Մայիսի 24-ին՝ ժամը 18։03-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են BMW և Opel մակնիշների ավտոմեքենաները. վերջինիս վարորդն արգելափակվել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, հատուկ տեխնիկայի օգնությամբ Opel մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա: