ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ, կարևորելով մարզային բուժկենտրոնների վերազինումը, հիվանդությունների վաղ հայտնաբերումը, մարզաբնակ մեր քաղաքացիներին մատուցվող բուժօգնության հասանելիությունը և որակի բարձրացումը, վերջին մեկ ամսում ՀՀ առողջապահության նախարարության կողմից թվային ռենտգեն ժամանակակից սարքով են հագեցվել հետևյալ մարզային բուժհաստատությունները`
«Մեղրիի ԲԿ»,
«Ջերմուկի առողջության» կենտրոն»,
«Գավառի ԲԿ»,
«Արթիկի ԲԿ»,
Գյումրու «Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա»,
«Մեծամորի ԲԿ»,
«Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա»,
«Արարատի ԲԿ»։