Մայիսի 25-ին` ժամը 10։46-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նալբանդյան-Նոր Արտագերս ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։
ՆԳՆ-ից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:08-ին, մարվել՝ 11:15-ին: Այրվել է «Lada» մակնիշի ավտոմեքենան։