ԼՂ-ից բռնի տեղահանվածներն այսօր Երևանում ակցիա են իրականացրել ԼՂ ներկայացուցչության մոտ՝ պահանջելով, որ Սամվել Շահրամանյանը վերադարձնի քաղաքացիներին, նրանց պնդմամբ, ԼՂ-ում 48 ընտանիքի կողմից թալանված 467 մլն դոլարը։
Ակցիայի նախաձեռնողներից Արթուր Օսիպյանը Շահրամանյանին հորդորել է գնալ ՀՀ գլխավոր դատախազություն ու որպես իրավասու անձ այնտեղ պահանջել արագացնել ԼՂ-ում թալանված գումարների վերադարձի մասով քննությունը։
Շահրամանյանը դուրս է եկել ակցիայի մասնակիցների մոտ և նշել, որ պատրաստ է գնալ ՀՀ գլխավոր դատախազի մոտ, եթե ակցիայի մասնակիցները ներկայացնում են ԼՂ-ից բոլոր տեղահանվածերի պահանջը։