Երևան քաղաքում մայիսի 25-ի երեկոյան, 26-ին գիշերը և երեկոյան, 28-ի ցերեկը, 29-30-ը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Մայիսի 27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում մայիսի 25-ի ցերեկը, 26-ին ժամանակ առ ժամանակ, 28-ի ցերեկը, 29-30-ը առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին `հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 25-ի ցերեկը, 26-27-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
