«Ռուսաստանն այսօր» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Վլադիմիր Սոլովյովի հաղորդման ժամանակ հայտարարել է, թե, իբր, Հայաստանում Ռուսաստանի համար այնպիսի անակնկալներ են պատրաստում, ինչպիսիք Հիտլերը պատրաստել էր՝ ի դեմս Ճապոնիայի: Նա նշել է, թե, իբր, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին իշխանության է եկել հակառուսական կարգախոսների շնորհիվ, և թե նրա հետ պայմանավորվել հնարավոր չէ: Սիմոնյանը կարծիք է հայտնել, թե Հայաստանում սով է, և Հայաստանի քաղաքացիներին հարկավոր է հումանիտար օգնություն, հաց և ցորեն ուղարկել, որպեսզի նրանք չսնվեն հալյուցինագեն սնկերով, քանի որ, ըստ նրա, միայն նման սնկերի ազդեցության տակ կարելի է քվեարկել ներկա իշխանությունների օգտին: Նա հավելել է, որ ամաչում է, որ հայկական ազգանուն է կրում: Սիմոնյանը նաև ասել է, թե Ռուսաստանը կարող է դիմանալ առանց Հայաստանի, բայց Հայաստանը չի կարող առանց Ռուսաստանի:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան