Արդյունաբերության ծավալը մեր երկրում վերջին ութ տարում կրկնապատկվել է: Վիճակագրությունը վերլուծողները միանշանակ պնդում են, որ հաջողությանը էապես նպաստել են պետական աջակցության ծրագրերը, որոնք բավական արդյունավետ են:
Բիզնես ոլորտի ներկայացուցիչները հատկապես առանձնացնում են դեպի Եվրամիության անդամ երկրներ արտահանման մաքսատուրքի սուբսիդավորումը: Այս արտոնության շնորհիվ թե՛ նոր ընկերություններ են հիմնվել ու կայացել, թե՛ մի շարք մանր ձեռնարկություններ վերածվել են արտադրական հսկաների:
Ոլորտի զարգացումը կրկնակի նշանակություն ունի, քանի որ բերում է նաև աշխատատեղերի ստեղծման: Մասնագետների դիտարկմամբ, առաջիկայում մեր երկրում թե՛ բիզնեսի ընդլայնում է կանխատեսվում, թե՛ աշխատատեղերի ավելացում:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան