«Միասնության թևեր» կուսակցությանը առերևույթ ապօրինի 926 միլիոն դրամ ֆինանսավորելու հրապարակման հիմքով «Անկախ դիտորդ» դաշինքը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Դանիել Իոաննիսյանը։
Գրառման մեջ նաև ասվում է․
«Հետաքննությունից պարզ է դառնում, որ խոսքը ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Սերգեյ Կիրիյենկոյի կուռացիայի տակ գործող ЭИСИ ինստիտուտի միջոցով տրվող աջակցության մասին է։
Դոսյե կենտրոնի հրապարակման մեջ ՀՀ քրեական օրենսգրքի 231–րդ և 232–րդ հոդվածներով առերևույթ հանցակազմ կա «Միասնության թևեր» կուսակցության մասով։
Կենտրոնի հրապարակման մեջ նշված՝ Արման Թաթոյանի ֆինանսավորման նախահաշիվներն ու փոխանցումների մասին տեղեկությունները բավականին արժանահավատ են, քանի որ տրամաբանորեն բացատրում են Թաթոյանի ու «Միասնության թևեր» բռենդի PR-ի վրա ծախսված ահռելի գումարների ծագումնաբանությունը, որը գաղտնի էր պահվում։
Դեռևս երկու շաբաթ առաջ էինք բացահայտվել, որ նախկին ՄԻՊ–ի ու «Միասնության թևեր» բռենդի PR-ի համար ահռելի գումարներ են ծախսվել, որոնք խորամանկ կերպով շրջանցել են կուսակցությունների ֆինանսական թափանցիկության կարգերը։ Նաև բացահայտել էինք, որ «Միասնության թևերի» բոլոր շուրջ 30 գրասենյակների վարձակալության պայմանագրերը պատշաճ գրանցված չեն եղել։
Այսօր Դոսյե կենտրոնի այդ ամենը ամբողջությամբ բացատրող նյութեր հրապարակեց։ Այդ գրասենյակների վրա, ըստ կենտրոնի հրապարակման, 5 ամսում ծախսվել է Թաթոյանի PR ծախսերի 926 միլիոն դրամից 322 միլիոնը»։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ «Դոսյե»-ն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: