• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Թուրքիայում գյուլենականների դեմ 10 տարում իրականացվել է ավելի քան 72.000 գործողություն. «Հարևաններ» Թուրքիայում գյուլենականների դեմ 10... 20:35
ԵԽ զեկույց. ՀՀ-ում մոտ 16 հազար մարդ քրեական վերահսկողության տակ է ԵԽ զեկույց. ՀՀ-ում մոտ... 19:41
Բաց հարթակ. 3 միավորները քաղաքական հանգուցյալներ են, ղեկավարները՝ քաղաքական դիակներ. Սաֆարյան Բաց հարթակ. 3 միավորները... 18:58
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հայկական պաշտպանական համակարգը բարեփոխելու համար է, և չկա մտադրություն օգտագործել այս համակարգերը որևէ այլ՝ երրորդ կողմի դեմ. Միրզոյան
Քաղաքականություն
19:0511 Մար, 2025

Հայկական պաշտպանական համակարգը բարեփոխելու համար է, և չկա մտադրություն օգտագործել այս համակարգերը որևէ այլ՝ երրորդ կողմի դեմ. Միրզոյան

Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական թեմաների լուսաբանման հարցում առաջատար WION լրատվամիջոցին:

Հարցազրույցում նախարար Միրզոյանը պատասխանել է Հայաստան-Հնդկաստան երկկողմ համագործակցության օրակարգի, զարգացման մեծ ներուժ ունեցող ուղղությունների, միջազգային հարթակներում փոխաջակցության, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերի վերաբերյալ, այլ տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցերի:

Հարցազրույցն ամբողջությամբ ցուցադրվել է հնդկական լրատվամիջոցի մարտի 11-ի եթերում, բովանդակությունը ներկայացված է ստորև:

Հարց. Հնդկաստանը և Հայաստանը շատ սերտ հարաբերություններ ունեն: Մեզ հետ է այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարարը: Այստեղ՝ Դելիում, նա բանակցություններ է ունեցել արտաքին գործերի նախարարի հետ: Այսպիսով, բարի գալուստ WION: Իմ առաջին հարցն է. ինչպե՞ս կբնութագրեք Հնդկաստան-Հայաստան հարաբերությունները: Երկու երկրների միջև համագործակցության ի՞նչ ոլորտներ եք տեսնում:

Արարատ Միրզոյան. Շնորհակալություն հրավերի համար: Խոսելով Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների մասին՝ պետք է հիշել, որ այս հարաբերությունները՝ Հնդկաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև հարաբերություններն, ունեն դարերի պատմություն: Հիշենք, որ 18-րդ դարում Հնդկաստանում եղել է աշխույժ հայկական համայնք՝ մտավորականների, առևտրականների համայնք, որը և՛ նպաստում էր Հնդկաստանի գլոբալ դիրքավորմանն առևտրի և տնտեսության առումով, և՛ ուներ հսկայական ներդրում մշակութային հեռանկարի մեջ և՛ Հայաստանում, և՛ Հնդկաստանում: Հետաքրքիր է իմանալ, որ, օրինակ, ապագա Հայաստանի Հանրապետության գրավոր սահմանադրություն ունենալու առաջին փորձը կատարվել է, այն գրվել է Հնդկաստանում: Նաև առաջին հայկական հրատարակված պարբերականը լույս է տեսել Հնդկաստանում՝ Մադրասում, ներկայիս Չեննայում:

Այսպիսով, վերադառնալով արդի պատմությանը՝ Հնդկաստանը եղել է առաջին պետություններից մեկը, որը ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը 1991 թվականին, և հետաքրքիր է, որ ընդամենը չորս տարի անց մենք հաջողեցինք ստորագրել մեր երկու պետությունների միջև «Բարեկամության և համագործակցության» մասին պայմանագիրը՝ բավականին լուրջ փաստաթուղթ: Այդ ժամանակից ի վեր քաղաքական երկխոսությունն, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխգործակցությունը զարգացել է, և հատկապես վերջին 3-4 տարիներին մենք հարաբերությունների զգալի բարելավում ենք գրանցել, մենք ունենք շատ ինտենսիվ փոխադարձ քաղաքական այցեր, քաղաքական խորհրդակցություններ մեր արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ներառյալ նախարարների մակարդակով: Մենք նաև մշտապես հանդիպում ենք Համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում, որտեղ նշում ենք ոլորտները և կոնկրետ քայլերը, որոնք կարող ենք երկկողմանի իրականացնել: Այսպիսով, եթե հարցնեք, թե ինչպես կնկարագրեի հարաբերությունները, ապա դրանք շատ սերտ և բարեկամական հարաբերություններ են, որոնք զարգանում են:

Հարց. Եկեք խոսենք այն հանդիպման մասին, որը դուք ունեցաք այստեղ՝ Դելիում: Մենք տեսանք ձեր և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար դոկտոր Ս. Ջայշանկարի միջև հանդիպումը։ Ինչպիսի՞ն էին զրույցները: Որո՞նք էին դրանց հիմնական արդյունքները և ձեր այստեղ՝ Դելի, կատարած այցի հիմնական արդյունքները:

Արարատ Միրզոյան. Նախ և առաջ, մենք հնարավորություն ունեցանք գնահատել այն, ինչ արդեն արվել է, ինչպես են կյանքի կոչվել մեր նախկինում ունեցած պայմանավորվածությունները, ինչպես նաև խոսել ապագա հնարավոր և պոտենցիալ ծրագրերի և համագործակցության ոլորտների մասին:

Հարց. Եկեք խոսենք պաշտպանական հարաբերությունների մասին՝ հարաբերությունների, որոնք զարգանում են: Վերջին մի քանի տարիներին դուք նաև համակարգեր եք ստացել Հնդկաստանից, մի բան, որի մասին խոսվել է: Այսպիսով, եթե դուք կարող եք թերևս խոսել այս փոխգործակցության մասին, թե ինչպես եք հիմնականում ավելացնում ձեր պաշտպանական համագործակցությունը Հնդկաստանի հետ:  Կան հրապարակումներ, որոնք ենթադրում են, որ դուք ներմուծել եք նաև հնդկական պաշտպանական սարքավորումներ: Այսպիսով, եթե կարող եք թերևս խոսել կամ տալ ավելի լայն գնահատական այս մասին:

Արարատ Միրզոյան. Ակնհայտ է, որ պաշտպանությունն այն ուղղություններից, այն ոլորտներից մեկն է, որտեղ մենք շատ սերտ համագործակցություն ունենք Հնդկաստանի հետ, և ես ենթադրում եմ, որ այս համագործակցությունը շարունակաբար կխորանա: Բայց ես կցանկանայի նշել, որ այս համագործակցությունը և, մասնավորապես, Հնդկաստանում արտադրված որոշ հատուկ սարքավորումների ձեռք բերումը Հայաստանի կողմից նախատեսված չէ օգտագործվելու կամ, այնուամենայնիվ, որևէ այլ իմաստով, այն ուղղված չէ որևէ այլ՝ երրորդ կողմի դեմ: Դուք հավանաբար տեղյակ եք, որ Հայաստանն ունի խաղաղության օրակարգ, մենք ներգրավված ենք խաղաղության բանակցություններում մեր արևելյան հարևանի հետ, բայց նաև ընդհանուր առմամբ, մենք շատ կենտրոնացած ենք խաղաղություն և կայունություն հաստատելու և մեր հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու վրա: Այսպիսով, մենք գտնվում ենք մեր պաշտպանական ոլորտը, մեր բանակը բարեփոխելու, մեր բանակը արդիականացնելու գործընթացում, և այստեղ հնդկական փորձը որոշակի հատուկ ոլորտներում, ինչպես նաև Հնդկաստանում արտադրված սարքավորումները մեզ համար հետաքրքրություն են ներկայացնում: Բայց կրկին, սա հայկական պաշտպանական համակարգը բարեփոխելու համար է, և չկա մտադրություն օգտագործել այս համակարգերը որևէ այլ՝ երրորդ կողմի դեմ:

Հարց. Ես հասնում էի այդ կետին: Մենք տեսել ենք Ադրբեջանից եկող մեկնաբանություններ այն հրապարակումներից հետո, թե դուք ներմուծել եք Հնդկաստանում արտադրված պաշտպանական միջոցներ, հատկապես Պինակա: Այսպիսով, եթե դուք կարող եք թերևս խոսել Ադրբեջանից եկող արձագանքի մասին:

Արարատ Միրզոյան. Դե, ես հիմնականում արդեն անդրադարձա այս թեմային. Հայաստանի մտադրությունը միայն իր սեփական պաշտպանական կարողությունները արդիականացնելն է, պաշտպանական համակարգը որպես ամբողջություն արդիականացնելը, և ոչ միայն Հնդկաստանից, այլև այլ տեղերից ներկրված սարքավորումները միտված են ավելի լավ պաշտպանական կարողություններով ավելի լավ բանակի ունենալուն: Հայաստանը չունի որևէ ագրեսիայի մտադրություն որևէ երրորդ երկրի նկատմամբ:

Հարց․ Հաղորդակցություններ․ սա ևս եղել է հարաբերությունների հիմնական հենասյուններից մեկը։ Ես լսել եմ ձեր նախորդ մեկնաբանությունները, որտեղ նշել եք Չաբահարի նավահանգիստի մասին։ Այժմ ինչպե՞ս եք նախատեսում օգտագործել Չաբահարի նավահանգիստը՝ աշխարհի և Հնդկաստանի հետ ավելի լայն կապ ապահովելու համար։

Արարատ Միրզոյան․ Ինչպես ցանկացած այլ երկիր, Հայաստանը նույնպես անում է առավելագույնը՝ ունենալու կամ խթանելու իր լոգիստիկ ուղիները՝ դառնալու համաշխարհային տարանցիկ ճանապարհների մաս։ Եվ այս առումով նոր հնարավորությունների ուսումնասիրությունը չափազանց կարևոր է Հայաստանի համար։ Ավելին, մենք հանդես ենք եկել մեր սեփական նախաձեռնությամբ՝ «Խաղաղության խաչմերուկով», որը, նախ և առաջ, նախատեսում է Հարավային Կովկասի բոլոր տրանսպորտային և տարանցիկ ենթակառուցվածքների ապաշրջափակումը, բայց նաև այս նախաձեռնությունը դուրս է գալիս Հարավային Կովկասի շրջանակներից, հատկապես եթե հաշվի առնենք, որ դրա իրականացումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն տարածաշրջանի երեք երկրների վրա։ Ուստի, մենք հետաքրքրված ենք նոր տարանցիկ ուղիների ուսումնասիրությամբ՝ ներառյալ նավահանգիստները, երկաթուղիները, էլեկտրականության և ինտերնետային մալուխները և այլն:

Դա իրականացնելու համար մենք, իհարկե, առաջին հերթին կենտրոնանում ենք մեր հարևանների՝ ներառյալ Ադրբեջանի հետ բանակցությունների վրա։ Մենք ներկայացրել ենք փոխշահավետ առաջարկ, որը ձեռնտու է երկու երկրներին։ Միաժամանակ, շարունակում ենք բանակցությունները Թուրքիայի հետ սահմանների բացման և մեր երկաթուղային ենթակառուցվածքի վերագործարկման շուրջ, ինչը կապահովի Հայաստանի կապը Թուրքիայի հետ։ Այսպիսով, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում մենք դիտարկում ենք ոչ միայն Հյուսիս-Հարավ, այլև Արևմուտք-Արևելք, կամ եթե կուզեք՝ Արևելք-Արևմուտք, ուղղությունը։

Կրկին, եթե այս նախագիծն իրականացվի, այն շահավետ կլինի բազմաթիվ միջազգային դերակատարների համար։

Հարց․ Առևտուրը: Ընդհանուր առմամբ, եթե նայեք, դրա ծավալները փոքր են մնում, և ըստ էության ինչպիսի՞ գաղափարներ ունի հայկական կողմը Հնդկաստանի հետ առևտուրը մեծացնելու համար։ Կարո՞ղ եք խոսել այս մասին և ներկայացնել, թե ինչ դեր ունի Չաբահարի նավահանգիստը Հայաստանի և Հնդկաստանի միջև առևտրի ընդլայնման համատեքստում։

Արարատ Միրզոյան․ Եթե դիտարկենք մեր հարաբերությունների տնտեսական կողմն, ապա, իհարկե, ես համաձայն եմ, որ այստեղ առկա է մեծ չիրացված ներուժ։ Մեր համագործակցությունն այլ ոլորտներում շատ ավելի առաջ է, և մենք պետք է լրացուցիչ ջանքեր գործադրենք, որպեսզի տնտեսական և առևտրային ներուժն իրականացվի ավելի արդյունավետ կերպով։ Եվ այստեղ մենք կրկին պետք է խոսենք լոգիստիկայի, աշխարհագրական հեռավորության մասին, բայց նաև գիտակցում ենք, որ դեռ տնային աշխատանք կա անելու այս ուղղությամբ։

Օրինակ, հիշում եմ, երբ 2022 թվականին կատարեցի իմ առաջին այցը Հնդկաստան, ես ինձ հետ բերեցի մեծաթիվ հայ գործարարների խումբ, ովքեր հետաքրքրված էին հնդիկ գործընկերների հետ գործարար կապեր հաստատելու հարցում։ Այսօր, նախարար Ջայշանկարի հետ, մենք հնարավորություն ունեցանք քննարկելու հնդիկ գործարարների պատվիրակության՝ Հայաստան այցի անհրաժեշտությունն ու հնարավորությունը։ Կարծում եմ, որ սա պետք է դառնա պարբերական գործընթաց, որը կնպաստի նոր կապերի հաստատմանը, գործարար հարաբերությունների թարմացմանն ու զարգացմանը։ Բայց նաև, կարելի է հասկանալ, կարելի է համաձայնել, որ կան ոլորտներ, որտեղ աշխարհագրական հեռավորությունն այդքան մեծ դեր չի խաղում։ Օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիաները, բարձր տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, որով և՛ Հայաստանը, վստահ եմ, և ես տեսնում եմ, որ և՛ Հնդկաստանը շատ հետաքրքրված են,  բայց ոչ միայն հետաքրքրված, մենք երկուսս էլ այստեղ հսկայական կարողություններ և հնարավորություններ ունենք: Մենք ունենք փորձագետներ, մենք ունենք ներուժ, երկուսս էլ, նկատի ունեմ: Այսպիսով, մենք կարող ենք համագործակցել նաև այստեղ, և եթե ավելի խորանանք, մենք ակնհայտորեն և անշուշտ կարող ենք գտնել նոր ոլորտներ, որտեղ կարող ենք օգնել ավելացնել թվերը:

Կարող եմ բերել մեկ այլ օրինակ՝ ուղիղ չվերթեր մեր երկրների միջև: Կան որոշակի հայկական փոխադրողներ, ովքեր շահագրգռված են ուղիղ չվերթների հաստատմամբ, և գիտեմ, որ խոսակցություն է եղել նաև հնդկական փոխադրողների շրջանում: Իսկ եթե ուղիղ չվերթ լինի, մենք հասկանում ենք, որ դա կօգնի ոչ միայն բարելավել մարդկանց միջև շփումները, ոչ միայն բարելավել մշակութային կապերը, այլ նաև զբոսաշրջությունը, որը տնտեսության ոլորտ է։ Այն նաև գումար է բերում ինչպես այցելուներին, այնպես էլ ընդունող երկրին:

Հարց․ Դուք խոսում եք մարդկանց միջև հարաբերությունների մասին: Այժմ ցանկացած հարաբերությունների հիմքը մարդկանց միջև ամուր հարաբերություններն են, և դրա համար զբոսաշրջությունը և ուսանողները կարևոր են այս հարաբերություններում: Հայաստանում շատ հնդիկ զբոսաշրջիկներ կան, ԱԳ նախարարը նույնպես նշել է և շնորհակալություն հայտնել Հայաստանում հնդիկ ուսանողների անվտանգությունն ու ապահովությունը երաշխավորելու համար: Այսպիսով, ինչպե՞ս եք ներկայացնում Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն և ուղղություն հնդիկ ուսանողների համար:

Արարատ Միրզոյան․ Սա, ի դեպ, շատ լավ օրինակ է։ Մենք ունեցել ենք հնդիկ ուսանողներ, ովքեր հիմնականում բժշկություն են սովորում, բայց դա սահմանափակված չէ միայն բժշկությամբ: Արդեն ավելի քան մեկ տասնամյակ է, մի քանի տասնամյակ, բայց մենք տեսնում ենք, որ հետաքրքրությունն աճում է, և մենք շատ շահագրգռված ենք պահպանելու, ունենալու և ընդունելու ուսանողներ Հնդկաստանից: Բայց նաև, վստահ եմ, որ Հնդկաստանում էլ կան բուհեր և կան մասնագիտություններ, որոնցով կարող են հետաքրքրվել Հայաստանի ուսանողները։ Այսպիսով, ամենայն հավանականությամբ, մենք պետք է բազմապատկենք մեր ջանքերն այս ոլորտում:

Բայց ես կցանկանայի ավելացնել մեկ այլ շերտ սրան, մեկ այլ նրբերանգ այս զրույցին: Հայաստանը մեկնարկում է մեծածավալ նախագիծ՝ ակադեմիական քաղաքի հիմնում, որտեղ մենք ցանկանում ենք ոչ միայն միավորել մի քանի հայկական համալսարաններ և համապատասխան հաստատություններ, այլ նաև հրավիրել որոշ նոր հեղինակավոր հաստատություններ՝ այստեղ դեր խաղալու համար: Եվ ես հավատում եմ, որ սա ավելի շատ ուսանողների կգրավի Հնդկաստանից: Բայց եթե մենք շարունակենք խոսել որոշակի ներհոսքի մասին, դուք նշեցիք ուսանողներին, ես կցանկանայի ավելացնել Հնդկաստանից Հայաստան եկող մեկ այլ խումբ ևս: Կա մեկ այլ ոլորտ, որտեղ վերջին մի քանի տարիների ընթացքում մենք նկատել ենք որոշակի փոփոխություններ: Մենք տեսնում ենք, որ կա նաև աշխատանքային միգրացիա Հնդկաստանից Հայաստան: Մենք չունեինք այս փորձը տարիներ առաջ:

Հարց. Դուք անօրինական միգրացիան նկատի ունե՞ք։

Արարատ Միրզոյան. Ո՛չ, օրինական միգրացիայի մասին է խոսքը: Եվ մենք տեսնում ենք, որ Հայաստանի նկատմամբ պահանջարկ կա, սակայն սա այն ոլորտներից է, որը պետք է կարգավորվի։ Այսօր մենք հնարավորություն ունեցանք այս հարցի շուրջ մտքեր փոխանակելու նաև նախարար Ջայշանկարի հետ։

Հարց. Փաստորեն, Դուք ասում եք, որ ցանկանում եք, որպեսզի ավելի շատ հնդիկներ, մասնավորապես որակավորված մասնագետներ, գան Հայաստան, ինչը կնպաստի ձեր տնտեսության զարգացմանը։ Ճի՞շտ եմ հասկանում։

Արարատ Միրզոյան. Ես դա մի փոքր այլ կերպ կձևակերպեի։ Մենք պատրաստ ենք ներգրավել աշխատուժ Հնդկաստանից, սակայն այն չափով, որը կարող է համահունչ լինել թե՛ հայկական տնտեսության, թե՛ Հայաստանի աշխատաշուկայի համար։ Այսպիսով, կա պահանջարկ, բայց այն պետք է կարգավորվի։ Ի դեպ, կարգավորման նպատակը ոչ միայն այն է, որ սահմանվի, թե որքան աշխատուժ կարող է տեղափոխվել երկրից երկիր, այլև ապահովվի, որ բոլոր աշխատանքային միգրանտների իրավունքները պաշտպանված լինեն։

Հարց. Այժմ եկե՛ք անդրադառնանք միջազգային իրադրությանը և խոսենք այն մասին, թե ինչպես են երկու երկրները համագործակցում միջազգային մակարդակով։ Ինչպե՞ս եք գնահատում Հնդկաստանի աջակցությունը Հայաստանին այն ժամանակ, երբ դուք բախվում էիք բազմաթիվ խնդիրների ձեր հարևանների, հատկապես Ադրբեջանի հետ։ Այսպիսով, ինչպե՞ս կգնահատեք Հնդկաստանի դերը և աջակցությունը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյան. Միջազգային հարթակներում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությանն անդրադառնալով` պետք է նշեմ, որ այստեղ մենք շատ սերտ համագործակցություն ունենք։ Մենք աջակցում ենք միմյանց թեկնածություններին, շատ հաճախ փոխադարձաբար աջակցում ենք տարբեր միջազգային հարթակներում միմյանց նախաձեռնություններին ։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ապա այստեղ պետք է ասեմ, որ մենք շատ մոտ ենք, նկատի ունեմ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացմանը: Եթե մեզ հաջողվի նախևառաջ ավարտին հասցնել պայմանագրի մշակումը, իսկ այնուհետև ստորագրել այն, ապա դա կլինի խաղաղության և կայունության ամենաուժեղ հենասյուներից մեկը Հարավային Կովկասում։ Եվ սա գալիս է նաև լրացնելու այն մյուս քայլերը, բանակցությունները և համաձայնությունները, որոնք մենք արդեն ունենք Ադրբեջանի հետ: Օրինակ՝ ընդամենը մի քանի ամիս առաջ մեզ հաջողվեց ստորագրել և այնուհետև վավերացնել երկու պետությունների միջև սահմանազատման գործընթացով զբաղվող սահմանային հանձնաժողովների աշխատանքների կանոնակարգը:

Ես արդեն հնարավորություն ունեցա նշելու տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ մեր առաջարկի մասին: Եվ նաև կարող եմ հավելել, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սպառազինությունների փոխադարձ վերահսկողության և վերիֆիկացիայի մեխանիզմ ստեղծել: Այսպիսով, բոլոր այս գործիքները կարող են օգնել մեզ հաստատել երկարատև և կայուն խաղաղություն մեր տարածաշրջանում։ Բոլոր այն երկրները կարող են դրական դերակատարում ունենալ՝ ողջունելով երկու կողմերի, երկու երկրների կառուցողական քայլերը։ Մյուս կողմից, իհարկե, պետք է նաև նշեմ, որ այն համաձայնությունները, որոնց մենք արդեն հասել ենք Ադրբեջանի հետ, ձեռք են բերվել երկկողմ ուղիղ բանակցությունների միջոցով։  Հուսով եմ՝ մենք շուտով կհասնենք այդ նպատակին։

Հարց. Շատ լավատեսական մոտեցում է, իսկ հիմա անդրադառնանք Հնդկական ենթամայրցամաքին։ Հնդկաստանի համար ամենամեծ մտահոգություններից մեկը Պակիստանից եկող անդրսահմանային ահաբեկչությունն է։ Ի՞նչ կասեք այդ մասին՝ հաշվի առնելով, որ Պակիստանը շարունակում է օկուպացնել Քաշմիրի տարածքը: Ո՞րն է Ձեր դիրքորոշումն այս հարցում։

Արարատ Միրզոյան. Հայաստանի դիրքորոշումը շատ լավ հայտնի է և չի փոխվել տարիների ընթացքում: Մենք աջակցում ենք Հնդկաստանի դիրքորոշմանը և ընկալմանը Ջամու և Քաշմիրի հարցում: Եվ մենք միայն կողջունենք այստեղ ցանկացած դրական և խաղաղ առաջընթաց:

Հարց. Անդրսահմանային ահաբեկչության վերաբերյալ ի՞նչ կասեք, քանի որ դա լուրջ խնդիր է Հնդկաստանի համար։ Հնդկաստանը միշտ բարձրաձայնել է ահաբեկչության մասին և ակտիվորեն համագործակցում է այլ երկրների հետ՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցում։

Արարատ Միրզոյան. Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներում և աշխարհի բոլոր անկյուններում։ Մենք ինքներս ցավալի փորձ ենք ունեցել՝ մեր տարածաշրջանի հակամարտություններում վարձկան ահաբեկիչների ներգրավման հետ կապված։ Այդ իսկ պատճառով, ինչպես արդեն ասացի, մենք դատապարտում ենք ահաբեկչությունը։ Մենք տեսնում ենք, որ ահաբեկչությունը կարող է ավելի վատ ազդեցություն ունենալ տարածաշրջանային գործընթացների վրա, եթե աջակցվի որոշ պետությունների կողմից։

Հարց. Դուք նշեցիք վարձկան ահաբեկիչների մասին: Կարո՞ղ եք մի փոքր մանրամասնել։

Արարատ Միրզոյան. Ես արդեն նշեցի, որ մենք ցավալի փորձ ունենք՝ մեր տարածաշրջանի հակամարտությունների ընթացքում վարձկան ահաբեկիչների ներգրավվածության առումով։

Հարց. Եկե՛ք խոսենք բազմակողմ կառույցների, մասնավորապես Միավորված ազգերի կազմակերպության մասին: Հնդկաստանը կոչ է անում բարեփոխումներ իրականացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին։ Աջակցո՞ւմ եք Հնդկաստանի թեկնածությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Ի՞սկ BRICS-ի: Դուք արդեն մի քանի հանդիպումների ընթացքում դիտորդ եք եղել։ Կցանկանայի՞ք լինել ԲՐԻՔՍ-ի անդամ:

Արարատ Միրզոյան․ Ցավոք, մենք տեսնում ենք, որ այսօր Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում գործող բոլոր մեխանիզմներն, ինչպես նաև այն մեխանիզմները, որոնք գործում են ՄԱԿ-ի համակարգից դուրս, բավարար չեն և չեն երաշխավորում մեզ աշխարհի տարբեր հատվածներում հակամարտությունների կանխարգելում, կառավարում կամ դադարեցում։ Այն ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ, ամենայն հավանականությամբ, ՄԱԿ-ի համակարգը կարիք ունի որոշակի բարեփոխումների։ Մենք ծանոթենք Հնդկաստանի մոտեցմանն ու դիրքորոշմանը և աջակցում ենք այդ մոտեցմանը։

Հարց. Ի՞սկ ԲՐԻԿՍ-ը:

Արարատ Միրզոյան․ Այո, մենք մասնակցել ենք ԲՐԻԿՍ-ի, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության աշխատանքներին։ Դուք հարցրեցիք ԲՐԻԿՍ-ի մասին, և մենք շարունակում ենք հետաքրքրված մնալ այս կազմակերպությունում ունենալու դիտորդի կարգավիճակ և դիտարկելու, թե ինչ կարող է բերել այս համագործակցությունը և ձևաչափը մեր տարածաշրջանին։

Հարց. Գուցե Ձեր կարծիքը հայտնեք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման մասին, եթե կարող եք խոսել դրա մասին, և Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների մասին, որոնք բավականին լավ են: Ընդհանուր առմամբ, մեր դիտողների համար, եթե կարող եք տալ ավելի լայն պատկեր Իրանի հետ հարաբերությունների մասին, քանի որ Հնդկաստանի համար էլ Իրանը մոտ հարևան է: Կան համընկնումներ, կա նաև եռակողմ համագործակցություն, որը շատ լավ է աշխատում: Եթե կարող եք խոսել այս երկու ասպեկտների մասին:

Արարատ Միրզոյան․ Հայաստանը չորս հարևան ունի։ Մեր արևելյան հարևանը Ադրբեջանն է, որի հետ մենք փորձում ենք հաստատել խաղաղություն և միջպետական հարաբերություններ՝ շրջելով տարածաշրջանում թշնամանքի էջը։ Մեր արևմտյան հարևանը Թուրքիան է, որի հետ Հայաստանի սահմանները փակ են արդեն երեք տասնամյակից ավել։ Այս պահին մենք բավականին դինամիկ երկխոսություն ենք վարում Թուրքիայի հետ, որի նպատակն է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը։ Մինչ այժմ մեզ հաջողվել է որոշակի փոքր, բայց շոշափելի քայլեր կատարել, սակայն մի շարք պայմանավորվածություններ դեռ չեն իրականացվել։

Մենք արդեն համաձայնեցրել ենք, որ սահմանը նախ պետք է բացվի երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Վերջին կետն առայժմ կյանքի չի կոչվել, բայց մենք շարունակում ենք երկխոսությունը։ Եվ ևս մեկ անգամ, եթե հարաբերությունները լիովին կարգավորվեն, դա շահավետ կլինի ոչ միայն երկու երկրների, այլև տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս գտնվող մի շարք այլ դերակատարների համար։ Մեր մյուս երկու հարևանների՝ հյուսիսում՝ Վրաստանի և հարավում՝ Իրանի հետ, երկար տարիներ շարունակ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել և կենտրոնացած ենք այդ կապերի խորացման վրա։ Մենք հասկանում ենք, որ դուք հատկապես հետաքրքրված եք Իրանի հետ հարաբերություններով, քանի որ աշխարհագրական տեսանկյունից, երբ դիտարկում ենք Հնդկաստանն ու Հայաստանը, ակնհայտ է, որ մենք ձգտում ենք խորացնել մեր կապերը։ Իհարկե, պետք է ուշադրություն դարձնենք նաև այն երկրներին, որոնք գտնվում են մեր միջև։ Եվ Իրանն, անկասկած, այն երկիրն է, որի հետ համագործակցությունը խորացնելու մենք մեծ հետաքրքրություն ունենք, այդ թվում՝ ձեր նշած եռակողմ ձևաչափում։

Հարց․ Ինչպե՞ս եք գնահատում ներկայիս գլոբալ իրավիճակը։ Աշխարհում երկու մեծ հակամարտություն է ընթանում, սակայն կրակի դադարեցման որոշ նախադրյալներ արդեն տեսանելի են։ Միացյալ Նահանգներում իշխանությանն է Թրամփի վարչակազմը։ Ուկրաինայում, կարծես, կարող է շուտով խաղաղություն հաստատվել, նույնը կարելի է ասել նաև Արևմտյան Ասիայի վերաբերյալ։ Ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում Հայաստանի արտաքին քաղաքականությունն այս խոշոր գործընթացներում, որոնք վերջին տարիներին ցնցում են ամբողջ աշխարհը։

Արարատ Միրզոյան. Ինչպես կարող եք եզրակացնել իմ նախորդ խոսքերից, Հայաստանը շատ կենտրոնացած է խաղաղության կառուցման վրա, իհարկե, խաղաղություն կառուցելը` նախ և առաջ Հայաստանի, Հարավային Կովկասի, մեր հարևանների համար: Բայց մենք նաև կարծում ենք, որ խաղաղությունը միակ լուծումն է աշխարհի մյուս բոլոր երկրների համար ևս: Եվ այստեղ ես կցանկանայի առանձնացնել և կենտրոնանալ երկու առանձին ուղղությունների վրա: Նախ և առաջ, մարդասիրական ուղղությունը: Նկատի ունեմ, մարդկային տառապանքը, լինի դա Հայաստանում, լինի Ուկրաինայում, լինի Սիրիայում, որտեղ էլ որ նշեք, անընդունելի է: Մարդու իրավունքների կոպիտ խախտումները, լինեն դրանք աշխարհի ցանկացած վայրում, անընդունելի են: Մենք ապրում ենք 21-րդ դարում, և ցավոք, շարունակ տեսնում ենք, թե ինչպես են մարդիկ ենթարկվում կոտորածների, օրինակ, կամ ինչպես են ընտանիքները տեսնում իրենց ընտանիքի անդամների մահը հակամարտությունների պատճառով, դա անընդունելի է: Հուսով եմ համաձայն եք: Եվ երկրորդ շերտը. Հայաստանի, Հայաստանի շահերի համար, մենք շատ շահագրգռված ենք խաղաղությամբ Ուկրաինայում, Սիրիայում, Մերձավոր Արևելքում: Խաղաղությունը միակ ճանապարհն է, որը թույլ կտա ազգերին շարունակել համագործակցությունը, խորացնել իրենց փոխգործակցությունը, առևտուր անել միմյանց հետ և օգուտ քաղել միմյանցից:

Դիտումների քանակ505
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելո COP17-ին 00:5917 Հլս, 2026
  • Սիմոն Աբգարյանը «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուր 00:4117 Հլս, 2026
  • Քննարկվել են հայ-բուլղարական մշակութային համագործակցության ամրապնդման հնարավորությունները 00:3017 Հլս, 2026
  • Ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով 00:1917 Հլս, 2026
  • Պակիստանն ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել դադարեցնել բախումները 23:4616 Հլս, 2026
  • 2027-ի հուլիսին Արագածոտնի մարզի Կարին գյուղը կունենա նոր կրթահամալիր 23:2716 Հլս, 2026
  • Հայրենադարձության դիմումները շատացել են. 75%-ը Ռուսաստանից են 23:0116 Հլս, 2026
  • Մհեր Գրիգորյանն արձակուրդում կգտնվի 22:4216 Հլս, 2026
  • Հարցազրույց Արփինե Հովհաննիսյանի հետ 22:2016 Հլս, 2026
  • Լուրեր 22:00 | «TRIPP+»-ը TRIPP զարգացման ընկերության հետ ունի շատ անուղղակի կապ. Միրզոյան 22:0016 Հլս, 2026
  • «Շուրջ 600 նոր մասնագետ՝ ագրոպարենային ոլորտի համար» 21:4216 Հլս, 2026
  • Գործարկվել է CBD COP17-ի պաշտոնական կայքը 21:2916 Հլս, 2026
  • Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ Նիկոլ Փաշինյան 21:1916 Հլս, 2026
  • Առաջին ձայները. կոխլեար իմպլանտացիա՝ 7-ամսականում 20:5816 Հլս, 2026
  • Հունգարիայի նոր կառավարությունը հետաքննություն է սկսել Պետեր Սիյարտոյի նկատմամբ 20:5416 Հլս, 2026
  • ԱԲ-ի կիրառումը երեխաների շրջանում աճում է. ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետազոտությունը 20:5116 Հլս, 2026
  • Ամերիկյան կողմը «ԹՐԻՓՓ պլյուս»-ը ստեղծել է ներդրումներ ներգրավելու համար. ԱԳ նախարար 20:4816 Հլս, 2026
  • Թեհրանը Մերձավոր Արևելքի երկրներին կոչ է արել արգելել ԱՄՆ-ին իրենց տարածքներից հարվածել Իրանին 20:4416 Հլս, 2026
  • Յուլիս 16-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4116 Հլս, 2026
  • Գույների ճկունությունը «Սիրո պարը» ցուցահանդեսում 20:3816 Հլս, 2026
  • ԿԼ. «Փյունիկը» Հանրապետականում կընդունի «Մարսաշլոկին» 20:3416 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 16.07.2026 20:3116 Հլս, 2026
  • «ՄԱԿ-80» նախաձեռնության շրջանակներում աշխատանքային խմբի հանդիպմանը Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է գլխավոր քարտուղարի զեկույցների վերանայմանը 20:2616 Հլս, 2026
  • Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է Մոսկվայի համար. ՌԴ ԱԳՆ 20:2116 Հլս, 2026
  • Կավելաշվիլին ու Բերդիմուհամեդովը քննարկել են տրանսպորտային ուղիների զարգացման հարցեր 20:1716 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 16. 2026 20:1316 Հլս, 2026
  • Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ 20:0816 Հլս, 2026
  • Արփինե Սարգսյանը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը 20:0616 Հլս, 2026
  • Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն 20:0316 Հլս, 2026
  • ԿԼ. «Ալաշկերտը» արտագնա հանդիպում կանցկացնի Ղազախստանում 19:5816 Հլս, 2026
  • Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումներն ավելի քան քառապատկվել են 19:5316 Հլս, 2026
  • Հ-36, /Մ-4/ (Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար ավտոճանապարհի հատվածում հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում 19:4616 Հլս, 2026
  • Համատիրությունների առաջին ատեստավորման արդյունքը 19:3816 Հլս, 2026
  • Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 19:3216 Հլս, 2026
  • Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել 19:2216 Հլս, 2026
  • Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը ՀՀ առաջնահերթություններից են. Վահագն Խաչատուրյան 19:1616 Հլս, 2026
  • Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ անվտանգ արևայրուք ստանալու կանոնների մասին 19:0916 Հլս, 2026
  • Հանրային քննարկման է ներկայացվել «Անկախ կյանքի կենտրոնների գործունեության կարգը և պայմանները սահմանելու մասին» ԱՍՀ նախարարի հրամանի նախագիծը 19:0116 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | «Արարատցեմենտը» իրականացրել է ապօրինի ընդերքօգտագործում. հաղորդում է ներկայացվել ՔԿ 19:0016 Հլս, 2026
  • Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ 18:5416 Հլս, 2026
  • Հայաստանում արհեստական բանականության տեխնիկական հնարավորությունների հզորացման նպատակով Կառավարությունը գումար է հատկացրել 18:4316 Հլս, 2026
  • Գերագույն ռադան հաստատել է երկրի նոր կառավարության 16 նախարարի նշանակումը 18:3616 Հլս, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Ունա Բաքլին կարևորել են ՀՀ-ի և Իռլանդիայի փոխգործակցության ընդլայնումը 18:2916 Հլս, 2026
  • Առավել հստակ և կիրառելի ձևաթղթային կարգավորումներ՝ անհատական բնակելի տների կառուցման պարզ դեպքերի համար 18:2416 Հլս, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր 18:1916 Հլս, 2026
  • Ռուս-ուկրաինական հակամարտության տարածումը շարունակում է լուրջ սպառնալիք մնալ. Ֆիդան 18:1316 Հլս, 2026
  • Այգավան գյուղում մարզադահլիճ կկառուցվի 18:0616 Հլս, 2026
  • ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները 17:5916 Հլս, 2026
  • Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները 17:5316 Հլս, 2026
  • Իրանն ԱՄՆ-ի հետ գոյաբանական պատերազմ է մղում. Ղալիբաֆ 17:4616 Հլս, 2026
  • Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել 17:3716 Հլս, 2026
  • Գետահովիտում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրել 17:2316 Հլս, 2026
  • Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը 17:1416 Հլս, 2026
  • Ուկրաինայի կառավարությունում վերադասավորումներ են տեղի ունեցել 17:0316 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 / ԱՄՆ-ը չի պատրաստվում իշխանափոխության համար ցամաքային զորքեր ուղարկել Իրան. Վենս 17:0016 Հլս, 2026
  • ՀՀ նախագահը ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպմանը բարձր է գնահատել նախարարության բարեփոխումները 16:5916 Հլս, 2026
  • Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ 16:5216 Հլս, 2026
  • 9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար 16:4116 Հլս, 2026
  • ՀՀ-ն հաստատակամ է շարունակելու արդյունավետ համագործակցությունը ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության հետ. ԱԽ քարտուղար 16:2916 Հլս, 2026
  • Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին 16:1816 Հլս, 2026
  • Կապահովվի Հանրային հեռուստաընկերության նոր՝ 8-րդ տաղավարի կառուցումը 16:0616 Հլս, 2026
  • ԱՄՆ նախագահը հանձնարարել է բրազիլական ապրանքների մեծ մասի համար 25 տոկոս մաքսատուրք սահմանել. Ռուբիո 15:5716 Հլս, 2026
  • Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ 15:4416 Հլս, 2026
  • Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվել է էկոպարեկային ծառայությանը 15:2916 Հլս, 2026
  • Ֆրանսիայում ՀՀ դեսպանը և Ռեժի Ֆրոդենը քննարկել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները 15:1816 Հլս, 2026
  • Արմեն Գրիգորյանը և ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարը քննարկել են համագործակցության հետագա ուղղությունները 15:0816 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Ծառուկյանի միայն ապօրինի միջոցները 106 մլրդ դրամ են. ԳԴ-ն պահանջում է ևս 117 գույք 15:0016 Հլս, 2026
  • Սթարմերը ժամանել է Կիև՝ հավաստիացնելու Լոնդոնի անսասան աջակցությունը Ուկրաինային 14:5416 Հլս, 2026
  • Դատախազությունը, ուսումնասիրելով «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի հանքարդյունահանման գործընթացը, հայտնաբերել է մի շարք խախտումներ 14:4716 Հլս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները 14:3616 Հլս, 2026
  • Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով 14:2416 Հլս, 2026
  • «Բաղրամյան» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 148 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:1216 Հլս, 2026
  • Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով 13:5816 Հլս, 2026
  • Իրանը ազատ է արձակել ԱՄՆ քաղաքացու, որը ձերբակալված էր 2024 թվականից. Թրամփ 13:4216 Հլս, 2026
  • ՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթը 13:1916 Հլս, 2026
  • ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, սահմանազատմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը. ՌԴ ԱԳՆ 13:0716 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | ԱՄՆ-ՀՀ՝ 74-26% բաժնեմասերով հիմնադրվում է TRIPP զարգացման ընկերությունը. Միրզոյան 13:0016 Հլս, 2026
  • «Արարատցեմենտը» հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է 12:5916 Հլս, 2026
  • Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական գործողությունները շարունակվում են 12:4916 Հլս, 2026
  • Կառավարությունը հաստատեց ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով տնտեսվարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգը 12:3716 Հլս, 2026
  • Գյումրիում դանակահարության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ոստիկանության հերքումը 12:2516 Հլս, 2026
  • Կառավարությունը կսահմանի պետական համակարգերում տվյալների մուտքագրման միասնական ստանդարտ 12:1316 Հլս, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Շենգավիթ վարչական շրջանի որոշ հասցեներում 12:1016 Հլս, 2026
  • «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է 12:0416 Հլս, 2026
  • Սկսվում է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացման գործընթացը. Կառավարությունը որոշում ընդունեց 11:5916 Հլս, 2026
  • ԿԳՄՍ նախարարը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծանոթացել աշխատանքների ընթացքին 11:4916 Հլս, 2026
  • «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել 11:3916 Հլս, 2026
  • 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար ՀՀ մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 11:2616 Հլս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները. կան զոհեր և վիրավորներ 11:2216 Հլս, 2026
  • Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները 11:1216 Հլս, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0016 Հլս, 2026
  • «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան 10:4416 Հլս, 2026
  • Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար 10:3916 Հլս, 2026
  • Լուրեր 10։00 | Այս տարի առաջին անգամ կանցկացվի «Վարչաֆեստ» փառատոնը. մրցանակային ֆոնդը՝ 10 մլն դրամ 10:0016 Հլս, 2026
  • Բռնության դեպքերի արդյունավետ կանխարգելումն ու պաշտպանական մեխանիզմների հասանելիությունը մեծապես կախված են առաջին գծում աշխատող մասնագետների պատրաստվածությունից․ ՄԻՊ 09:4816 Հլս, 2026
  • Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան 09:4316 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 09:4016 Հլս, 2026
  • Նոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանը 09:1216 Հլս, 2026
  • Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները 08:4716 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3716 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015