Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է միաձայն: ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի խոսքով այս բանաձևը բացառիկներից է, որ միջազգային այս բարդ իրավիճակում նման աջակցություն է ստանցել: Բանաձևը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտություններից, աղքատությունից, ճգնաժամերից տուժած երեխաների կրթության իրավունքների պաշտպանությանը:
Հեղինակ՝ Էմմա Վարդանյան