Ռուսաստանի նախագահը տեսակապով Անվտանգության խորհրդի հանդիպում է անցկացրել: Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ օրակարգում է հետխորհրդային տարածքում Մոսկվային ամենամոտ գործընկերների և հարևանների հետ հարաբերությունների զարգացումը։ Կրեմլի ղեկավարը նաև տեղեկացրել է, որ ստացել է արտգործնախարար Սերգեյ Լավրովի զեկույցները դիվանագետի վերջին այցերի մասին։ ՌԴ նախագահը խնդրել է ներկայացնել դրանց արդյունքները Անվտանգության խորհրդի անդամներին:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։