Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել Երևանի համայնքային դպրոցների և մանկապարտեզների տնօրեններին կատարած աշխատանքի համար:
«Շնորհակալ եմ Երևանի համայնքային դպրոցների և մանկապարտեզների տնօրեններին՝ իրենց նվիրված աշխատանքի, մեծ պատասխանատվության ու կրթական համակարգի զարգացման գործում ունեցած կարևոր ներդրման համար։

Ուսումնական հաստատությունների արդյունավետ գործունեությունը մեծապես պայմանավորված է այն ղեկավարներով, որոնք ամեն օր հոգ են տանում երեխաների կրթության, անվտանգության և զարգացման մասին։

Ոլորտում ունեցած ներդրման համար տնօրեններին հանձնել եմ շնորհակալագրեր»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ավինյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ:
