• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
«Օրակարգում հութիներն են» «Օրակարգում հութիներն են» 20:54
Բաց հարթակ. 44-օրա պատերազմից հետո որոշեցի վերջնական տեղափոխվել Հայաստան. Սոնա Բաց հարթակ. 44-օրա պատերազմից... 20:41
Օրը՝ 60 վայրկյանում | 19.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 19.09.2026 20:36
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Միքայել Մինասյանի հետ կապված բիզնեսների բաժնեմասերը՝ կալանքի տակ
Իրավունք
13:2102 Հնս, 2020

Միքայել Մինասյանի հետ կապված բիզնեսների բաժնեմասերը՝ կալանքի տակ

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ կապված քրեական գործով նրա հետ անչություն ունեցող մի շարք ընկերությունների բաժնեմասեր վերցվել են կալանքի տակ։ 1lurer.am-ը իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրից առանձնացրել է այն մի քանի ընկերությունները, որոնց բաժնեմասերը կալանքի տակ են՝ կապված Մինասյանի հետ առնչվող քրգործի հետ։

«Ձորագետ հիդրոյի» բաժնեմասերը՝ կալանքի տակ

Մայիսի 7-ից կալանք է դրվել «Ձորագետ հիդրոյի» բաժնեմասերի վրա։ Ներկայում «Ձորագետ հիդրոյի» միակ բաժնետերը «Էներգո ինվեստ հոլդինգ» ՍՊԸ-ն է, որի միակ բաժնետերը 2016-ից ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքն է։ Մինչ Կարապետյանների ընտանիքին անցնելը ՀԷԿ-ում բաժնեմասեր են ունեցել ֆիզիկական երկու անձինք՝ Արմեն Պետրոսյանն (19%) ու Լեոնիդ Արևշատյանը (11%)։ Վերջիններս Մինասյանի մերձավորներից են։ Բացի այդ, «Ձորագետ հիդրոյում» բաժնեմաս է ունեցել Լյուքսեմբուրգում գրանցված «ՎՈԴ գրուպ» ընկերությունը։ Ձորահէկի մասնավորեցման վերաբերյալ ներկայում ՀՔԾ-ում քննվում է քրեկան գործ, որով մեղադրյալ է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ 2010-ին շահութաբեր համարվող և ՊՆ ենթակայության ներքո գտնվող պետական օբյեկտը օտարվել է հենց «Ձորագետ հիդրոյին», իրական արժեքից չորս անգամ ցածր գնով, պետությանը պատճառվել է մոտ 3 միլիոն դոլարի վնաս։ Գործարքից հետո մամուլում չէին դադարում հրապարակումներն այն մասին, որ ՀԷԿ-ն օտարվել է Մինասյանին։

Ձորագետը գտնվում է Լոռու մարզում, Դեբեդի ամենամեծ վտակներից է։ Երկարությունը 67 կիլոմետր է։ Գետի վրա ՀԷԿ-ը կառուցվել է 1931 թվականին և մինչ 2010 թվականը եղել պետական սեփականություն։ Ձորահէկը կարևոր նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ համակարգի համար։ Դրվածքային հզորությունը 26300 կՎտ է։

Հյուրանոցների բաժնեմասեր՝ կալանքի տակ

«Օֆիս կլաս» ՍՊԸ-ին է պատկանում Երևանի Բաղրամյան պողոտայի սկզբնամասում գտնվող «Օպերա սուիթ» հյուրանոցը։ 106 սենյակից բաղկացած հյուրանոցային համալիրը բացվել է 2015 թվականին, բացման արարողությանը ներկա էր նաև Սերժ Սարգսյանը։ Պաշտոնական հաղորդագրությունից հայտնի է դառնում, որ հյուրանոցի կառավարման գործը ստանձնել էր իտալական «Ռենկո» ընկերությունը։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրում սակայն «Օֆիս կլասի» տնօրենների ցուցակում եղել է Արմեն Պետրոսյանը, ում անվանը հանդիպում էինք «Ձորագետ հիդրոյի» բաժնետերերի ցուցակում։ Ներկայում ընկերության բաժնեմասերի  50 տոկոսը պատկանում է Վիրջինյան կղզիներում գրանցված «Սոնաթեք թեքնոլոջիս գրուպ» ընկերությանը, 25 տոկոս մասնակցություն էլ ունեն մեդիամագնատ, բիզնեսմեն Արթուր Ջանիբեկյանն ու ՌԴ քաղաքացի Ալեքսեյ Մխոյանը։ «Օֆիս կլասի» բաժնետեր է հանդիսացել նաև Տիգրան Եղոյանը, ում անունը կարելի է հանդիպել Մինասյանի հետ փոխկապակցված տարբեր ընկերություններում։

Այս տարվա ապրիլի 28-ին ընկերության բաժնեմասերի, շահաբաժինների հետ կապված գործարքների վրա դրվել է արգելանք, իսկ երեկ՝ հունիսի 1-ին, կալանք է դրվել բաժնեմասերի վրա։

Հունիսի 1-ին կալանք է դրվել նաև «Վելոֆիրմա» ՍՊԸ-ի բաժնեմասերի վրա։ Այս ընկերությանն է պատկանում Երևանի կենտրոնի մեկ այլ հյուրանոց՝ «Դաբլ թրի բայ Հիլթոնը», որը «Հիլթոն» միջազգային ցանցի ապրանքանիշի ներկայացուցիչն է ՀՀ-ում։ Այս հյուրանոցի բացման արարողությանը Սերժ Սարգսյանը ևս ներկա էր, հյուրանոցի կառուցապատումն էլ իրականացրել էր «Ռենկոն»։ Հյուրանոցի կառուցման ներդրումային ծրագիրը գնահատվել էր ավելի քան 35 միլիոն դոլար։

Ներկայում հյուրանոցի բաժնետեր հանդիսացող «Վելոֆիրման» ունի երկու այլ բաժնետերեր՝ «Նուովո վելոդրոմո» ՍՊԸ-ն՝ 53.7 տոկոս բաժնեմասով և «Տաշտուն մեթալզը»՝ 46.3 տոկոսով։ Ընկերությունում բաժնեմաս է ունեցել նաև Տիգրան Եղոյանը, ով հանդիսացել է նաև տնօրեն։

«Սպայկայի» սեփականատիրոջ բաժնեմասը՝ կալանքի տակ

Մայիսի 8-ից կալանք է դրված «Սպայկա» ընկերության միանձնյա բաժնետեր Դավիթ Ղազարյանի բաժնեմասի վրա, որի արժեքը ավելի քան 6 միլիարդ դրամ է։ Մինչ 2018-ը ընկերության խոշոր՝ 49 տոկոսի բաժնետեր է եղել նաև Ռոզա Ստեփանյանը, ով մասնագիտությամբ իրավաբան է և մի կարճ ժամանակ աշխատել է նաև Միքայել Մինասյանի եղբորը պատկանող «Էյէմ» իրավաբանական ընկերությունում։ Ստեփանյանի թեկնածությունը 2011-ին առաջադրվել էր նաև ԿԸՀ անդամի համար, սակայն Ստեփանյանը հետագայում ինքնաբացարկ է հայտնել։

Անցյալ տարվա գարնանը Դավիթ Ղազարյանը ձերբակալվեց՝ առանձնապես խոշոր չափի հարկեր և տուրքեր չվճարելու համար։ 1 միլիարդ դրամ գրավի դիմաց մեկ ամիս անց Ղազարյանն ազատ արձակվեց։ 2019-ի օգոստոսին ՊԵԿ փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հայտարարեց, թե «Սպայկայի» գործով պետությանը պատճառվել է մոտ 10 միլիարդ դրամի վնաս, որից 1 միլիարդը վերականգնվել է, քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

2001 թվականին հիմնված «Սպայկան» զբաղվում է գյուղմթերքի արտադրմամբ և դրա խոշորագույն արտահանողն է։

«Ջազզվեն»՝ արգելանքի տակ

Միքայել Մինասյանի անվան հետ մշտապես կապվող «Ջազզվե» սրճարանների ցանցը ներկայացնող «Ջազզվե» ՍՊԸ-ի բաժնեմասերի, բաժնետոմսերի, շահաբաժինների գործարքների հետ կապված արգելանք դրվել է ապրիլի 28-ից։ Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ Մինասյանը «Ջազզվեի» միակ մասնակիցն է եղել 2003-2011 թվականներին։ Ընկերության բաժնետերերի ցուցակից դուրս գալուց օրեր անց «Ջազզվեում» ունեցած իր ողջ բաժնեմասերն անցել են «Ջազզվե հոլդինգ» անունով և Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերությանը։

2018-ի սեպտեմբերին ընկերության բաժնետերերը դարձյալ փոխվեցին։ Ներկայում սրճարանների ցանցի բաժնեմասերի 85 տոկոսը Արթուր Ջանիբեկյանինն է, 10 տոկոսը՝ ճանաչված հաղորդավար, հումորիստ Գարիկ Մարտիրոսյանինը, իսկ 5 տոկոսը՝ Արմեն Պետրոսյանինը։ «Ջազզվեի» ցանցը բաղկացած է հինգ սրճարաններից։

Մեդիառեսուրսների բաժնեմասերը՝ կալանքի տակ

«Պանարմենիան մեդիա գրուպը» Հայաստանում խոշորագույն մեդիա հոլդինգն էր,որը 2019-ի փետրվարին հայտարարեց իր գործունեությունը դադարեցնելու մասին։ Հոլդինգի կազմում գտնվող «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, Tert.am կայքը, «Լավ ռադիոն» անցան «Քառյակ մեդիա» ՓԲԸ-ին, որը հիմնվել էր նախկին պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի, Միհրան Հակոբյանի, Կարեն Բեքարյանի և Արման Սաղաթելյանի կողմից։ «Արմենիա» հեռուստաընկերության սեփականատեր դարձավ Արթուր Ջանիբեկյանը։

Հունիսի 1-ին կալանք է դրվել և «Պանարմենիան մեդիա գրուպի» և «Արմենիա» հեռուստաընկերության բաժնեմասերի վրա։ Բաժնեմասերի, բաժնետոմսերի հետ կապված փոփոխությունների արգելանք է դրվել «Նյուզ էյ էմ» ՍՊԸ-ի վրա։

2020-ի ապրիլի 22-ին Պետեկամուտների կոմիտեն հաղորդեց, որ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման և փողերի լվացման մեջ։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Միքայել Մինասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը մեզ հետ զրույցում նշեց՝ վարույթն իրականացնող մարմինն իրեն որևէ տեղեկություն չի տրամադրել և որ առաջին դեպքը չէ, երբ գույքերի կալանադրման վերաբերյալ տեղեկանում է լրատվամիջոցներից։ «Ես արդեն մեկնաբանեցի, վարույթն իրականացնող մարմնի կողմից արդեն պրակտիկա է դարձել, որ մենք շատ թերթ պիտի կարդանք կամ հեռուստացույց շատ նայենք, որ իմանանք մեր պաշտպանյալների շահերին առնչվող քրեական գործերով ինչ գործողություններ են կատարվում»,- ասաց փաստաբանը։

Հեղինակ`Մկրտիչ Կարապետյան
Դիտումների քանակ8360
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:1720 Սեպ, 2026
  • Նոր Խարբերդի մանկատան դայակը ազատվել է աշխատանքից՝ երեխային ծեծի ենթարկելու դեպքից հետո 00:5320 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան 00:3420 Սեպ, 2026
  • Մինաս Ավետիսյան. մեկ կտավի ցուցադրություն 23:1819 Սեպ, 2026
  • Մենք նոր-նոր ենք պետություն դառնում, առաջին քայլերն ենք անում իրական, անկախ պետություն ունենալու ուղղությամբ․ Արարատ Միրզոյան 23:0319 Սեպ, 2026
  • «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման հարցում լավագույն գործընկերը կարող է լինել Ռուսաստանը․ Նիկոլ Փաշինյան 22:5019 Սեպ, 2026
  • Հարատև պետություն. Հայաստանը պատրաստվում է 35-ամյակի տոնական միջոցառմանը 22:3319 Սեպ, 2026
  • Ղազախստանին հայկական երկաթուղու կառավարումը հանձնելու սցենարին դեմ չենք․ Փաշինյան 22:2119 Սեպ, 2026
  • Փաշինյանի հանձնարարությամբ Եկեղեցում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ զեկույց է պատրաստվել 22:0619 Սեպ, 2026
  • Պայքար ընտանեկան բռնության դեմ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5019 Սեպ, 2026
  • Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է N զորամաս 21:1519 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հարատև պետություն. ինչպես է նշվելու Հայաստանի Հանրապետության 35-ամյակը | 19.09.2026 21:0019 Սեպ, 2026
  • Լեռնագոգցի երիտասարդները «Հավասարության այգի» են հիմնել 20:5419 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 19.09.2026 20:3619 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացման արարողությանը 20:1919 Սեպ, 2026
  • «ԳՊՄ գոլդ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 967 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:1419 Սեպ, 2026
  • Եթե Ռուսաստանը որոշի հարվածել ՆԱՏՕ-ի տարածքին, շատ երկրների համար դա լուրջ փորձություն կդառնա. Ռինկևիչս 19:5719 Սեպ, 2026
  • 5 տեսլա ՄՌՏ տեխնոլոգիան կներդրվի նաև Հայաստանում 19:5119 Սեպ, 2026
  • Թրամփը հրապարակել է իր 25 գլխավոր ձեռքբերումը 19:3719 Սեպ, 2026
  • Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» գլուխգործոցն առաջին անգամ ցուցադրվում է Հայաստանում 19:2419 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է նոր հեռահար գործողությունների մասին՝ ի պատասխան ռուսական հարվածների 19:0919 Սեպ, 2026
  • Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը՝ աշխարհի առաջատար լրատվամիջոցների էջերում 18:5619 Սեպ, 2026
  • ԱԲ միջազգային օլիմպիադայի ձեռքբերումները 18:3819 Սեպ, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենային 18:1519 Սեպ, 2026
  • Ռուսաստանում ընթանում է Պետդումայի պատգամավորների ընտրությունների երկրորդ օրվա քվեարկությունը 17:5819 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է ՌԴ դեմ «Դժոխային պատժամիջոցների» օրենքը 17:5419 Սեպ, 2026
  • Թրամփն արգելել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն 17:3619 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված «Անկախության սիմֆոնիան» կհնչի Գյումրու Թատերական հրապարակում 17:1319 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանն ամենաքիչ բացահայտված գանձերից է. միջազգային մամուլ | 19.09.2026 17:0019 Սեպ, 2026
  • Սուբվենցիոն ծրագրերի որակը կերաշխավորվի. նոր կարգավորումները գործում են օգոստոսի 21-ից 16:5419 Սեպ, 2026
  • Երբ ԱՄՆ-ը պատրաստ լինի բարեխիղճ գործարք կնքել, մենք էլ կանենք նույնը. Քարնի 16:3619 Սեպ, 2026
  • Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով 16:1119 Սեպ, 2026
  • Հայաստանի բանկային համակարգում առկա ավանդների ծավալը տասը տարում քառապատկվել է 15:5219 Սեպ, 2026
  • Լավրովն ու Ռուբիոն կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում 15:3619 Սեպ, 2026
  • Գիտամշակութային հանդիպում՝ Բերքաբերում 15:2919 Սեպ, 2026
  • Թրամփի 25 գլխավոր ձեռքբերումների ցանկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը 15:1319 Սեպ, 2026
  • Քաղաքակիրթ սպասարկում. Վաղարշապատում «Քաղաքացիների սպասարկման» գրասենյակ է բացվել՝ 76-րդը ՀՀ-ում 14:5419 Սեպ, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ 14:2419 Սեպ, 2026
  • Կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք՝ Ջերմուկում․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի 14:1119 Սեպ, 2026
  • Միջազգային համագործակցության շրջանակում հանդիպում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնում 13:3719 Սեպ, 2026
  • Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ 13:1919 Սեպ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին 13:1219 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Մոտ 8.3 տրիլիոն դրամ. բանկերում ներդրված ավանդների ծավալը ռեկորդային է 13:0019 Սեպ, 2026
  • Պակիստանում տեղի ունեցած պայթյունի և կրակոցների զոհերի թիվն անցել է 30-ը 12:5319 Սեպ, 2026
  • Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին 12:3219 Սեպ, 2026
  • Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր ունենք 3 ներկայացուցիչ 12:1719 Սեպ, 2026
  • Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին 12:1319 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը 12:0819 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը կգործուղվի Կատարի Պետություն 11:5419 Սեպ, 2026
  • Էդուարդ Հակոբյանը կգործուղվի Հունգարիա 11:4119 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը և Դանիան համաձայնության են եկել Գրենլանդիայի շուրջ 11:2919 Սեպ, 2026
  • Արտակարգ իրավիճակներին արձագանքման մեխանիզմների կատարելագործում. ուսումնավարժանք՝ Գեղարքունիքի մարզպետարանում 11:1619 Սեպ, 2026
  • Խորհրդակցություն ՄԻՊ գրասենյակում. քննարկվել են մարզային ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցեր 10:5819 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 10:4519 Սեպ, 2026
  • Երևանում օդում փոշու պարունակությունը մի շարք օրերի գերազանցել է թույլատրելի սահմանը 10:1419 Սեպ, 2026
  • ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի 10:1019 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գորիս քաղաքում 09:5919 Սեպ, 2026
  • Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆ 09:5419 Սեպ, 2026
  • Օգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու պարունակությունը ռեկորդային է եղել՝ 1979-ից ի վեր 09:4219 Սեպ, 2026
  • ՔՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են Շվեդիայի, Նիդերլանդների և Բելգիայի դեսպաններին 09:2419 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել 09:0919 Սեպ, 2026
  • Փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում 08:4819 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3019 Սեպ, 2026
  • Օրը սկսեցինք 30 կմ հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան 08:1819 Սեպ, 2026
  • Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի առանցքային ծրագրերից է 01:0219 Սեպ, 2026
  • Վանաձորը տոնել է Անկախության 35-ամյակը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգային ծրագրով 00:2819 Սեպ, 2026
  • 40 տարի՝ ռեկորդի հետ․ Դավիթ Առուշանյանը հանդիպել է լեգենդար Ռոբերտ Էմիյանի հետ 00:1319 Սեպ, 2026
  • Նոր լարվածություն Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերություններում 23:4218 Սեպ, 2026
  • «Պահպանեք ձեր քաջությունը, ձեր վճռականությունը». Կարլ Շթարցախերը՝ ՀՀ վարչապետին 23:1918 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները 23:0018 Սեպ, 2026
  • ՍԱՏՄ-ն արձագանքում է պտուղ-բանջարեղենում թունաքիմիկատների քանակի գերազանցման տեղեկություններին 22:4518 Սեպ, 2026
  • Կենսաչափական համակարգի ներդրումը պետության սեփական ուժերով 7-8 տարի կպահանջեր․ Սարգսյան 22:3018 Սեպ, 2026
  • Մ-4 միջպետական ճանապարհին իրականացվել է հարկադիր քարաթափում՝ վերացնելով վտանգը 22:1418 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արման Եղոյանի հետ 22:0018 Սեպ, 2026
  • ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ 21:4518 Սեպ, 2026
  • Անկախության տոնի առթիվ ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը կխրախուսվեն միանվագ պարգևատրմամբ 21:3018 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ն՝ նոր հնարավորությունների շեմին․ Փաշինյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ 21:0018 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 18-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5518 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա 20:4818 Սեպ, 2026
  • Ֆրանսիան պատրաստում է իր ենթակառուցվածքները արտաքին միջամտությունից և կիբեռհարձակումներից պաշտպանելու ծրագիր. Մակրոն 20:4418 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 18. 2026 20:3918 Սեպ, 2026
  • Հունգարիան հայտարարել է մինչև 2027 թվականը ռուսական գազից հրաժարվելու իր պատրաստակամության մասին 20:3418 Սեպ, 2026
  • Հաստատուն քայլեր՝ կրթված բուժքույրեր ունենալու ուղղությամբ 20:2918 Սեպ, 2026
  • «Լռե՛ք, չե՛մ լռելու». ԱԺ-ն ընտրախախտման մեղադրանքների մթնոլորտում ավարտեց ԿԸՀ հաղորդման քննարկումը 20:2318 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան զգուշացնում է Եվրոպային նավթի մատակարարման դադարեցման մասին. Bloomberg 20:1818 Սեպ, 2026
  • Նախագահ Խաչատուրյանն ու Իշխան Զաքարյանը քննարկել են 2028-ի համահայկական խաղերին ընդառաջ աշխատանքները 20:1318 Սեպ, 2026
  • Լեհաստանը միանում է հակահրթիռային պաշտպանության կոալիցիային. Տուսկ 20:0818 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 18.09.2026 20:0418 Սեպ, 2026
  • Շատ կարևոր է, որ մենք կարողացանք հասնել այս կետին և փորձել հոռետեսությունը վերածել լավատեսության. վարչապետ 19:5918 Սեպ, 2026
  • COP17 համաժողովի ընթացքում կսահմանվի շուրջօրյա հերթապահություն ՀԷՑ-ի բոլոր մասնաճյուղերում՝ հնարավոր վթարային իրավիճակները կանխարգելելու և օպերատիվ արձագանքելու նպատակով 19:5618 Սեպ, 2026
  • Երկխոսությունն արդեն կա. վարչապետը՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների մասին 19:5118 Սեպ, 2026
  • Մենք հրավիրում ենք բոլոր պոտենցիալ ներդրողներին գալ և ներդրումներ կատարել Հայաստանում. Փաշինյան 19:4618 Սեպ, 2026
  • Խաղաղության մասին պետք է հոգ տանել և դրա համար պետք է աշխատել. վարչապետ 19:4018 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն 19:3918 Սեպ, 2026
  • Վարչապետը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում է ունեցել տեղի գործարարների հետ 19:2718 Սեպ, 2026
  • Սրբուհի Գալյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումները և մի շարք հարցեր 19:2118 Սեպ, 2026
  • Գալուստ Սահակյանի որդին «Ուժեղ Հայաստանի» համար ընտրակաշառք է բաժանել. Հակակոռուպցիոն կոմիտե 19:1318 Սեպ, 2026
  • Ռուբեն Ֆիլյան. գրողի սենյակը 19:0518 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Խաղաղություն է հաստատվել, բայց կան հարցեր, որոնց լուծումը ջանքեր կպահանջի․ Փաշինյան 19:0018 Սեպ, 2026
  • Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը խաղողի մթերումը մեկնարկել է Նոր Ամասիայից՝ 150 դրամով 18:5618 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015