Գագիկ Ծառուկյանի հայտարարագրած դրամական միջոցները 6 անգամ ավելի են, քան հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությանը մասնակցող մյուս 18 ուժերի ցուցակների առաջին համարներինը՝ միասին վերցրած: Ամենաշատ անշարժ գույք, սակայն, ունի Հայկ Մարությանը: Երևանի նախկին քաղաքապետը տներ ու բնակարաններ ունի Չեխիայում, Ավստրիայում: Ահռելի են նաև Ռոբերտ Քոչարյանի ու Նարեկ Կարապետյանի հայտարարագրած միջոցները:
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան