Ռումինիայի ներդրումների և արտաքին առևտրի գործակալությունը (ARICE) մեկնարկել է 2026- 2027 թթ. ուսումնական տարվա համար օտարերկրյա քաղաքացիներին 40 կրթաթոշակ տրամադրելու գործընթացը։ Այս մասին տեղեկացնում են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից:
Հայտերն ընդունվում են 2026 թ. մայիսի 11-ից մինչև հունիսի 12-ը՝ ժամը 14:00-ն՝ Ռումինիայի ժամանակով։ Փաստաթղթերը պետք է ուղարկել միայն էլեկտրոնային ձևաչափով՝ PDF տարբերակով, հետևյալ էլ. հասցեին՝ [email protected]
Կրթաթոշակը տրամադրվում է կրթության բոլոր մակարդակների համար․
ա) բակալավր,
բ) մագիստրատուրա,
գ) հետբուհական կրթություն/ռեզիդենտուրա՝ միայն «Անհետաձգելի բուժօգնություն» կամ «Սրտաբանություն» մասնագիտություններով,
դ) ասպիրանտուրա։
Ասպիրանտական կրթաթոշակի համար անհրաժեշտ է գիտական ղեկավարի նախնական համաձայնությունը։ Ասպիրանտական կրթություն ընտրած թեկնածուները պետք է հաջողությամբ հանձնած լինեն ընդունելության քննությունը։
Առաջնահերթ կարգով կխրախուսվեն այն թեկնածուների հայտերը, որոնք ցանկանում են սովորել հետևյալ ոլորտներում՝ տնտեսագիտություն և բիզնեսի կառավարում, գյուղատնտեսական գիտություններ, տեխնիկական գիտություններ, նավթագազային ուսումնասիրություններ։
Այլ ոլորտներին վերաբերող հայտերը նույնպես կդիտարկվեն՝ առկա տեղերի հնարավորության սահմաններում։
Թեկնածուների նախնական ընտրությունը կկատարվի ARICE-ի ընտրող հանձնաժողովի կողմից մինչև 2026 թ. սեպտեմբերի 15-ը, իսկ արդյունքները կհրապարակվեն ARICE-ի կայքում՝ Scholarships բաժնում։
Կրթաթոշակների տրամադրման վերջնական որոշումը կկայացնի Ռումինիայի կրթության և հետազոտության նախարարությունը։
Կարևոր է․ վերջնաժամկետից հետո ներկայացված կամ թերի հայտերը չեն դիտարկվի։
Թեկնածուների ընտրության վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով՝ http://arice.gov.ro/1/burse-2026/։
Lրացուցիչ հարցերի դեպքում կարելի է կապ հաստատել [email protected] էլ. փոստի հասցեով։