ՆԳՆ ոստիկանությունը ներկայացնում է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 22-25-ը:Բացահայտվել է 308 հանցագործություն, որոնցից 23-ը՝ նախկինում կատարված: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Մասնավորապես՝
-
89 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
-
36 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
-
25 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
-
23-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության,
-
13 դեպք՝ հոգեկան ներգործության,
-
9 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի,
-
8 դեպք՝ թմրանյութի իրացման,
-
7 դեպք՝ խարդախության,
-
5-ական դեպք՝ խուլիգանության, շորթման, հավաք անցկացնելուն կամ դրան մասկանցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
-
4 դեպք՝ անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու,3-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, սառը զենք կրելու,
-
2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու։
Բացահայտվել է ավազակության, կողոպուտի, բնակարանային գողության, կաշառք տալու, ստանալու միջնորդության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, առանց ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր տրամադրելու, ծախսերի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելու և ներկայացնելու, ընտրակաշառք տալու, սպանության նախապատրաստման, ինքնասպանության հակելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է
-
19 դեպք՝ շորթման,
-
3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
-
1 դեպք՝ կողոպուտի։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցվել է 27 ավտովթար․ 50 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։