Կպարզեցվեն ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցության ծրագրի ընթացակարգերը: Ըստ այդմ՝ ընդլայնվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը, որում ներառված է 57 համայնքների 611 բնակավայր՝ նախկին 452-ի փոխարեն: Մինչև տարեվերջ 30-հազարական դրամ աջակցություն կտրվի տեղահանված անչափահաս, հաշմանդամություն ունեցող և կենսաթոշակային տարիքի անձանց: Կառավարությունը ևս մեկ տարի կապահովի անհետ կորած զինծառայողների ընտանիքներին ամսական 300 հազար դրամ սոցիալական աջակցությունը:
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում: