Միջազգային հեղինակավոր վերլուծական կենտրոնները շարունակում են փաստեր հրապարակել, թե ինչպես է Մոսկվան կամենում բիրտ կերպով միջամտել հունիսի 7-ի հայաստանյան ընտրությանը, ինչպես է մոբիլիզացրել լրտեսական ցանցը: Հերթական փաստարկված արտահոսքերը հայտնվել են «Դոսյեի» և «Կովկասյան քրոնիկոնի» էջերում: Նշվում է, որ Կրեմլը իր կողմից վերահսկվող միանգամից մի քանի ուժերի է մտցրել խաղի մեջ՝ նպատակ ունենալով գալիք խորհրդարանում ձևավորել հետընտրական կոալիցիա: Իհարկե, արտահոսած փաստաթղթերից պարզ է դառնում, որ Ռուսաստանում արդեն գիտակցում են՝ իրենց պլանը ձախողված է:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան