Ջիդդայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններից հետո պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Կիևը պատրաստ է 30 օրով հրադադարի մասին ԱՄՆ առաջարկին, որը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ։
Պետքարտուղարը հայտնել է, որ Վաշինգտոնը կոչ է անում Ռուսաստանին դիտարկել Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու հարցը և սպասում է Մոսկվայի պատասխանին։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման միակ ճանապարհը բանակցություններն են, և կարծում է, որ հրադադարի հնարավոր պայմանավորվածությունների պահպանումը կարող են վերահսկել արբանյակների միջոցով։
«Եթե Ռուսաստանը ասի ոչ, ապա ակնհայտ է, որ մենք պետք է ուսումնասիրենք և պարզենք, թե որոնք են նրանց իրական մտադրությունները: Եթե նրանք հրաժարվեն, ապա դա մեզ շատ բան կասի նրանց նպատակների ու մտածելակերպի մասին»,- ասել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Ռուբիոն ասել է, որ Վաշինգտոնը կապ կհաստատի Մոսկվայի հետ, բայց չի հաստատել Ուիթկոֆի հնարավոր այցը Ռուսաստան:
ԱՄՆ պետքարտուղարը չի բացառել, որ Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների մեղմացման հարցը կարող է դառնալ ուկրաինական հակամարտության կարգավորման հետագա բանակցությունների քննարկման մաս՝ ընդգրկելով նաև ռուսական սառեցված ակտիվների խնդիրը: