Աղքատությունը մեր երկրում վերջին տարիներին էապես կրճատվել է:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում առավել քան վստահ են, որ ի կատարումն կառավարության հնգամյա ծրագրի, հաջորդ տարվանից արդեն Հայաստանում ծայրահեղ աղքատներ չեն լինի:
Ամեն դեպքում, աղքատության բաշխումն անհամաչափ է՝ ըստ կրթական ցենզի, ըստ սեռերի ու հատկապես ըստ մարզերի: Ամենաշատ աղքատություն առկա է Շիրակի մարզում:
Թե՛ կառավարության ներկայացուցիչը, թե՛ մարզպետն ընդգծում են, որ պետությունն ամեն ինչ անում է բացը լրացնելու համար՝ թիրախային աջակցության ծրագրեր են իրականացվում:
Ընդհանուր առմամբ աշխատանքները դրական են գնահատում նաև անկախ տնտեսագետները:
Թեման Նիկոլայ Ավետիսյանն է ուսումնասիրել: