Ֆրանսիայի հանրահայտ Բարբիզոնի մշակութային կենտրոնում բացվել է «Հայկական իմպրեսիոնիզմի գույներն ու լույսերը» միջազգային ցուցահանդեսը, որտեղ ընդգրկված են հանրահայտ արվեստագետներ Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Վահրամ Գայֆեճյանի, Կարապետ (Շառլ) Ադամյանի, Մարտիրոս Սարյանի, Սեդրակ Առաքելյանի և 20-րդ դարի առաջին երեք տասնամյակներում ստեղծագործող հեղինակների 30-ից ավելի գեղանկարչական աշխատանքները։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։