«Առանց երաշխավորների ոչ մի խաղաղություն չի կարող լինել Հայաստանի ու Ադրբեջանի միջև»,- շարունակում է պնդել «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդը: Սամվել Կարապետյանը տանը ոչ միայն տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպումներ է անցկացնում, այլև Կառավարության երևակայական նիստեր վարում. այսօր հրապարակվածն, օրինակ, վերնագրված է այսպես՝ «ընտրություններին ընդառաջ կառավարության վերջին նիստը, մեր ժողովրդի ապագայի համար ճակատագրական հայտարարությամբ»:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան