Իրանի Իսլամական Հանրապետությունից հակասական դիրքորոշումներ են հնչում «Թրիփ ուղու» մասին: Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականը այն նույնականացրել էր այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի հետ:
Մինչ այդ էլ արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ միջանցքի հարցը լիովին փակվել է, և խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է, որը կկառուցվի Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո:
Ուշագրավ է, որ Ալի Աքբար Վելայաթիի հայտարարությանը զուգահեռ, Մոսկվայից ևս տեսակետներ էին հնչում «Թրիփ ուղու» վերաբերյալ։
Սակայն, ի տարբերություն Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականի, Մոսկվան ուղիղ հայտարարությամբ դեմ չի արտահայտվում, բայց ընդգծում է՝ առանց Ռուսաստանի մասնակցության գործընկերները չեն կարող գործարկել «Թրամփի ուղին»:
Փորձագետները նշում են՝ թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը գիտակցում են՝ «Թրիփը» փոխում է տարածաշրջանում երկրների դերակատարումը:
Մոսկվան ճանապարհներ է որոնում այդ ենթակառուցվածքներին միանալու համար։
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան