• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Իրանը և ԱՄՆ-ը փոխադարձ հարվածներ են հասցրել. «Հարևաններ» Իրանը և ԱՄՆ-ը փոխադարձ... 19:47
Նոր հայց Գարեգին Բ-ի դեմ․ հոգևորականի հայտարարությունը Նոր հայց Գարեգին Բ-ի... 19:46
Օրը՝ 60 վայրկյանում | 31.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 31.08.2026 20:33
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հայկական պաշտպանական համակարգը բարեփոխելու համար է, և չկա մտադրություն օգտագործել այս համակարգերը որևէ այլ՝ երրորդ կողմի դեմ. Միրզոյան
Քաղաքականություն
19:0511 Մար, 2025

Հայկական պաշտպանական համակարգը բարեփոխելու համար է, և չկա մտադրություն օգտագործել այս համակարգերը որևէ այլ՝ երրորդ կողմի դեմ. Միրզոյան

Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական թեմաների լուսաբանման հարցում առաջատար WION լրատվամիջոցին:

Հարցազրույցում նախարար Միրզոյանը պատասխանել է Հայաստան-Հնդկաստան երկկողմ համագործակցության օրակարգի, զարգացման մեծ ներուժ ունեցող ուղղությունների, միջազգային հարթակներում փոխաջակցության, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերի վերաբերյալ, այլ տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցերի:

Հարցազրույցն ամբողջությամբ ցուցադրվել է հնդկական լրատվամիջոցի մարտի 11-ի եթերում, բովանդակությունը ներկայացված է ստորև:

Հարց. Հնդկաստանը և Հայաստանը շատ սերտ հարաբերություններ ունեն: Մեզ հետ է այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարարը: Այստեղ՝ Դելիում, նա բանակցություններ է ունեցել արտաքին գործերի նախարարի հետ: Այսպիսով, բարի գալուստ WION: Իմ առաջին հարցն է. ինչպե՞ս կբնութագրեք Հնդկաստան-Հայաստան հարաբերությունները: Երկու երկրների միջև համագործակցության ի՞նչ ոլորտներ եք տեսնում:

Արարատ Միրզոյան. Շնորհակալություն հրավերի համար: Խոսելով Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների մասին՝ պետք է հիշել, որ այս հարաբերությունները՝ Հնդկաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև հարաբերություններն, ունեն դարերի պատմություն: Հիշենք, որ 18-րդ դարում Հնդկաստանում եղել է աշխույժ հայկական համայնք՝ մտավորականների, առևտրականների համայնք, որը և՛ նպաստում էր Հնդկաստանի գլոբալ դիրքավորմանն առևտրի և տնտեսության առումով, և՛ ուներ հսկայական ներդրում մշակութային հեռանկարի մեջ և՛ Հայաստանում, և՛ Հնդկաստանում: Հետաքրքիր է իմանալ, որ, օրինակ, ապագա Հայաստանի Հանրապետության գրավոր սահմանադրություն ունենալու առաջին փորձը կատարվել է, այն գրվել է Հնդկաստանում: Նաև առաջին հայկական հրատարակված պարբերականը լույս է տեսել Հնդկաստանում՝ Մադրասում, ներկայիս Չեննայում:

Այսպիսով, վերադառնալով արդի պատմությանը՝ Հնդկաստանը եղել է առաջին պետություններից մեկը, որը ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը 1991 թվականին, և հետաքրքիր է, որ ընդամենը չորս տարի անց մենք հաջողեցինք ստորագրել մեր երկու պետությունների միջև «Բարեկամության և համագործակցության» մասին պայմանագիրը՝ բավականին լուրջ փաստաթուղթ: Այդ ժամանակից ի վեր քաղաքական երկխոսությունն, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխգործակցությունը զարգացել է, և հատկապես վերջին 3-4 տարիներին մենք հարաբերությունների զգալի բարելավում ենք գրանցել, մենք ունենք շատ ինտենսիվ փոխադարձ քաղաքական այցեր, քաղաքական խորհրդակցություններ մեր արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ներառյալ նախարարների մակարդակով: Մենք նաև մշտապես հանդիպում ենք Համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում, որտեղ նշում ենք ոլորտները և կոնկրետ քայլերը, որոնք կարող ենք երկկողմանի իրականացնել: Այսպիսով, եթե հարցնեք, թե ինչպես կնկարագրեի հարաբերությունները, ապա դրանք շատ սերտ և բարեկամական հարաբերություններ են, որոնք զարգանում են:

Հարց. Եկեք խոսենք այն հանդիպման մասին, որը դուք ունեցաք այստեղ՝ Դելիում: Մենք տեսանք ձեր և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար դոկտոր Ս. Ջայշանկարի միջև հանդիպումը։ Ինչպիսի՞ն էին զրույցները: Որո՞նք էին դրանց հիմնական արդյունքները և ձեր այստեղ՝ Դելի, կատարած այցի հիմնական արդյունքները:

Արարատ Միրզոյան. Նախ և առաջ, մենք հնարավորություն ունեցանք գնահատել այն, ինչ արդեն արվել է, ինչպես են կյանքի կոչվել մեր նախկինում ունեցած պայմանավորվածությունները, ինչպես նաև խոսել ապագա հնարավոր և պոտենցիալ ծրագրերի և համագործակցության ոլորտների մասին:

Հարց. Եկեք խոսենք պաշտպանական հարաբերությունների մասին՝ հարաբերությունների, որոնք զարգանում են: Վերջին մի քանի տարիներին դուք նաև համակարգեր եք ստացել Հնդկաստանից, մի բան, որի մասին խոսվել է: Այսպիսով, եթե դուք կարող եք թերևս խոսել այս փոխգործակցության մասին, թե ինչպես եք հիմնականում ավելացնում ձեր պաշտպանական համագործակցությունը Հնդկաստանի հետ:  Կան հրապարակումներ, որոնք ենթադրում են, որ դուք ներմուծել եք նաև հնդկական պաշտպանական սարքավորումներ: Այսպիսով, եթե կարող եք թերևս խոսել կամ տալ ավելի լայն գնահատական այս մասին:

Արարատ Միրզոյան. Ակնհայտ է, որ պաշտպանությունն այն ուղղություններից, այն ոլորտներից մեկն է, որտեղ մենք շատ սերտ համագործակցություն ունենք Հնդկաստանի հետ, և ես ենթադրում եմ, որ այս համագործակցությունը շարունակաբար կխորանա: Բայց ես կցանկանայի նշել, որ այս համագործակցությունը և, մասնավորապես, Հնդկաստանում արտադրված որոշ հատուկ սարքավորումների ձեռք բերումը Հայաստանի կողմից նախատեսված չէ օգտագործվելու կամ, այնուամենայնիվ, որևէ այլ իմաստով, այն ուղղված չէ որևէ այլ՝ երրորդ կողմի դեմ: Դուք հավանաբար տեղյակ եք, որ Հայաստանն ունի խաղաղության օրակարգ, մենք ներգրավված ենք խաղաղության բանակցություններում մեր արևելյան հարևանի հետ, բայց նաև ընդհանուր առմամբ, մենք շատ կենտրոնացած ենք խաղաղություն և կայունություն հաստատելու և մեր հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու վրա: Այսպիսով, մենք գտնվում ենք մեր պաշտպանական ոլորտը, մեր բանակը բարեփոխելու, մեր բանակը արդիականացնելու գործընթացում, և այստեղ հնդկական փորձը որոշակի հատուկ ոլորտներում, ինչպես նաև Հնդկաստանում արտադրված սարքավորումները մեզ համար հետաքրքրություն են ներկայացնում: Բայց կրկին, սա հայկական պաշտպանական համակարգը բարեփոխելու համար է, և չկա մտադրություն օգտագործել այս համակարգերը որևէ այլ՝ երրորդ կողմի դեմ:

Հարց. Ես հասնում էի այդ կետին: Մենք տեսել ենք Ադրբեջանից եկող մեկնաբանություններ այն հրապարակումներից հետո, թե դուք ներմուծել եք Հնդկաստանում արտադրված պաշտպանական միջոցներ, հատկապես Պինակա: Այսպիսով, եթե դուք կարող եք թերևս խոսել Ադրբեջանից եկող արձագանքի մասին:

Արարատ Միրզոյան. Դե, ես հիմնականում արդեն անդրադարձա այս թեմային. Հայաստանի մտադրությունը միայն իր սեփական պաշտպանական կարողությունները արդիականացնելն է, պաշտպանական համակարգը որպես ամբողջություն արդիականացնելը, և ոչ միայն Հնդկաստանից, այլև այլ տեղերից ներկրված սարքավորումները միտված են ավելի լավ պաշտպանական կարողություններով ավելի լավ բանակի ունենալուն: Հայաստանը չունի որևէ ագրեսիայի մտադրություն որևէ երրորդ երկրի նկատմամբ:

Հարց․ Հաղորդակցություններ․ սա ևս եղել է հարաբերությունների հիմնական հենասյուններից մեկը։ Ես լսել եմ ձեր նախորդ մեկնաբանությունները, որտեղ նշել եք Չաբահարի նավահանգիստի մասին։ Այժմ ինչպե՞ս եք նախատեսում օգտագործել Չաբահարի նավահանգիստը՝ աշխարհի և Հնդկաստանի հետ ավելի լայն կապ ապահովելու համար։

Արարատ Միրզոյան․ Ինչպես ցանկացած այլ երկիր, Հայաստանը նույնպես անում է առավելագույնը՝ ունենալու կամ խթանելու իր լոգիստիկ ուղիները՝ դառնալու համաշխարհային տարանցիկ ճանապարհների մաս։ Եվ այս առումով նոր հնարավորությունների ուսումնասիրությունը չափազանց կարևոր է Հայաստանի համար։ Ավելին, մենք հանդես ենք եկել մեր սեփական նախաձեռնությամբ՝ «Խաղաղության խաչմերուկով», որը, նախ և առաջ, նախատեսում է Հարավային Կովկասի բոլոր տրանսպորտային և տարանցիկ ենթակառուցվածքների ապաշրջափակումը, բայց նաև այս նախաձեռնությունը դուրս է գալիս Հարավային Կովկասի շրջանակներից, հատկապես եթե հաշվի առնենք, որ դրա իրականացումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն տարածաշրջանի երեք երկրների վրա։ Ուստի, մենք հետաքրքրված ենք նոր տարանցիկ ուղիների ուսումնասիրությամբ՝ ներառյալ նավահանգիստները, երկաթուղիները, էլեկտրականության և ինտերնետային մալուխները և այլն:

Դա իրականացնելու համար մենք, իհարկե, առաջին հերթին կենտրոնանում ենք մեր հարևանների՝ ներառյալ Ադրբեջանի հետ բանակցությունների վրա։ Մենք ներկայացրել ենք փոխշահավետ առաջարկ, որը ձեռնտու է երկու երկրներին։ Միաժամանակ, շարունակում ենք բանակցությունները Թուրքիայի հետ սահմանների բացման և մեր երկաթուղային ենթակառուցվածքի վերագործարկման շուրջ, ինչը կապահովի Հայաստանի կապը Թուրքիայի հետ։ Այսպիսով, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում մենք դիտարկում ենք ոչ միայն Հյուսիս-Հարավ, այլև Արևմուտք-Արևելք, կամ եթե կուզեք՝ Արևելք-Արևմուտք, ուղղությունը։

Կրկին, եթե այս նախագիծն իրականացվի, այն շահավետ կլինի բազմաթիվ միջազգային դերակատարների համար։

Հարց․ Առևտուրը: Ընդհանուր առմամբ, եթե նայեք, դրա ծավալները փոքր են մնում, և ըստ էության ինչպիսի՞ գաղափարներ ունի հայկական կողմը Հնդկաստանի հետ առևտուրը մեծացնելու համար։ Կարո՞ղ եք խոսել այս մասին և ներկայացնել, թե ինչ դեր ունի Չաբահարի նավահանգիստը Հայաստանի և Հնդկաստանի միջև առևտրի ընդլայնման համատեքստում։

Արարատ Միրզոյան․ Եթե դիտարկենք մեր հարաբերությունների տնտեսական կողմն, ապա, իհարկե, ես համաձայն եմ, որ այստեղ առկա է մեծ չիրացված ներուժ։ Մեր համագործակցությունն այլ ոլորտներում շատ ավելի առաջ է, և մենք պետք է լրացուցիչ ջանքեր գործադրենք, որպեսզի տնտեսական և առևտրային ներուժն իրականացվի ավելի արդյունավետ կերպով։ Եվ այստեղ մենք կրկին պետք է խոսենք լոգիստիկայի, աշխարհագրական հեռավորության մասին, բայց նաև գիտակցում ենք, որ դեռ տնային աշխատանք կա անելու այս ուղղությամբ։

Օրինակ, հիշում եմ, երբ 2022 թվականին կատարեցի իմ առաջին այցը Հնդկաստան, ես ինձ հետ բերեցի մեծաթիվ հայ գործարարների խումբ, ովքեր հետաքրքրված էին հնդիկ գործընկերների հետ գործարար կապեր հաստատելու հարցում։ Այսօր, նախարար Ջայշանկարի հետ, մենք հնարավորություն ունեցանք քննարկելու հնդիկ գործարարների պատվիրակության՝ Հայաստան այցի անհրաժեշտությունն ու հնարավորությունը։ Կարծում եմ, որ սա պետք է դառնա պարբերական գործընթաց, որը կնպաստի նոր կապերի հաստատմանը, գործարար հարաբերությունների թարմացմանն ու զարգացմանը։ Բայց նաև, կարելի է հասկանալ, կարելի է համաձայնել, որ կան ոլորտներ, որտեղ աշխարհագրական հեռավորությունն այդքան մեծ դեր չի խաղում։ Օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիաները, բարձր տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, որով և՛ Հայաստանը, վստահ եմ, և ես տեսնում եմ, որ և՛ Հնդկաստանը շատ հետաքրքրված են,  բայց ոչ միայն հետաքրքրված, մենք երկուսս էլ այստեղ հսկայական կարողություններ և հնարավորություններ ունենք: Մենք ունենք փորձագետներ, մենք ունենք ներուժ, երկուսս էլ, նկատի ունեմ: Այսպիսով, մենք կարող ենք համագործակցել նաև այստեղ, և եթե ավելի խորանանք, մենք ակնհայտորեն և անշուշտ կարող ենք գտնել նոր ոլորտներ, որտեղ կարող ենք օգնել ավելացնել թվերը:

Կարող եմ բերել մեկ այլ օրինակ՝ ուղիղ չվերթեր մեր երկրների միջև: Կան որոշակի հայկական փոխադրողներ, ովքեր շահագրգռված են ուղիղ չվերթների հաստատմամբ, և գիտեմ, որ խոսակցություն է եղել նաև հնդկական փոխադրողների շրջանում: Իսկ եթե ուղիղ չվերթ լինի, մենք հասկանում ենք, որ դա կօգնի ոչ միայն բարելավել մարդկանց միջև շփումները, ոչ միայն բարելավել մշակութային կապերը, այլ նաև զբոսաշրջությունը, որը տնտեսության ոլորտ է։ Այն նաև գումար է բերում ինչպես այցելուներին, այնպես էլ ընդունող երկրին:

Հարց․ Դուք խոսում եք մարդկանց միջև հարաբերությունների մասին: Այժմ ցանկացած հարաբերությունների հիմքը մարդկանց միջև ամուր հարաբերություններն են, և դրա համար զբոսաշրջությունը և ուսանողները կարևոր են այս հարաբերություններում: Հայաստանում շատ հնդիկ զբոսաշրջիկներ կան, ԱԳ նախարարը նույնպես նշել է և շնորհակալություն հայտնել Հայաստանում հնդիկ ուսանողների անվտանգությունն ու ապահովությունը երաշխավորելու համար: Այսպիսով, ինչպե՞ս եք ներկայացնում Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն և ուղղություն հնդիկ ուսանողների համար:

Արարատ Միրզոյան․ Սա, ի դեպ, շատ լավ օրինակ է։ Մենք ունեցել ենք հնդիկ ուսանողներ, ովքեր հիմնականում բժշկություն են սովորում, բայց դա սահմանափակված չէ միայն բժշկությամբ: Արդեն ավելի քան մեկ տասնամյակ է, մի քանի տասնամյակ, բայց մենք տեսնում ենք, որ հետաքրքրությունն աճում է, և մենք շատ շահագրգռված ենք պահպանելու, ունենալու և ընդունելու ուսանողներ Հնդկաստանից: Բայց նաև, վստահ եմ, որ Հնդկաստանում էլ կան բուհեր և կան մասնագիտություններ, որոնցով կարող են հետաքրքրվել Հայաստանի ուսանողները։ Այսպիսով, ամենայն հավանականությամբ, մենք պետք է բազմապատկենք մեր ջանքերն այս ոլորտում:

Բայց ես կցանկանայի ավելացնել մեկ այլ շերտ սրան, մեկ այլ նրբերանգ այս զրույցին: Հայաստանը մեկնարկում է մեծածավալ նախագիծ՝ ակադեմիական քաղաքի հիմնում, որտեղ մենք ցանկանում ենք ոչ միայն միավորել մի քանի հայկական համալսարաններ և համապատասխան հաստատություններ, այլ նաև հրավիրել որոշ նոր հեղինակավոր հաստատություններ՝ այստեղ դեր խաղալու համար: Եվ ես հավատում եմ, որ սա ավելի շատ ուսանողների կգրավի Հնդկաստանից: Բայց եթե մենք շարունակենք խոսել որոշակի ներհոսքի մասին, դուք նշեցիք ուսանողներին, ես կցանկանայի ավելացնել Հնդկաստանից Հայաստան եկող մեկ այլ խումբ ևս: Կա մեկ այլ ոլորտ, որտեղ վերջին մի քանի տարիների ընթացքում մենք նկատել ենք որոշակի փոփոխություններ: Մենք տեսնում ենք, որ կա նաև աշխատանքային միգրացիա Հնդկաստանից Հայաստան: Մենք չունեինք այս փորձը տարիներ առաջ:

Հարց. Դուք անօրինական միգրացիան նկատի ունե՞ք։

Արարատ Միրզոյան. Ո՛չ, օրինական միգրացիայի մասին է խոսքը: Եվ մենք տեսնում ենք, որ Հայաստանի նկատմամբ պահանջարկ կա, սակայն սա այն ոլորտներից է, որը պետք է կարգավորվի։ Այսօր մենք հնարավորություն ունեցանք այս հարցի շուրջ մտքեր փոխանակելու նաև նախարար Ջայշանկարի հետ։

Հարց. Փաստորեն, Դուք ասում եք, որ ցանկանում եք, որպեսզի ավելի շատ հնդիկներ, մասնավորապես որակավորված մասնագետներ, գան Հայաստան, ինչը կնպաստի ձեր տնտեսության զարգացմանը։ Ճի՞շտ եմ հասկանում։

Արարատ Միրզոյան. Ես դա մի փոքր այլ կերպ կձևակերպեի։ Մենք պատրաստ ենք ներգրավել աշխատուժ Հնդկաստանից, սակայն այն չափով, որը կարող է համահունչ լինել թե՛ հայկական տնտեսության, թե՛ Հայաստանի աշխատաշուկայի համար։ Այսպիսով, կա պահանջարկ, բայց այն պետք է կարգավորվի։ Ի դեպ, կարգավորման նպատակը ոչ միայն այն է, որ սահմանվի, թե որքան աշխատուժ կարող է տեղափոխվել երկրից երկիր, այլև ապահովվի, որ բոլոր աշխատանքային միգրանտների իրավունքները պաշտպանված լինեն։

Հարց. Այժմ եկե՛ք անդրադառնանք միջազգային իրադրությանը և խոսենք այն մասին, թե ինչպես են երկու երկրները համագործակցում միջազգային մակարդակով։ Ինչպե՞ս եք գնահատում Հնդկաստանի աջակցությունը Հայաստանին այն ժամանակ, երբ դուք բախվում էիք բազմաթիվ խնդիրների ձեր հարևանների, հատկապես Ադրբեջանի հետ։ Այսպիսով, ինչպե՞ս կգնահատեք Հնդկաստանի դերը և աջակցությունը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյան. Միջազգային հարթակներում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությանն անդրադառնալով` պետք է նշեմ, որ այստեղ մենք շատ սերտ համագործակցություն ունենք։ Մենք աջակցում ենք միմյանց թեկնածություններին, շատ հաճախ փոխադարձաբար աջակցում ենք տարբեր միջազգային հարթակներում միմյանց նախաձեռնություններին ։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ապա այստեղ պետք է ասեմ, որ մենք շատ մոտ ենք, նկատի ունեմ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացմանը: Եթե մեզ հաջողվի նախևառաջ ավարտին հասցնել պայմանագրի մշակումը, իսկ այնուհետև ստորագրել այն, ապա դա կլինի խաղաղության և կայունության ամենաուժեղ հենասյուներից մեկը Հարավային Կովկասում։ Եվ սա գալիս է նաև լրացնելու այն մյուս քայլերը, բանակցությունները և համաձայնությունները, որոնք մենք արդեն ունենք Ադրբեջանի հետ: Օրինակ՝ ընդամենը մի քանի ամիս առաջ մեզ հաջողվեց ստորագրել և այնուհետև վավերացնել երկու պետությունների միջև սահմանազատման գործընթացով զբաղվող սահմանային հանձնաժողովների աշխատանքների կանոնակարգը:

Ես արդեն հնարավորություն ունեցա նշելու տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ մեր առաջարկի մասին: Եվ նաև կարող եմ հավելել, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սպառազինությունների փոխադարձ վերահսկողության և վերիֆիկացիայի մեխանիզմ ստեղծել: Այսպիսով, բոլոր այս գործիքները կարող են օգնել մեզ հաստատել երկարատև և կայուն խաղաղություն մեր տարածաշրջանում։ Բոլոր այն երկրները կարող են դրական դերակատարում ունենալ՝ ողջունելով երկու կողմերի, երկու երկրների կառուցողական քայլերը։ Մյուս կողմից, իհարկե, պետք է նաև նշեմ, որ այն համաձայնությունները, որոնց մենք արդեն հասել ենք Ադրբեջանի հետ, ձեռք են բերվել երկկողմ ուղիղ բանակցությունների միջոցով։  Հուսով եմ՝ մենք շուտով կհասնենք այդ նպատակին։

Հարց. Շատ լավատեսական մոտեցում է, իսկ հիմա անդրադառնանք Հնդկական ենթամայրցամաքին։ Հնդկաստանի համար ամենամեծ մտահոգություններից մեկը Պակիստանից եկող անդրսահմանային ահաբեկչությունն է։ Ի՞նչ կասեք այդ մասին՝ հաշվի առնելով, որ Պակիստանը շարունակում է օկուպացնել Քաշմիրի տարածքը: Ո՞րն է Ձեր դիրքորոշումն այս հարցում։

Արարատ Միրզոյան. Հայաստանի դիրքորոշումը շատ լավ հայտնի է և չի փոխվել տարիների ընթացքում: Մենք աջակցում ենք Հնդկաստանի դիրքորոշմանը և ընկալմանը Ջամու և Քաշմիրի հարցում: Եվ մենք միայն կողջունենք այստեղ ցանկացած դրական և խաղաղ առաջընթաց:

Հարց. Անդրսահմանային ահաբեկչության վերաբերյալ ի՞նչ կասեք, քանի որ դա լուրջ խնդիր է Հնդկաստանի համար։ Հնդկաստանը միշտ բարձրաձայնել է ահաբեկչության մասին և ակտիվորեն համագործակցում է այլ երկրների հետ՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցում։

Արարատ Միրզոյան. Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներում և աշխարհի բոլոր անկյուններում։ Մենք ինքներս ցավալի փորձ ենք ունեցել՝ մեր տարածաշրջանի հակամարտություններում վարձկան ահաբեկիչների ներգրավման հետ կապված։ Այդ իսկ պատճառով, ինչպես արդեն ասացի, մենք դատապարտում ենք ահաբեկչությունը։ Մենք տեսնում ենք, որ ահաբեկչությունը կարող է ավելի վատ ազդեցություն ունենալ տարածաշրջանային գործընթացների վրա, եթե աջակցվի որոշ պետությունների կողմից։

Հարց. Դուք նշեցիք վարձկան ահաբեկիչների մասին: Կարո՞ղ եք մի փոքր մանրամասնել։

Արարատ Միրզոյան. Ես արդեն նշեցի, որ մենք ցավալի փորձ ունենք՝ մեր տարածաշրջանի հակամարտությունների ընթացքում վարձկան ահաբեկիչների ներգրավվածության առումով։

Հարց. Եկե՛ք խոսենք բազմակողմ կառույցների, մասնավորապես Միավորված ազգերի կազմակերպության մասին: Հնդկաստանը կոչ է անում բարեփոխումներ իրականացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին։ Աջակցո՞ւմ եք Հնդկաստանի թեկնածությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Ի՞սկ BRICS-ի: Դուք արդեն մի քանի հանդիպումների ընթացքում դիտորդ եք եղել։ Կցանկանայի՞ք լինել ԲՐԻՔՍ-ի անդամ:

Արարատ Միրզոյան․ Ցավոք, մենք տեսնում ենք, որ այսօր Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում գործող բոլոր մեխանիզմներն, ինչպես նաև այն մեխանիզմները, որոնք գործում են ՄԱԿ-ի համակարգից դուրս, բավարար չեն և չեն երաշխավորում մեզ աշխարհի տարբեր հատվածներում հակամարտությունների կանխարգելում, կառավարում կամ դադարեցում։ Այն ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ, ամենայն հավանականությամբ, ՄԱԿ-ի համակարգը կարիք ունի որոշակի բարեփոխումների։ Մենք ծանոթենք Հնդկաստանի մոտեցմանն ու դիրքորոշմանը և աջակցում ենք այդ մոտեցմանը։

Հարց. Ի՞սկ ԲՐԻԿՍ-ը:

Արարատ Միրզոյան․ Այո, մենք մասնակցել ենք ԲՐԻԿՍ-ի, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության աշխատանքներին։ Դուք հարցրեցիք ԲՐԻԿՍ-ի մասին, և մենք շարունակում ենք հետաքրքրված մնալ այս կազմակերպությունում ունենալու դիտորդի կարգավիճակ և դիտարկելու, թե ինչ կարող է բերել այս համագործակցությունը և ձևաչափը մեր տարածաշրջանին։

Հարց. Գուցե Ձեր կարծիքը հայտնեք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման մասին, եթե կարող եք խոսել դրա մասին, և Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների մասին, որոնք բավականին լավ են: Ընդհանուր առմամբ, մեր դիտողների համար, եթե կարող եք տալ ավելի լայն պատկեր Իրանի հետ հարաբերությունների մասին, քանի որ Հնդկաստանի համար էլ Իրանը մոտ հարևան է: Կան համընկնումներ, կա նաև եռակողմ համագործակցություն, որը շատ լավ է աշխատում: Եթե կարող եք խոսել այս երկու ասպեկտների մասին:

Արարատ Միրզոյան․ Հայաստանը չորս հարևան ունի։ Մեր արևելյան հարևանը Ադրբեջանն է, որի հետ մենք փորձում ենք հաստատել խաղաղություն և միջպետական հարաբերություններ՝ շրջելով տարածաշրջանում թշնամանքի էջը։ Մեր արևմտյան հարևանը Թուրքիան է, որի հետ Հայաստանի սահմանները փակ են արդեն երեք տասնամյակից ավել։ Այս պահին մենք բավականին դինամիկ երկխոսություն ենք վարում Թուրքիայի հետ, որի նպատակն է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը։ Մինչ այժմ մեզ հաջողվել է որոշակի փոքր, բայց շոշափելի քայլեր կատարել, սակայն մի շարք պայմանավորվածություններ դեռ չեն իրականացվել։

Մենք արդեն համաձայնեցրել ենք, որ սահմանը նախ պետք է բացվի երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Վերջին կետն առայժմ կյանքի չի կոչվել, բայց մենք շարունակում ենք երկխոսությունը։ Եվ ևս մեկ անգամ, եթե հարաբերությունները լիովին կարգավորվեն, դա շահավետ կլինի ոչ միայն երկու երկրների, այլև տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս գտնվող մի շարք այլ դերակատարների համար։ Մեր մյուս երկու հարևանների՝ հյուսիսում՝ Վրաստանի և հարավում՝ Իրանի հետ, երկար տարիներ շարունակ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել և կենտրոնացած ենք այդ կապերի խորացման վրա։ Մենք հասկանում ենք, որ դուք հատկապես հետաքրքրված եք Իրանի հետ հարաբերություններով, քանի որ աշխարհագրական տեսանկյունից, երբ դիտարկում ենք Հնդկաստանն ու Հայաստանը, ակնհայտ է, որ մենք ձգտում ենք խորացնել մեր կապերը։ Իհարկե, պետք է ուշադրություն դարձնենք նաև այն երկրներին, որոնք գտնվում են մեր միջև։ Եվ Իրանն, անկասկած, այն երկիրն է, որի հետ համագործակցությունը խորացնելու մենք մեծ հետաքրքրություն ունենք, այդ թվում՝ ձեր նշած եռակողմ ձևաչափում։

Հարց․ Ինչպե՞ս եք գնահատում ներկայիս գլոբալ իրավիճակը։ Աշխարհում երկու մեծ հակամարտություն է ընթանում, սակայն կրակի դադարեցման որոշ նախադրյալներ արդեն տեսանելի են։ Միացյալ Նահանգներում իշխանությանն է Թրամփի վարչակազմը։ Ուկրաինայում, կարծես, կարող է շուտով խաղաղություն հաստատվել, նույնը կարելի է ասել նաև Արևմտյան Ասիայի վերաբերյալ։ Ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում Հայաստանի արտաքին քաղաքականությունն այս խոշոր գործընթացներում, որոնք վերջին տարիներին ցնցում են ամբողջ աշխարհը։

Արարատ Միրզոյան. Ինչպես կարող եք եզրակացնել իմ նախորդ խոսքերից, Հայաստանը շատ կենտրոնացած է խաղաղության կառուցման վրա, իհարկե, խաղաղություն կառուցելը` նախ և առաջ Հայաստանի, Հարավային Կովկասի, մեր հարևանների համար: Բայց մենք նաև կարծում ենք, որ խաղաղությունը միակ լուծումն է աշխարհի մյուս բոլոր երկրների համար ևս: Եվ այստեղ ես կցանկանայի առանձնացնել և կենտրոնանալ երկու առանձին ուղղությունների վրա: Նախ և առաջ, մարդասիրական ուղղությունը: Նկատի ունեմ, մարդկային տառապանքը, լինի դա Հայաստանում, լինի Ուկրաինայում, լինի Սիրիայում, որտեղ էլ որ նշեք, անընդունելի է: Մարդու իրավունքների կոպիտ խախտումները, լինեն դրանք աշխարհի ցանկացած վայրում, անընդունելի են: Մենք ապրում ենք 21-րդ դարում, և ցավոք, շարունակ տեսնում ենք, թե ինչպես են մարդիկ ենթարկվում կոտորածների, օրինակ, կամ ինչպես են ընտանիքները տեսնում իրենց ընտանիքի անդամների մահը հակամարտությունների պատճառով, դա անընդունելի է: Հուսով եմ համաձայն եք: Եվ երկրորդ շերտը. Հայաստանի, Հայաստանի շահերի համար, մենք շատ շահագրգռված ենք խաղաղությամբ Ուկրաինայում, Սիրիայում, Մերձավոր Արևելքում: Խաղաղությունը միակ ճանապարհն է, որը թույլ կտա ազգերին շարունակել համագործակցությունը, խորացնել իրենց փոխգործակցությունը, առևտուր անել միմյանց հետ և օգուտ քաղել միմյանցից:

Դիտումների քանակ508
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Տավուշի մարզի Բերքաբեր գյուղից մոտ 1 կիլոմետր դեպի արևելք կիրականացվեն պայթեցման աշխատանքներ․ ՊՆ 10:5701 Սեպ, 2026
  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին Անկախության օրվա առթիվ 10:3501 Սեպ, 2026
  • Շարունակելու եմ ուշադրության կենտրոնում պահել կրթության իրավունքի լիարժեք իրացման, մարդակենտրոն կրթական միջավայրի ապահովման հարցերը․ ՄԻՊ 10:2101 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | 770 ավիաընկերություն օգտվել է ՀՀ օդային տարածքից. թռիչք-վայրէջքների աճը 7.5 տոկոս է 10:0001 Սեպ, 2026
  • «ՕՌԱՆԺ ՕԻԼ»-ի 10 լցակայան կապարակնքվել է․ շուրջ 9 մլն դրամի չափով տուգանք է նախատեսվում 09:5801 Սեպ, 2026
  • Ռազմական ակադեմիայի նոր կուրսանտները երդվել են 09:4801 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը 09:4001 Սեպ, 2026
  • «Էվոկաբանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 5 մլրդ 484 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 09:3001 Սեպ, 2026
  • Հանդիպում ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակության հետ․ Նիկոլ Փաշինյան 09:2401 Սեպ, 2026
  • Բիշքեկում հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը 09:1801 Սեպ, 2026
  • ՄԻՊ-ը Տավուշում այցելել է ՊՆ զորամաս և հանդիպել զինծառայողների հետ 09:0901 Սեպ, 2026
  • Ուիլյամ Սարոյան. «Ամեն ինչ ընտիրից ընտիր է նորից» 09:0001 Սեպ, 2026
  • «Գիտելիքն է անխոցելի վահանն ու զարգացման ուղու բոլոր դռների բանալին»․ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի ուղերձը 08:5101 Սեպ, 2026
  • Գիտելիքի օրվա առթիվ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հիշեցնում է կրթական հաստատություններում տվյալների պահպանության մասին 08:4001 Սեպ, 2026
  • Բիշքեկում օրը սկսեցինք 31 կմ հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան 08:3301 Սեպ, 2026
  • Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի պատվիրակությանը 08:3001 Սեպ, 2026
  • Նոր ուսումնական տարին հայտարարվել է Ընթերցանության տարի․ Ժաննա Անդրեասյանի ուղերձը սովորողներին 08:2401 Սեպ, 2026
  • Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը 08:2001 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1301 Սեպ, 2026
  • Ախուրյանում գազամատակարարման ընդհատումներ կլինեն․ հասցեներ 00:3001 Սեպ, 2026
  • Հեռանում եմ հպարտությամբ, հիմա ես կլինեմ ձեզնից մեկը․ Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում 00:0101 Սեպ, 2026
  • ԲՏԱ նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է ԱԲ միջազգային օլիմպիադայի մեդալակիրներին 23:3131 Օգս, 2026
  • 20 օրում պարզել են, որ խողովակը զոդել հնարավոր չէ. Հովտաշատի մի մասը զրկված է ջրից 23:1531 Օգս, 2026
  • Իրանը հավատարիմ է ԱՄՆ-ի հետ հակամարտության դիվանագիտական լուծմանը. Փեզեշքիան 23:0031 Օգս, 2026
  • COP17-ի հետհաշվարկը սկսված է․ Երևանում տեղադրվել է խորհրդանշական թիթեռը 22:5631 Օգս, 2026
  • ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցին կվերադարձվի 555 քմ հողատարածքը 22:5131 Օգս, 2026
  • Խաչատուր Հակոբյանը Հայաստանը կներկայացնի Global Esports Games 2026-ում 22:4331 Օգս, 2026
  • Պուտին-Փաշինյան հանդիպումը հիանալի հնարավորություն է երկկողմ օրակարգը քննարկելու համար․ Պեսկով 22:3331 Օգս, 2026
  • ՀՀ և Ադրբեջանի առաջնորդները կշարունակեն տևական խաղաղության ամրապնդման աշխատանքները 22:3031 Օգս, 2026
  • Արարատում փոստային գրասենյակից գումար գողացած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ 22:1231 Օգս, 2026
  • Հարցազրույց Արարատ Միրզոյանի հետ 21:5531 Օգս, 2026
  • Նոյեմբերյան համայնքի ղեկավարը ձերբակալվել է․ Հակակոռուպցիոն կոմիտե 21:5131 Օգս, 2026
  • «Մենք ձեր կարիքը շատ ունենք»․ առողջապահության նախարարությունը աշխատանքի է հրավիրում արտերկրում ուսումն ավարտած երիտասարդներին 21:3931 Օգս, 2026
  • Բիշքեկում մեկնարկել են Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերը․ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել բացմանը 21:1931 Օգս, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Մեկ օրում երեք կարևոր հանդիպում․ Փաշինյանի բիշքեկյան օրակարգը 21:0031 Օգս, 2026
  • Իսրայելը և Հունաստանը ստորագրել են 3 միլիարդ եվրոյի զենքի գործարք 20:5931 Օգս, 2026
  • Աֆղանստանն ԱՄՆ-ին առաջարկել է հասանելիություն իր հանքային ռեսուրսներին 20:5431 Օգս, 2026
  • Բիշքեկում տեղի ունեցավ համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությունը, Հայաստանի մարզիկները ևս խաղերին մասնակցում են. Փաշինյան 20:4931 Օգս, 2026
  • Օգոստոս 31-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4531 Օգս, 2026
  • Ձեռագործ կախազարդեր՝ թափոնից և հին իրերից 20:3931 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 31.08.2026 20:3331 Օգս, 2026
  • «ՖՐԵՍԿՈ»-ն 13-րդ անգամ միավորեց կինոն, թատրոնը և երաժշտությունը 20:2631 Օգս, 2026
  • Նեպալում սպասվում են նոր սողանքներ 20:2031 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 31. 2026 20:1331 Օգս, 2026
  • Երկու տարում ՀՀ օդային տարածքով թռիչքներն ավելացել են 3.5 անգամ 20:0031 Օգս, 2026
  • Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ հակամարտության խաղաղ կարգավորման. Փեզեշքիան 19:5331 Օգս, 2026
  • Ղրղզստանը և Չինաստանը 32 փաստաթուղթ են ստորագրել 19:4231 Օգս, 2026
  • Նոր ու հարմարավետ պայմաններ՝ Ծաղկունքի բուժամբուլատորիայում 19:3631 Օգս, 2026
  • Լեհաստանում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ների արտադրության գործարանում 19:2831 Օգս, 2026
  • Սպինալ մկանային ատրոֆիա. ինչպե՞ս կանխել հիվանդության զարգացումը 19:2231 Օգս, 2026
  • Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար 19:1531 Օգս, 2026
  • Լիդիան Արմենիան տարեկան 100 միլիոն դոլարից ավելի հարկ կվճարի պետբյուջե 19:1131 Օգս, 2026
  • Նոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում 19:0531 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Հայաստանի օդային տարածքով թռիչքներն ավելանում են․ երեք հիմնական պատճառ 19:0031 Օգս, 2026
  • Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանում 18:5731 Օգս, 2026
  • Իրանի նավահանգիստների ծովային շրջափակումը շարունակվում է. CENTCOM 18:4831 Օգս, 2026
  • Փրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացուն 18:3931 Օգս, 2026
  • Չափաքանակից ավելի որս՝ ԲԸՏՄ-ն առգրավել է 2 որսորդական հրացան 18:3131 Օգս, 2026
  • Կետերի թագուհին հեռացավ. Ճապոնիայում կյանքից հեռացել է Յայոյի Կուսաման. «Այլ լուրեր» 18:2431 Օգս, 2026
  • ԱՍՀՆ-ն վերանվանվում է աշխատանքի և բարեկեցության նախարարություն. նախագահը ստորագրել է օրենք 18:1231 Օգս, 2026
  • Հիանալի հանդիպում եմ ունեցել ՀՀ վարչապետի հետ. Հնդկաստանի վարչապետի հայերեն գրառումը 18:0731 Օգս, 2026
  • ԵՄ-ն մտադիր է շարունակել ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունը՝ Իրանի վրա ճնշում գործադրելու համար. Եվրահանձնաժողով 18:0031 Օգս, 2026
  • Արարատ Միրզոյանը Բիշքեկում կարճատև զրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ 17:5231 Օգս, 2026
  • Թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսվում են պլանային կանխարգելիչ աշխատանքներ 17:4431 Օգս, 2026
  • Փոխըմբռնման հուշագիր՝ ԿԳՄՍ նախարարության և Գյոթե ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի միջև 17:3531 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է 432 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 17:2631 Օգս, 2026
  • ՄԻՊ-ն այցելել է Բագրատաշենի անցակետ 17:1731 Օգս, 2026
  • Այն, ինչ տեղի ունեցավ Պրահայից հետո և նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ, հայաստանյան նորագույն պատմության սկիզբն է. ՀՀ նախագահը՝ Ֆրանսիայի դեսպանին 17:0731 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Ամուլսարի համայնքներին «Լիդիան Արմենիա»-ն տարեկան մինչև 9 մլն դոլար կհատկացն 17:0031 Օգս, 2026
  • ՀՀ վարչապետը Տաջիկստանի նախագահի հետ հանդիպմանը շեշտել է առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը 16:5231 Օգս, 2026
  • Երևանի պարեկները հետապնդել և ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին 16:3331 Օգս, 2026
  • Արզնիի ձորի ճանապարհի հիմնանորոգումը սկսված է 16:2031 Օգս, 2026
  • Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստվում է լայնածավալ հարվածների Ուկրաինայի էներգետիկ ոլորտին 16:0831 Օգս, 2026
  • Կիրանցի զարգացման ծրագիրը՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստի օրակարգում 15:5731 Օգս, 2026
  • Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահի հետ 15:4831 Օգս, 2026
  • ԵՊՀ սուպերհամակարգչի շնորհիվ նախագծերն իրականացվում են արագ, հաշվարկները դարձել են գերճշգրիտ 15:3631 Օգս, 2026
  • Poland Open մրցաշարում հայ ըմբիշները նվաճել են 2 մեդալ 15:2731 Օգս, 2026
  • ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մերժել է մի քանի լրագրողի հավատարմագրումը G20-ի համար 15:1931 Օգս, 2026
  • ՀԾԿՀ նախագահը և հանձնաժողովի անդամներն այցելել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայան 15:0731 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Նավթամթերք, սահմանազատում, TRIPP․ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Բիշքեկում 15:0031 Օգս, 2026
  • Փաշինյանն ու Ալիևը նշել են սահմանազատման հանձնաժողովների աշխատանքը շարունակելու կարևորությունը 14:5831 Օգս, 2026
  • Փրկարարները Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը 14:5331 Օգս, 2026
  • Ոստիկանությունն այս տարվա առաջին կիսամյակում առգրավել է 1293 միավոր ապօրինի զենք 14:4731 Օգս, 2026
  • Պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 117 դատապարտյալ. Սրբուհի Գալյան 14:3831 Օգս, 2026
  • Բիշքեկում ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը 14:3031 Օգս, 2026
  • «Թեղուտ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 7 մլրդ 635 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:2131 Օգս, 2026
  • Իսլանդիան դեմ է քվեարկել ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների վերսկսմանը. BBC 14:1231 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Ավան Առինջում գտնվող ավտոտնակում բռնկված հրդեհը 14:0331 Օգս, 2026
  • Միրզոյանը արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հետ այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի «Ախուրիկ» անցակետ և «Ախուրյան» կայարան 13:5431 Օգս, 2026
  • Ղրղզստանը և Չինաստանը ստորագրել են 32 փաստաթուղթ, այդ թվում՝ հավերժ բարեկամության մասին պայմանագիր 13:4331 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Իլհամ Ալիևի հետ հանդիպումից 13:3731 Օգս, 2026
  • Ստորագրվել է Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի շրջանակում Համայնքային զարգացման համաձայնագիրը. համայնքներին տարեկան 7-9 մլն դոլար կտրամադրվի 13:3331 Օգս, 2026
  • Ընդդիմության հաղթանակը կլինի վերջի սկիզբը. Նեթանյահու 13:2731 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն հարվածել է Իրանին 13:2131 Օգս, 2026
  • Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 13:2031 Օգս, 2026
  • Բիշքեկում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը 13:0731 Օգս, 2026
  • Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է Շիրակի մարզի Բավրա և Լոռու մարզի Մեծավան գյուղերում 13:0631 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները Մալիշկա բնակավայրում կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից անասնագոմեր 13:0231 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Վարչապետը Բիշքեկում է. սպասվում են հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ 13:0031 Օգս, 2026
  • Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի պատվիրակությանը 12:5731 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015