Ընդդիմությունը շարունակում է առանց հիմնավորումների թմբկահարել 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի թեման:
Ինչպես փորձագետներն են նկատում, դա սոսկ նախընտրական հնարք է՝ փորձում են կեղծ թեզերով հանրությանը սարսափեցնել:
Նույնիսկ պետական ամենաբարձրաստիճան այրերի հիմնավոր պարզաբանում-հերքումներից հետո ընդդիմադիր քաղաքական ուժերն ու հատկապես Սամվել Կարապետյանը շարունակում են նույն նարատիվները կրկնել:
Վարչապետի գնահատմամբ՝ ընդդիմության պահվածքը հակապետական է, լրտեսական. երկրի ղեկավարը հերթական անգամ հարկադրված էր հիշեցնել, որ նման հարց հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգում չկա։
Ամենաուշագրավն այն է, որ Հայաստանում 300 հազար ադրբեջանցի երբևէ չի բնակվել, նման թիվ գոյություն չունի որևէ պաշտոնական աղբյուրում:
Թե՛ Վիճակագրական կոմիտեի, թե՛ անկախ հետազոտական կենտրոնների մասնագետները տարակուսելի են համարում ընդդիմության պնդումները՝ մատնացույց անելով տասնամյակների, անգամ հարյուրամյա պաշտոնական վիճակագրությունը:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան