Ֆեյք օգտահաշիվներից հարձակումներ են իրականացվել կառավարող կուսակցության ներկայացուցիչների ֆեյսբուքյան էջերի ուղղությամբ: ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի խոսքով, իրենց քաղաքական հակառակորդները միլիոնավոր դոլարներ ծախսելով փորձում են խլացնել ճշմարտությունը, մինչդեռ իրենք զրո դրամ ծախսելով ճշմարտությունը հասցնում են քաղաքացիներին:
Հեղինակ՝ Էմմա Վարդանյան