• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
«Քաղաքացիական պայմանագիրը» կստանա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»` 29, «Հայաստան» դաշինքը՝ 12 «Քաղաքացիական պայմանագիրը» կստանա 64... 22:18
Հետընտրական իրողություններ. Մեծ բանավեճ Հետընտրական իրողություններ. Մեծ բանավեճ 21:54
Չքաղաքականացնե՜լ. Էդվարդ Միլիտոնյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Էդվարդ Միլիտոնյանի հետ 19:26
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Միքայել Մինասյանի հետ կապված բիզնեսների բաժնեմասերը՝ կալանքի տակ
Իրավունք
13:2102 Հնս, 2020

Միքայել Մինասյանի հետ կապված բիզնեսների բաժնեմասերը՝ կալանքի տակ

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ կապված քրեական գործով նրա հետ անչություն ունեցող մի շարք ընկերությունների բաժնեմասեր վերցվել են կալանքի տակ։ 1lurer.am-ը իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրից առանձնացրել է այն մի քանի ընկերությունները, որոնց բաժնեմասերը կալանքի տակ են՝ կապված Մինասյանի հետ առնչվող քրգործի հետ։

«Ձորագետ հիդրոյի» բաժնեմասերը՝ կալանքի տակ

Մայիսի 7-ից կալանք է դրվել «Ձորագետ հիդրոյի» բաժնեմասերի վրա։ Ներկայում «Ձորագետ հիդրոյի» միակ բաժնետերը «Էներգո ինվեստ հոլդինգ» ՍՊԸ-ն է, որի միակ բաժնետերը 2016-ից ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքն է։ Մինչ Կարապետյանների ընտանիքին անցնելը ՀԷԿ-ում բաժնեմասեր են ունեցել ֆիզիկական երկու անձինք՝ Արմեն Պետրոսյանն (19%) ու Լեոնիդ Արևշատյանը (11%)։ Վերջիններս Մինասյանի մերձավորներից են։ Բացի այդ, «Ձորագետ հիդրոյում» բաժնեմաս է ունեցել Լյուքսեմբուրգում գրանցված «ՎՈԴ գրուպ» ընկերությունը։ Ձորահէկի մասնավորեցման վերաբերյալ ներկայում ՀՔԾ-ում քննվում է քրեկան գործ, որով մեղադրյալ է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ 2010-ին շահութաբեր համարվող և ՊՆ ենթակայության ներքո գտնվող պետական օբյեկտը օտարվել է հենց «Ձորագետ հիդրոյին», իրական արժեքից չորս անգամ ցածր գնով, պետությանը պատճառվել է մոտ 3 միլիոն դոլարի վնաս։ Գործարքից հետո մամուլում չէին դադարում հրապարակումներն այն մասին, որ ՀԷԿ-ն օտարվել է Մինասյանին։

Ձորագետը գտնվում է Լոռու մարզում, Դեբեդի ամենամեծ վտակներից է։ Երկարությունը 67 կիլոմետր է։ Գետի վրա ՀԷԿ-ը կառուցվել է 1931 թվականին և մինչ 2010 թվականը եղել պետական սեփականություն։ Ձորահէկը կարևոր նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ համակարգի համար։ Դրվածքային հզորությունը 26300 կՎտ է։

Հյուրանոցների բաժնեմասեր՝ կալանքի տակ

«Օֆիս կլաս» ՍՊԸ-ին է պատկանում Երևանի Բաղրամյան պողոտայի սկզբնամասում գտնվող «Օպերա սուիթ» հյուրանոցը։ 106 սենյակից բաղկացած հյուրանոցային համալիրը բացվել է 2015 թվականին, բացման արարողությանը ներկա էր նաև Սերժ Սարգսյանը։ Պաշտոնական հաղորդագրությունից հայտնի է դառնում, որ հյուրանոցի կառավարման գործը ստանձնել էր իտալական «Ռենկո» ընկերությունը։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրում սակայն «Օֆիս կլասի» տնօրենների ցուցակում եղել է Արմեն Պետրոսյանը, ում անվանը հանդիպում էինք «Ձորագետ հիդրոյի» բաժնետերերի ցուցակում։ Ներկայում ընկերության բաժնեմասերի  50 տոկոսը պատկանում է Վիրջինյան կղզիներում գրանցված «Սոնաթեք թեքնոլոջիս գրուպ» ընկերությանը, 25 տոկոս մասնակցություն էլ ունեն մեդիամագնատ, բիզնեսմեն Արթուր Ջանիբեկյանն ու ՌԴ քաղաքացի Ալեքսեյ Մխոյանը։ «Օֆիս կլասի» բաժնետեր է հանդիսացել նաև Տիգրան Եղոյանը, ում անունը կարելի է հանդիպել Մինասյանի հետ փոխկապակցված տարբեր ընկերություններում։

Այս տարվա ապրիլի 28-ին ընկերության բաժնեմասերի, շահաբաժինների հետ կապված գործարքների վրա դրվել է արգելանք, իսկ երեկ՝ հունիսի 1-ին, կալանք է դրվել բաժնեմասերի վրա։

Հունիսի 1-ին կալանք է դրվել նաև «Վելոֆիրմա» ՍՊԸ-ի բաժնեմասերի վրա։ Այս ընկերությանն է պատկանում Երևանի կենտրոնի մեկ այլ հյուրանոց՝ «Դաբլ թրի բայ Հիլթոնը», որը «Հիլթոն» միջազգային ցանցի ապրանքանիշի ներկայացուցիչն է ՀՀ-ում։ Այս հյուրանոցի բացման արարողությանը Սերժ Սարգսյանը ևս ներկա էր, հյուրանոցի կառուցապատումն էլ իրականացրել էր «Ռենկոն»։ Հյուրանոցի կառուցման ներդրումային ծրագիրը գնահատվել էր ավելի քան 35 միլիոն դոլար։

Ներկայում հյուրանոցի բաժնետեր հանդիսացող «Վելոֆիրման» ունի երկու այլ բաժնետերեր՝ «Նուովո վելոդրոմո» ՍՊԸ-ն՝ 53.7 տոկոս բաժնեմասով և «Տաշտուն մեթալզը»՝ 46.3 տոկոսով։ Ընկերությունում բաժնեմաս է ունեցել նաև Տիգրան Եղոյանը, ով հանդիսացել է նաև տնօրեն։

«Սպայկայի» սեփականատիրոջ բաժնեմասը՝ կալանքի տակ

Մայիսի 8-ից կալանք է դրված «Սպայկա» ընկերության միանձնյա բաժնետեր Դավիթ Ղազարյանի բաժնեմասի վրա, որի արժեքը ավելի քան 6 միլիարդ դրամ է։ Մինչ 2018-ը ընկերության խոշոր՝ 49 տոկոսի բաժնետեր է եղել նաև Ռոզա Ստեփանյանը, ով մասնագիտությամբ իրավաբան է և մի կարճ ժամանակ աշխատել է նաև Միքայել Մինասյանի եղբորը պատկանող «Էյէմ» իրավաբանական ընկերությունում։ Ստեփանյանի թեկնածությունը 2011-ին առաջադրվել էր նաև ԿԸՀ անդամի համար, սակայն Ստեփանյանը հետագայում ինքնաբացարկ է հայտնել։

Անցյալ տարվա գարնանը Դավիթ Ղազարյանը ձերբակալվեց՝ առանձնապես խոշոր չափի հարկեր և տուրքեր չվճարելու համար։ 1 միլիարդ դրամ գրավի դիմաց մեկ ամիս անց Ղազարյանն ազատ արձակվեց։ 2019-ի օգոստոսին ՊԵԿ փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հայտարարեց, թե «Սպայկայի» գործով պետությանը պատճառվել է մոտ 10 միլիարդ դրամի վնաս, որից 1 միլիարդը վերականգնվել է, քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

2001 թվականին հիմնված «Սպայկան» զբաղվում է գյուղմթերքի արտադրմամբ և դրա խոշորագույն արտահանողն է։

«Ջազզվեն»՝ արգելանքի տակ

Միքայել Մինասյանի անվան հետ մշտապես կապվող «Ջազզվե» սրճարանների ցանցը ներկայացնող «Ջազզվե» ՍՊԸ-ի բաժնեմասերի, բաժնետոմսերի, շահաբաժինների գործարքների հետ կապված արգելանք դրվել է ապրիլի 28-ից։ Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ Մինասյանը «Ջազզվեի» միակ մասնակիցն է եղել 2003-2011 թվականներին։ Ընկերության բաժնետերերի ցուցակից դուրս գալուց օրեր անց «Ջազզվեում» ունեցած իր ողջ բաժնեմասերն անցել են «Ջազզվե հոլդինգ» անունով և Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերությանը։

2018-ի սեպտեմբերին ընկերության բաժնետերերը դարձյալ փոխվեցին։ Ներկայում սրճարանների ցանցի բաժնեմասերի 85 տոկոսը Արթուր Ջանիբեկյանինն է, 10 տոկոսը՝ ճանաչված հաղորդավար, հումորիստ Գարիկ Մարտիրոսյանինը, իսկ 5 տոկոսը՝ Արմեն Պետրոսյանինը։ «Ջազզվեի» ցանցը բաղկացած է հինգ սրճարաններից։

Մեդիառեսուրսների բաժնեմասերը՝ կալանքի տակ

«Պանարմենիան մեդիա գրուպը» Հայաստանում խոշորագույն մեդիա հոլդինգն էր,որը 2019-ի փետրվարին հայտարարեց իր գործունեությունը դադարեցնելու մասին։ Հոլդինգի կազմում գտնվող «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, Tert.am կայքը, «Լավ ռադիոն» անցան «Քառյակ մեդիա» ՓԲԸ-ին, որը հիմնվել էր նախկին պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի, Միհրան Հակոբյանի, Կարեն Բեքարյանի և Արման Սաղաթելյանի կողմից։ «Արմենիա» հեռուստաընկերության սեփականատեր դարձավ Արթուր Ջանիբեկյանը։

Հունիսի 1-ին կալանք է դրվել և «Պանարմենիան մեդիա գրուպի» և «Արմենիա» հեռուստաընկերության բաժնեմասերի վրա։ Բաժնեմասերի, բաժնետոմսերի հետ կապված փոփոխությունների արգելանք է դրվել «Նյուզ էյ էմ» ՍՊԸ-ի վրա։

2020-ի ապրիլի 22-ին Պետեկամուտների կոմիտեն հաղորդեց, որ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման և փողերի լվացման մեջ։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Միքայել Մինասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը մեզ հետ զրույցում նշեց՝ վարույթն իրականացնող մարմինն իրեն որևէ տեղեկություն չի տրամադրել և որ առաջին դեպքը չէ, երբ գույքերի կալանադրման վերաբերյալ տեղեկանում է լրատվամիջոցներից։ «Ես արդեն մեկնաբանեցի, վարույթն իրականացնող մարմնի կողմից արդեն պրակտիկա է դարձել, որ մենք շատ թերթ պիտի կարդանք կամ հեռուստացույց շատ նայենք, որ իմանանք մեր պաշտպանյալների շահերին առնչվող քրեական գործերով ինչ գործողություններ են կատարվում»,- ասաց փաստաբանը։

Հեղինակ`Մկրտիչ Կարապետյան
Դիտումների քանակ8344
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Լուրեր 10:00 | Ազգային ժողովն ընտրված է, մանդատները՝ բաշխված. ԿԸՀ որոշումը | 15.06.2026 10:0115 Հնս, 2026
  • Ինչու 3 տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չի նշանակվելու․ հայտարարություն 09:5915 Հնս, 2026
  • Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին 09:3315 Հնս, 2026
  • Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել 09:2415 Հնս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 09:2015 Հնս, 2026
  • ԱՄՆ-Իրան պատերազմն ավարտվել է․ ինչ է նախատեսում 14 կետանոց նախագիծը․ Mehr 09:0215 Հնս, 2026
  • Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 08:2915 Հնս, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:0615 Հնս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին իրավապահները «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 00:2315 Հնս, 2026
  • Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ 23:2114 Հնս, 2026
  • Ընտրակաշառք բաժանողները չեն փոխվել՝ առաջ իշխանություն պահել էին ուզում, հիմա՝ վերցնել. քաղաքագետներ 23:0414 Հնս, 2026
  • Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում 22:5914 Հնս, 2026
  • Ընդդիմությունը մանդատ վերցնի-չվերցնի, ԱԺ-ն լեգիտիմության խնդիր չի ունենա. փորձագետներ 22:5414 Հնս, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիրը» կստանա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»` 29, «Հայաստան» դաշինքը՝ 12 22:1814 Հնս, 2026
  • Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան 22:1014 Հնս, 2026
  • Հետընտրական իրողություններ. Մեծ բանավեճ 21:5314 Հնս, 2026
  • Կառավարությունը կաջակցի, որ հայ ֆերմերները գնային առումով մրցունակ լինեն Եվրոպայում 21:4914 Հնս, 2026
  • Լուրեր | ՀՀ-ում ժողովրդավարությունն անշրջելի է, ժողովուրդը՝ դիմակայուն. քաղաքագետ | 14.06.2026 21:0014 Հնս, 2026
  • Արդյունաբերության ծավալն 8 տարում կրկնապատկվել է. պետական աջակցության ծրագրերն արդյունավետ են 20:5914 Հնս, 2026
  • Հայաստանում դպրոցներ չեն փակվում. տարածվող լուրերը կեղծ են | Հարցազրույց Արաքսիա Սվաջյանի հետ 20:5214 Հնս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 14.06.2026 19:2714 Հնս, 2026
  • Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ 18:3714 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները 18:2914 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն ամփոփում է ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները | ՈՒՂԻՂ 18:0514 Հնս, 2026
  • Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր 17:2114 Հնս, 2026
  • 2026-ի ապրիլի 1-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով. ՇՄ նախարար 17:0414 Հնս, 2026
  • Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել 16:4514 Հնս, 2026
  • Ռուսաստանը ողջունում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը. ՌԴ ԱԳՆ 16:2314 Հնս, 2026
  • Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում 15:4514 Հնս, 2026
  • Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան 15:3414 Հնս, 2026
  • Անհամբեր սպասում ենք Ձեր վարչակազմի հետ ավելի պատմական գործարքներ կնքելուն. Փաշինյանը՝ Թրամփին 15:1814 Հնս, 2026
  • Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանը կբարձրանա. Սուրենյան 15:0614 Հնս, 2026
  • ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 14:5914 Հնս, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ 13:4714 Հնս, 2026
  • Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ 13:3714 Հնս, 2026
  • Բացահայտվել է Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկելով վնասելու դեպքը․ 41-ամյա տղամարդը ձերբակալվել է 13:3314 Հնս, 2026
  • Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան 12:5814 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 12:1514 Հնս, 2026
  • Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է 12:1114 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում 11:4114 Հնս, 2026
  • Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է 11:3414 Հնս, 2026
  • Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը 11:3114 Հնս, 2026
  • Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է 11:2114 Հնս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:3314 Հնս, 2026
  • Ռոզա Գիսլադոտիր. «Ժամանակի արտացոլանքը» 00:5714 Հնս, 2026
  • Վաշինգտոնը և Բաքուն քննարկել են TRIPP նախագծի իրականացումը 00:3414 Հնս, 2026
  • Ինֆարկտից, քաղցկեղից ու դիաբետից մահերը նվազել են 23:4513 Հնս, 2026
  • Վանաձորի և Ստեփանավանի տարածաշրջանները միացնող ոլորանները հիմնանորոգվում են 23:1613 Հնս, 2026
  • Նախընտրական ու հետընտրական Հայաստան. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4013 Հնս, 2026
  • «Կրթություն հանուն խաղաղության». ՀՀ-ի ներկայացրած բանաձևը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է միաձայն 22:0813 Հնս, 2026
  • Հրդեհ Բաղրամյան գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը 21:2313 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Մարզերում կապիտալ ներդրումները, եկամտահարկի վերադարձը՝ շինարարության երկնիշ աճի գործոն 21:0013 Հնս, 2026
  • Պարում են աղջիկները, ծաղկում է Դիլիջանը 20:5813 Հնս, 2026
  • Հեռո՛ւ պահեք երեխաներին կենցաղային քիմիայի միջոցներից 20:3413 Հնս, 2026
  • Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը մասնակցել է Լոնդոնում Թագավորի ծննդյան օրվա շքերթին 20:1613 Հնս, 2026
  • Ալբանիայում ցուցարարները մի քանի շաբաթ է՝ բողոքում են Ադրիատիկ ծովի ափին հանգստավայրի կառուցման դեմ 20:0113 Հնս, 2026
  • Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան 19:4613 Հնս, 2026
  • Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելը Լիբանանի հարավում հարվածել է «Հըզբոլլահի» ավելի քան 70 օբյեկտի 19:3713 Հնս, 2026
  • Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան 19:1913 Հնս, 2026
  • «Բարսիս» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 687 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:0813 Հնս, 2026
  • ԱՄՆ-ն ու Ադրբեջանը քննարկել են TRIPP նախագծի իրականացումը, երկկողմ հարաբերությունները 18:4613 Հնս, 2026
  • ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ 18:3313 Հնս, 2026
  • Ալի Խամենեիին կհուղարկավորեն հուլիսի սկզբին 18:2113 Հնս, 2026
  • Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնությունը հավանաբար ձեռք կբերվի առաջիկա 24 ժամվա ընթացքում. Շարիֆ 17:5813 Հնս, 2026
  • Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը և անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին 17:4113 Հնս, 2026
  • Հայաստանի արտգործնախարարությունը շնորհավորել է Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ 17:2213 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | 20 հոգի մոտս կա, ընտանիքով, մոքիրներով. ԲՀԿ-ի ընտրակաշառքի հերթական ձայնագրությունը 17:0013 Հնս, 2026
  • Ստեփանավանի կարկուտի հետևանքները. վնասները գույքագրվում են 16:3813 Հնս, 2026
  • Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին 16:1413 Հնս, 2026
  • ԱՄՆ-ը և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են հանցավոր կազմակերպության պարագլխի 15:5213 Հնս, 2026
  • Կայացել է հայերի հանրահռչակմանն ուղղված Global Prestige Awards մրցանակաբաշխությունը 15:3313 Հնս, 2026
  • Ալի Խամենեիի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 4-9-ը 15:2913 Հնս, 2026
  • Շինարարությունը Հայաստանի ՀՆԱ-ում կարևոր դեր ունի, հարկավոր է պահպանել ակտիվությունը. տնտեսագետ 15:2713 Հնս, 2026
  • Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը 15:2113 Հնս, 2026
  • Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. Անահիտ Մանասյան 15:1513 Հնս, 2026
  • Ստրասբուրգում կայացել է IVOA-ի խորհրդակցությունը․ Հայաստանը ներկայացրել է հայկական վիրտուալ աստղադիտարանը 15:1013 Հնս, 2026
  • Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը 14:5513 Հնս, 2026
  • Ուկրաինայում մեկ ամսում սպանվել է 274, վիրավորվել 1763 խաղաղ բնակիչ. ՄԱԿ 14:4113 Հնս, 2026
  • Պետությունն այս տարի էլ 2 մլրդ դրամով կաջակցի հավաստագրված սերմացուով մշակաբույսերի մշակությանը 14:3113 Հնս, 2026
  • Իրանը և ԱՄՆ-ն կպարտավորվեն միմյանց դեմ պատերազմ չսկսել 14:1813 Հնս, 2026
  • Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան 13:5713 Հնս, 2026
  • Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից 13:4213 Հնս, 2026
  • ԲՀԿ-ի ենթադրյալ ընտրակաշառքի նոր ձայնագրություն. կան ձերբակալվածներ 13:3613 Հնս, 2026
  • Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր 13:2413 Հնս, 2026
  • Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ 13:1413 Հնս, 2026
  • Իսրայելը ցանկանում է ապագայում պահպանել Իրանի նկատմամբ գործողությունների ազատությունը. Իսրայել Կաց 13:0313 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | Ամենաշատն ավելացել են ՔՊ-ի քվեները, ամենաշատը նվազել՝ ԴՕԿ-ի ձայները. ԿԸՀ ամփոփումը 13:0013 Հնս, 2026
  • ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ 12:4513 Հնս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 12:1913 Հնս, 2026
  • Եվրամիությունը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները 11:5313 Հնս, 2026
  • ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության շուրջ փաստաթղթի տեքստը համաձայնեցվել է. Շարիֆ 11:3813 Հնս, 2026
  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին 11:3313 Հնս, 2026
  • «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտե 11:2913 Հնս, 2026
  • Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ 11:2213 Հնս, 2026
  • Վաղը հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան 10:5113 Հնս, 2026
  • Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ 10:2213 Հնս, 2026
  • Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը 09:4013 Հնս, 2026
  • ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն 09:3313 Հնս, 2026
  • Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները 09:1813 Հնս, 2026
  • Հնդկաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է Sri Lanka EXPO-2027 ցուցահանդեսի միջոցառումների վերաբերյալ քննարկումներին 09:0613 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015