Ջրծաղիկի պատվաստանյութեր կան բոլոր պոլիկլինիկաներում ու ամբուլատորիաներում: Հունվարից մայիս ժամանակահատվածում Հայաստանում ջրծաղիկով վարակվել է 10 հազար 210 մարդ, սա ավելի քան 2 հազարով պակաս է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշից: Առողջապահության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ պատվաստումներով էլ ավելի կնվազեն ջրծաղիկի դեպքերը:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում։