեջանում: Ադրբեջանում «հայ» նշանակում է թշնամի, ում պետք է սպանել: Այդ ատելության մթնոլորտն այլևս պայթել է՝ դառնալով դառն իրականություն:

Կապիլ Կոմիրեդդի - Դուք կիրակի խորհրդարանում ասացիք, որ «տեղի ունեցածի մեջ անսպասելի ոչինչ չկա»: Եթե կանխատեսել էիք, ապա ինչո՞ւ ամեն ինչ չարեցիք, որպեսզի դա տեղի չունենար:

Նիկոլ Փաշինյան – Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի օկուպացիան է պատերազմի միջոցով կամ առանց պատերազմի: Ուստի տրամաբանական չէր լինի, եթե ես համաձայնեի Լեռնային Ղարաբաղի ադրեջանական օկուպացիային՝ պատերազմից խուսափելու համար: Ալիևը փոխզիջման համար տեղ չթողեց:

Կապիլ Կոմիրեդդի - Վարչապետ դառնալուց առաջ Դուք լրագրող էիք և իրավապաշտպան: Ձեր պաշտոնավարման առաջին օրվանից Հայաստանն զգալի առաջընթաց է գրանցել: Այդ ձեռքբերումները, որոնք արդեն վտանգված են համաճարակով, գրեթե անկասկած ի չիք կդառնան պատերազմի արդյունքում: Ձեզ համարում են Կովկասի Գանդի: Ո՞րն է այն գինը, որը դուք պատրաստ եք վճարել խաղաղության համար:

Նիկոլ Փաշինյան - Երբ ես դարձա Հայաստանի վարչապետ, ասացի, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ նոր պատերազմը կնշանակի պատերազմ ժողովրդավարության դեմ: Այժմ կարող եմ պաշտոնապես ասել, որ Հարավային Կովկասում ժողովրդավարության դեմ Ադրբեջանի պատերազմը սանձազերծված է: Դա միայն պայքար չէ մեկ ազգի կամ մեկ պետության ազատության համար: Սա պայքար է ժողովրդավարության համար, քանի որ այն վարում է բռնապետությունն ընդդեմ ժողովրդավարության:

Դիտումների քանակ823
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Միջազգային հանրությունը պետք է պահանջի, որ Թուրքիան ընդհանրապես դուրս գա այս տարածաշրջանից. ՀՀ վարչապետ 23:2229 Սեպ, 2020 Միջազգային հանրությունը պետք է պահանջի, որ Թուրքիան ընդհանրապես դուրս գա այս տարածաշրջանից. ՀՀ վարչապետ Քաղաքականություն
  • Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիան. հարցազրույց BBC-ին 20:4029 Սեպ, 2020 Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիան. հարցազրույց BBC-ին Քաղաքականություն
  • Հայաստանը և Արցախը համարժեք ռազմաքաղաքական պատասխան կտան. Նիկոլ Փաշինյան 19:0129 Սեպ, 2020 Հայաստանը և Արցախը համարժեք ռազմաքաղաքական պատասխան կտան. Նիկոլ Փաշինյան Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • «Աթենք» ընկերությունը 2025-ի 9 ամսում 5 մլրդ 795 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 01:0217 Դեկ, 2025
  • Տավուշի մարզի Բերդ քաղաքում ջուր չի լինի. հասցեներ 00:4217 Դեկ, 2025
  • Վիկտոր Ենգիբարյանը Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի ղեկավարի տեղակալին հրավիրել է Հայաստան 00:2617 Դեկ, 2025
  • Կիբեռանվտանգությունը բոլորիս պատասխանատվությունն է. իրազեկման արշավ՝ Դիլիջանում 00:0417 Դեկ, 2025
  • Շարունակվում են ՔՊ պատգամավորի թեկնածուների գրանցում-չգրանցումները. վարչապետ 23:4416 Դեկ, 2025
  • «23 թվից էստեղ եմ, 4 տարի տվեցին». «Աբովյան» ՔԿՀ-ում 80 ազատազրկված կա 23:3716 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 17-ի եղանակային կանխատեսումները 23:1216 Դեկ, 2025
  • Ձեր առաջարկն օր առաջ ուժի մեջ կմտնի, եթե վերադարձնեք գողացածը. Ավանեսյանը՝ ԱԺ ընդդիմությանը 23:0016 Դեկ, 2025
  • Լևոն Թոքմաջյանը քանդակել է ոչ թե Պարույր Սևակի դեմքը, այլ՝ «Անլռելի զանգակատուն» պոեմը․ Աննա Հակոբյանը՝ աղմկահարույց քանդակի մասին 22:4816 Դեկ, 2025
  • Ինչպես է Երևանը դառնում «խելացի». Ավինյանը մանրամասնում է 22:3016 Դեկ, 2025
  • Ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Սպիտակավոր վանական համալիրից վերադառնալիս մոլորվել է․ ՆԳՆ 22:2416 Դեկ, 2025
  • ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ 3 տուժած կա 22:1516 Դեկ, 2025
  • TRIPP-ը գործելու է ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության ներքո. Ռուբինյան 22:1216 Դեկ, 2025
  • Հայաստանը և Լյուքսեմբուրգը վերահաստատել են իրենց վճռականությունը խորացնելու հարաբերությունները քաղաքականության, անվտանգության և կրթության ոլորտներում 22:0816 Դեկ, 2025
  • Հարցազրույց Լուսինե Գևորգյանի հետ 22:0416 Դեկ, 2025
  • Վակուում թերապիա. ինվազիվ միջամտություն 21:5616 Դեկ, 2025
  • Հայաստանում սուր շնչառական վարակների ակտիվությունը պահպանվում է 21:4816 Դեկ, 2025
  • Նոր նշանակում՝ վարչապետի աշխատակազմում 21:3516 Դեկ, 2025
  • Լուսաղբյուր գյուղում այրվել է 1500 հակ անասնակեր 21:1716 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | 200 մլն-ի պահանջ Քոչարյանից, 250 մլն-ի վարկ՝ ԼՂ-ից տեղահանվածների համար. թեժ բանավեճ 21:0016 Դեկ, 2025
  • Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը նշում է գործունեության 25-ամյակը 20:5916 Դեկ, 2025
  • Ինչո՞ւ հենց 2020-ին Ադրբեջանը սկսեց պատերազմ 20:5216 Դեկ, 2025
  • Արմեն Գրիգորյանը այցելել է Մատենադարան 20:4716 Դեկ, 2025
  • ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև նոր հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին. Զելենսկի 20:4416 Դեկ, 2025
  • Արարատ Միրզոյանը և Քսավյե Բետելը ստորագրել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր 20:3816 Դեկ, 2025
  • Դեկտեմբեր 16-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3416 Դեկ, 2025
  • Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ համայնքային 42 մանկապարտեզում տեսահսկման արդեն շուրջ 1700 սարք է տեղադրվել 20:2916 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 16.12.2025 20:2316 Դեկ, 2025
  • Ֆինանսական համակարգը՝ 2025-ին. ԿԲ-ն ամփոփում է 20:1316 Դեկ, 2025
  • Արևմտահայերէն լուրեր. Դեկտեմբեր 16. 2025 20:0616 Դեկ, 2025
  • Բանակի համազգեստի նմուշներն ընդունվում են փորձարկման. Փաշինյան 19:5416 Դեկ, 2025
  • Ռուսաստանի հետ հարաբերությունները համակողմանի են և ներառում են բոլոր ոլորտները. Արաղչի 19:4916 Դեկ, 2025
  • Գավառի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում 19:4216 Դեկ, 2025
  • Այսպիսի բարձր արդյունքներ դեռևս չէին գրանցվել. Հասմիկ Ավագյանը՝ առաջնություններում մեդալներ նվաճած կարատեիստներին 19:2116 Դեկ, 2025
  • ԿԳՄՍ փոխնախարարը Ծաղկաձորում հանդիպել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականի մարզիկներին 19:0416 Դեկ, 2025
  • Լուրեր 19:00 | Ավանդներն ու պարտատոմսերն աճել են, եկող տարի թանկացումներ չեն սպասվում 19:0016 Դեկ, 2025
  • Հայաստանը և Ադրբեջանը չեն կարող առանց մեզ. ՌԴ ԱԳՆ 18:3616 Դեկ, 2025
  • Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ 18:2316 Դեկ, 2025
  • ՍԱՏՄ-ն միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Կոտայքում 18:1616 Դեկ, 2025
  • HR-ն ու արդի աշխատաշուկայի պահանջները 18:0416 Դեկ, 2025
  • Բարեփոխումը պատմական է. Ավանեսյանը՝ առողջության համընդհանուր ապահովագրության մասին 17:5316 Դեկ, 2025
  • Փոփոխություններ են առաջարկվում «Կատարողական վարույթի մասին» և կից ներկայացված օրենքներում 17:3416 Դեկ, 2025
  • Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Նաիրա Գևորգյանի հայտարարությունը 17:1816 Դեկ, 2025
  • ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց պարտադիր զինծառայության ժամկետը կրճատելու նախագիծը 17:1416 Դեկ, 2025
  • Ներկայացվել է Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2026-2030 թթ․ ռազմավարական ծրագրի նախագիծը 17:0616 Դեկ, 2025
  • ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Օձունում գտնվող հողատարածքի նկատմամբ 17:0216 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | ՀՀ-ն և Ադրբեջանը առավել քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Էրդողան 17:0016 Դեկ, 2025
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 17:0016 Դեկ, 2025
  • Մեր հանրային ընկալումների մեջ պետք է ձևավորենք իրավական պետության քաղաքացի լինելու կեցվածքը. Կոնջորյան 16:5916 Դեկ, 2025
  • Առաջարկվում է ՔԿԱԳ համակարգը համայնքային ծառայությունից դարձնել քաղաքացիական ծառայություն 16:5616 Դեկ, 2025
  • Ավարտվել է բեռնատարում թաքցված 161 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունը 16:4616 Դեկ, 2025
  • Օպերատիվ կառավարման գրասենյակի 112 հեռախոսահամարը թույլ կտա տեղորոշել ահազանգող քաղաքացուն. նախագիծ 16:4216 Դեկ, 2025
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը 16:3216 Դեկ, 2025
  • Մոտ ենք անվտանգության ամուր երաշխիքներին. Զելենսկին՝ բեռլինյան բանակցությունների մասին 16:2716 Դեկ, 2025
  • Ոչ միայն դատապարտելի է, այլև ամոթ է ուսադիր կրող մարդու համար. Պապիկյանը՝ սահմանային ապատեղեկության մասին 16:1616 Դեկ, 2025
  • Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից կհեռացվի Պարույր Սևակի արձանը 16:1216 Դեկ, 2025
  • Դուք եք ընտրել Վարդան Ղուկասյանին, դուք էլ պատասխանատու եք. քննարկում՝ Գյումրիում կառավարման մասին 16:1016 Դեկ, 2025
  • Հաջորդ տարվա սկզբից Հայաստանի հետ կարգավորման շրջանակում կձեռնարկենք մի քանի խորհրդանշական քայլ. Էրդողան 16:0716 Դեկ, 2025
  • Լեհաստանը հնարավոր բազմազգ ռազմական առաքելության կազմում իր զինծառայողներին Ուկրաինա չի ուղարկի. Տուսկ 16:0316 Դեկ, 2025
  • Համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ուղղություններ․ ՆԳ նախարարն ընդունել է Կիպրոսի արտակարգ և լիազոր դեսպանին 15:5316 Դեկ, 2025
  • Ոչ բոլոր ծնողներն են, որ գումարը ծախսում են նպատակային՝ երեխայի կարիքների համար. Եղոյանը՝ ծնունդով պայմանավորված աջակցության մասին 15:4916 Դեկ, 2025
  • Ներկայացվել են պատժի պայմանական վաղաժամկետ ազատման և խափանման միջոցների բարեփոխումների նախագծերը 15:4316 Դեկ, 2025
  • Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Ճամբարակ համայնքի ղեկավարին՝ ինքնակամ կառույցի քանդման համար 15:3416 Դեկ, 2025
  • Կո՞ղմ եք քվեարկելու ԼՂ-ից տեղահանվածներին բնակարանով ապահովելու նախագծին, թե՞ ոչ. Կոնջորյանը՝ ընդդիմությանը 15:3216 Դեկ, 2025
  • Մոսկվան և Կիևը մոտեցել են դիվանագիտական կարգավորմանը. Ռյաբկով 15:2616 Դեկ, 2025
  • Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով 15:1416 Դեկ, 2025
  • ԿԳՄՍ փոխնախարարն ու նախարարի խորհրդականը չնախատեսված այցեր են կատարել Երևանի թիվ 126 և 185 հիմնական դպրոցներ 15:0116 Դեկ, 2025
  • ԱԺ արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 15:0016 Դեկ, 2025
  • Լուրեր 15:00 | Ռուբինյանն արձագանքել է Ալի Աքբար Վելայաթիի հայտարարությանը | 16.12.2025 15:0016 Դեկ, 2025
  • Թրամփը դատական հայց է ներկայացրել BBC ընկերության դեմ՝ պահանջելով 10 մլրդ դոլարի փոխհատուցում 14:3416 Դեկ, 2025
  • Հավանական չեմ համարում, որ Կտրիճ Ներսիսյանը որևէ ձև ունի իր ձևով կամ այլ ձևով մնալու կաթողիկոսական գահին. Ռուբինյան 14:3016 Դեկ, 2025
  • Ընտանիքում յուրաքանչյուր երեխայի ծննդյան համար կհատկացվի 500 հազար դրամ. նախագիծ 14:1916 Դեկ, 2025
  • Նման քննարկումներ չկան. Ռուբինյանը՝ TRIPP նախագծին ռուսական կողմի հնարավոր ներգրավման մասին 14:1116 Դեկ, 2025
  • TRIPP-ը նույն Զանգեզուրի միջանցքը չէ. Ռուբինյանն անդրադարձավ իրանական կողմից հնչող մտահոգություններին 13:5616 Դեկ, 2025
  • ԼՂ հարցը թոկ սարքելու ամենակարևոր գործող անձանցից մեկը եղել է ձեր ղեկավարը՝ Ռոբերտ Քոչարյանը. Կոնջորյանը՝ Խաչատրյանին 13:4316 Դեկ, 2025
  • Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական համաձայնություն. Անի Բադալյան 13:3716 Դեկ, 2025
  • Այդ ամեն ինչը վերջին հաշվով ներդրում է խաղաղության մեջ. Կոնջորյանը՝ պետական պարտքի և զենք գնելու մասին 13:3616 Դեկ, 2025
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Վայոց ձորի մարզերում 13:3416 Դեկ, 2025
  • ԱՄԷ-ում և ՀՀ-ում փոխադարձաբար կճանաչվեն երկու երկրների վարորդական վկայականները. նախագիծ 13:1916 Դեկ, 2025
  • Վլադիմիր Սանոսյանը՝ Հայաստանի 2025 թ․ լավագույն ֆուտզալիստ 13:1316 Դեկ, 2025
  • Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:0116 Դեկ, 2025
  • Երբ խոսվում է 2023-ին ԼՂ-ում իշխանափոխությունից ու դրան հաջորդած էթնիկ զտումից, պետք է հիշել նաև կոնտեքստը. Ռուբինյան 13:0116 Դեկ, 2025
  • Լուրեր 13:00 | Պատկան մարմինները կուսումնասիրեն հայտարարությունը. ՊՆ մամուլի քարտուղարը՝ կեղծ լուրի մասին 13:0016 Դեկ, 2025
  • Այս պահին քննարկվում է ՀՀ և ԱՄՆ-ի միջև պայմանագրի և կոնսորցիումի ստեղծման վերաբերյալ իրավական շրջանակը. Խանդանյանը՝ TRIPP-ի մասին 12:5816 Դեկ, 2025
  • Քննարկվել է ՀՀ և Վրաստանի ՊՆ-ների միջև ռազմավարական հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնումը 12:5616 Դեկ, 2025
  • Սյունիքի մարզին թիրախային աջակցություն կտրամադրվի, գումարի չափը՝ 50 մլն եվրո. նախագիծ 12:5116 Դեկ, 2025
  • Նախարարության պաշտոնյաների անունից գործում են կեղծ WhatsApp հաշիվներ. ՇՄՆ-ն զգուշացնում է 12:4316 Դեկ, 2025
  • ԼՂ-ից բռնի տեղահանվածները իսկապես խնդիրներ ունեն, որոնք համարում եմ յուրաքանչյուրիս խնդիրը. Բագրատյան 12:4116 Դեկ, 2025
  • ԿԲ-ն որոշել է 0.25 տոկոսային կետով իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 12:3716 Դեկ, 2025
  • ԵՄ-ն ունի գործիքակազմ, պատրաստ է կիսվել ՀՀ-ի հետ. Խանդանյանը՝ հիբրիդային հարձակումների դեմ պայքարի մասին 12:3116 Դեկ, 2025
  • Միքայել Աջապահյանը տեղափոխվել է հիվանդանոց 12:3016 Դեկ, 2025
  • ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 12:2416 Դեկ, 2025
  • ԵՄ առաջնորդները համատեղ հայտարարություն են տարածել Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ 12:2116 Դեկ, 2025
  • ԼՂ-ից տեղահանվածների բնակապահովության ծրագրի աջակցության չափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասով 3, 4 կամ 5 մլն դրամ կլինի 12:1416 Դեկ, 2025
  • Հայաստանյան կյանքին լիակատար ինտեգրվելու համար պետք է ընդունել ՀՀ քաղաքացիություն. Գեղամ Նազարյանը դիմեց ԼՂ-ից տեղահանված անձանց 12:0816 Դեկ, 2025
  • Ռուբեն Նազարեթյանը՝ Ֆուտզալի Հայաստանի 2025 թ․ լավագույն մարզիչ 12:0216 Դեկ, 2025
  • ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցության ծրագրի ֆինանսավորման համար վարկային միջոցներ կներգրավվեն. նախագիծ 11:5116 Դեկ, 2025
  • Այսօրվա դրությամբ ՀՀ քաղաքացիություն է ստացել մեր տեղահանված հայրենակիցներից 26 233-ը. ԱՍՀ փոխնախարար 11:4816 Դեկ, 2025
  • Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:4616 Դեկ, 2025
  • Գյումրիում 37-ամյա տղամարդը դանակահարել է հորը և մորը. նա ձերբակալված է 11:4516 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015