Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 25-ին ստորագրել է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքները, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը: