Բարգավաճ Հայաստանը խորհրդարանի ընտրությանը դիրքավորվել է որպես ինքնուրույն գործող ընդդիմություն: 2004-ից քաղաքական հայտ ներկայացրած միավորը օրվա իշխանության հետ կոալիցիա կազմելու մի քանի նախադեպ ունի: Ըստ Վիկիլիկսի գաղտնա-զերծած փաստաթղթերի, ԲՀԿ-ն ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի դրդմամբ՝ իբրև հակակշիռ Հանրապետականին:Այսօր էլ կուսակցության ընտրացուցակում քիչ չեն Քոչարյանի թիմակիցները:
Սերժ Սարգսյան-Գագրիկ Ծառուկյան ջրերը թեպետ միշտ չէ, որ նույն առվով են հոսել, սակայն քիչ չեն եղել նաև մերձեցման պահերը: 2008-ի մարտի 1-ի դեպքերից 20 օր անց քաղաքական կոալիցիայի համաձայնագիր ստորագրեցին Հանրապետականը, Բարգավաճը, Դաշնակցությունն ու ՕԵԿ-ը։ Ծառուկյանի համար դժվար ժամանակները սկսեցին 2012-ից՝ Սարգսյանի հետ առճակատումից հետո: Նա քաղաքական փակված էջը կրկին բացեց 2017-ի խորհրդարանի ընտրությանը, և արդեն 2020-ին մեղադրվում էր ընտրակաշառքի համար:
Հայտնի գործարարն անցնում է նաև ապօրինի գույքի բնագանձման մի շարք գործերով՝ մոտ 80 անշարժ ու շարժական գույք, ավելի քան 80 մլրդ դրամի բռնագանձման պահանջով: Զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և ապօրինի կերպով հրազեն պահելու, կրելու հոդվածներով էլ անցնում է նրա որդին՝ Նվեր Ծառուկյանը:
Քաղաքական էջը փակել-բացելու Ծառուկյանի ուղին՝ Մերի Խաչատրյանի ռեպորտաժում: