ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը։
Ավելի վաղ Քոչարյանի գրասենյակից հայտնել էին, որ նա եռօրյա այցով մեկնում է ՀՀ-ից՝ նշելով, որ այցը կրում է անձնական բնույթ:
Հիշեցնենք՝ օրեր առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը փորձել է լքել Հայաստանի Հանրապետությունը, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում իրավապահ մարմինները թույլ չեն տվել։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։