Նախընտրական շաբաթը սենսացիաների պակաս չունեցավ:
Ամենաքննարկվածը դիմակավորվածների սպառնալիքների տեսանյութն էր:
Քաղաքագետները կարծում են, որ նման քայլերը ոչ թե վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի, այլ պետության դեմ են ուղղված:
Հայաստանի համար հատկապես այս փուլում շատ կարևոր է ընտրական պրոցեսի լեգիտիմությունը, ժողովրդավարական ընթացքն ու հանգուցալուծումը, մինչդեռ քաղաքական ուժերը որդեգրել են Ղարաբաղի թեմայի շահարկմամբ մթնոլորտը լարելու, ընտրությունների համար դիվիդենտներ ստանալու ճանապարհը:
Քաղաքական շաբաթը լարված էր մեկ այլ դրվագով ևս։ Գաղտնազերծված փաստաթղթերում ու զինված սպառնալիքներում ակնհայտ էր ռուսական հետքը:
Քաղաքագետները հասկանում են՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը Ռուսաստանին զրկել է երկրների վրա ունեցած ազդեցությունից:
Քաղաքագետները ենթադրում են, որ Մոլդովան ու Հունգարիան կորցնելուց հետո ռուսները կփորձեն ատամներով պահել Հայաստանը: