Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրեն Բեն Բլեքի հետ հանդիպմանը քննարկել է Բաքվի և Վաշինգտոնի միջև բազմակողմ գործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև էներգետիկայի, տրանսպորտի և տարանցման, բարձր տեխնոլոգիաների ու ներդրումների ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները: Տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի համատեքստում կողմերը քննարկել են TRIPP նախագծի իրականացումը՝ շեշտելով 2025 թվականին կայացած վաշինգտոնյան գագաթնաժողովի հատուկ պատմական նշանակությունը ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների զարգացման համար նոր ուղղություններով։
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան