• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15... 21:07
Մ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր Մ-20 ԱԱ. 70 կգ... 20:22
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ.  առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է Զինծառայողի մահվան դեպքի առթիվ... 16:10
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 23:1015 Հնս, 2023

Վերջին անգամ ե՞րբ եք լսել, որ պարեկային ոստիկանը մեկից 1000 դրամ վերցնի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով խորհրդարանում, նշել է.

«Ես ուշադիր լսեցի բոլոր ելույթները և պիտի ասեմ, որ այդ ելույթների, հարցերի ունկնդրման արդյունքում ինձ զգում եմ հարստացած և լիցքավորված: Շատ հաճելի և օգտակար էր լսել այն քաղաքական գործիչների, պատգամավորների խոսքը, ովքեր Հայաստանի քաղաքական, տնտեսական կյանքին մասնակցել են Հայաստանի Հանրապետության հիմնադրման առաջին օրից՝ պատգամավորներ՝ Վիգեն Խաչատրյանը, Հովիկ Աղազարյանը, Գուրգեն Արսենյանը, մեր մյուս գործընկերները, մեր նոր սերնդի պատգամավորներին, շատ ուշադիր լսել եմ նաև ընդդիմադիր խմբակցության պատգամավորներին, բոլոր ելույթներն՝ առանց բացառության: Պետք է ասեմ նաև, որ տեղ-տեղ արձանագրում եմ, որ մենք շատ բաների մասին մտածում ենք նույնությամբ կամ մենք մտածել ենք այդկերպ, և այս ամենի արդյունքում պետք է անենք նաև որոշակի հետևություններ:

Պիտի ասեմ նաև, որ կոնկրետ պատգամավորների ասածների վերաբերյալ շատ կոնկրետ արձագանք ունեմ նաև, մասնավորապես, Շիրակ Թորոսյանը խոսում էր Բավրա տանող ճանապարհի մասին: Պարոն Թորոսյան, Կառավարության հաջորդ կամ մյուս նիստում ֆինանսավորման որոշումը կկայացվի, մրցույթը կա, հաղթող ընկերություն արդեն ունենք և շինարարությունն առաջիկա ամսվա ընթացքում կսկսվի: Հույս ունենք, որ բավարար տեմպերով կլինի:

Տիկին Արմենուհի Կյուրեղյանն իր խոսքում նշեց արտահայտություններ, որոնք իր կարծիքով այնքան էլ պատեհ չեն վարչապետի համար: Ես ուզում եմ հիշեցնել, որ հինգ-վեց անգամ այդ և մի քանի այլ արտահայտությունների համար այս ամբիոնից ներողություն եմ խնդրել, և համաձայն եմ, որ ավելի ճիշտ կլիներ, որ նման արտահայտություններ չհնչեին:

Ուզում եմ ասել նաև, որ հիմա բացակա պատգամավորներից մեկը՝ Գեղամ Մանուկյանը, երբ խոսեց խորհրդանիշերի մասին, ես այդ պահին այնտեղից ուշադիր նայում էի մեր զինանշանին և ի՞նչ առիթով եմ ասում, ես կարծում եմ, որ հիմա, հատկապես հիմա ամենաարժեքավոր ժանրը, որը մենք պետք է կիրառենք և կիրարկենք, դա ինքնահայեցումն է կամ ռեֆլեքսիան: Դա հենց Գեղամ Մանուկյանի ելույթի առիթով հիշեցի, երբ ինքը խոսում էր, ես հերթական անգամ նայում էի մեր պետական զինանշանին:

Եվ ուղղակի երևի սովորական պայմաններում սա չէի ասի, որովհետև հնարավոր է, որ էլի շահարկման առիթ դառնա, բայց դա ինձ չի վախեցնում, նաև ուզում եմ ընկալեք այն, ինչ հիմա կասեմ, որպես պարզապես մտքերը կիսելու մի փորձ:

Տեսեք, ի՞նչ է պատկերված մեր զինանշանի վրա, հարգելի գործընկերներ, թեման իրականում շատ լուրջ է, որովհետև այն խնդիրը, որ մենք քննարկում ենք, ինչքան էլ դա բազմաթիվ քննարկումների, շահարկումների առիթ տվեց, այդ խնդիրն այստեղ է, մեր մտքերում է, մեր հոգեբանության և մտածողության մեջ: Եվ կարծում եմ, մեր զինանշանը շատ է արտահայտում մեր հոգեբանությունը:

Ի՞նչ է պատկերված այնտեղ. Նոյյան տապանն Արարատ սարի վրա, Հայաստանի չորս գահակալությունների, դինաստիաների, չորս հարստությունների զինանշանները: Եվ այդ զինանշանին նայելիս, վերջերս իմ մոտ հարց է ծագել. իսկ այդ զինանշանը, երբ կարծեմ 1991 թվականին ընդունել ենք, այդ պատկերը, որը մեզ համար սրբություն է, մեզնից յուրաքանչյուրի համար, իսկ 1991թ. հիմնադրված պետության հետ ինքն ի՞նչ կապ ունի, ինչի՞ մասին է: Ընդ որում՝ նայելով կենտրոնին, Արարատ սարի վրա Նոյյան տապանն է, Հայաստանի Հանրապետության այսօրվա տարածքը ջրհեղեղի տակ է, առյուծ, որն արդեն Հայաստանում բնական պայմաններում այստեղ վաղուց չի ապրում:

Եվ այս խնդիրը, որը մենք քննարկում ենք, իրականում մեզնից յուրաքանչյուրի, չթվա` դա միայն ձեր մեջ է, մեզնից յուրաքանչյուրի մեջ առկա այդ երկվության մասին է, պատմական Հայաստանի և իրական Հայաստանի: Ինչի՞ մասին է մեր ամբողջ բանավեճը՝ էական չէ ինչքան էմոցիոնալ, ինչ փաստարկներով: Հետևյալի մասին է այս բանավեճը. իրական Հայաստանը պետք է ծառայի պատմական Հայաստանի՞ն, թե՞ պատմական Հայաստանը պետք է ծառայի իրական Հայաստանին: Եվ սա է այն քաղաքական և դարակազմիկ հարցը, որի պատասխանը մենք պիտի տանք:

Ընդ որում, եթե մենք ուզենանք, այս հարցը կարող ենք լուծել առանց կոնֆլիկտների, որովհետև, ի վերջո, պատմական Հայաստանի 12 մայրաքաղաքներից 6-ը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում:

Իսկ այդ մայրաքաղաքներում վերջին անգամ ե՞րբ եք եղել, տեսե՞լ եք նրանց վիճակը, գնահատել ե՞ք` ինչ վիճակում են: Այդքան ավանդույթներից ենք խոսում, արժեքներից ենք խոսում, մեր մայրաքաղաքները, մեր պատմական սիմվոլներն այսօր ավերակների տակ են, կներեք այս էլ ասելու բան չէ, բայց Հայաստանից դուրս գտնվող որոշ մայրաքաղաքներ կարող է պարզվի ավելի լավ վիճակում են, քան Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվողները:

Սա ինչի՞ մասին է վկայում, մենք մտածե՞լ ենք սրա մասին: Մտածե՞լ ենք այս պատկերն այսօր Հայաստանում ամեն ընտանիքի, ամեն երեխայի, ամեն ծնողի, ամեն հոր, ամեն մոր հետ ինչպե՞ս է առնչվում և ի՞նչ է ասում ապագայի մասին:

Գեղամ Մանուկյանն ասում է՝ կադաստրի թուղթ եք ման գալիս, այն է կադաստրի թուղթը, եթե մենք հայտարարենք, որ սա մեր կադաստրի թուղթն է, սա նշանակում է, որ մենք հայտարարենք՝ ոչնչացրեք մեզ: Հասկանո՞ւմ եք, այստեղ է պրոբլեմը: Ձեզ չթվա, թե ձեզնից որևէ մեկն ավելի հայրենասեր է, քան մենք, չի կարող այդպիսի բան լինել: Ես, կներեք, հազար ներողություն, կարող է շատ ճոռոմ բան ասեմ, ես չեմ կարող պատկերացնել մարդ, կներեք, ամենայն հարգանքով բոլորիդ, որ կարող է իմ հայրենիքն ինձնից շատ սիրի:

Չի կարող այդպիսի բան լինել, բացառված է, որովհետև, եթե ես մտածեմ, որ որևէ մեկն ինձնից շատ է սիրում իմ հայրենիքը, դա նշանակում է, որ ես հայտարարում եմ, որ ես չեմ սիրում իմ հայրենիքը, ընդ որում՝ բոլորդ, յուրաքանչյուրդ այդպես պետք է մտածեք: Համոզված եմ, որ իրականում նաև այդպես է, որ ձեզնից, յուրաքանչյուրիցդ շատ իր հայրենիքը ոչ մեկ չի սիրում, որովհետև այնպես, ինչպես եթե ամեն երեխա մտածի, որ ինքը ծնողին ավելի քիչ է սիրում, քան իր եղբայրը կամ քույրը, դա նշանակում է, որ ինքն իր ծնողին չի սիրում:

Եվ ես սիմվոլներով սկսել եմ, ելույթիս վերջում էլ սիմվոլին կանդրադառնամ՝ Հայաստանի Հանրապետության օրհներգին: Հիմա ուզում եմ ուրիշ բան ասել: Բանավեճը դրա մասին է, թե լավ՝ 12 տոկոս աճ եք ունեցել, այս Կառավարությունն ի՞նչ կապ ունի, ոնց որ երկնքից ընկել է: Հարգելի գործընկերներ, գիտե՞ք, պետք է հիասթափեցնեմ, այդպես չէ: Այսօր Հայաստանում մեծ շինարարական բում է, այո, ժողովուրդ այդ ո՞նց եղավ այդ շինարարական բումը, այդպես քայլելով գնում էինք, մեկ էլ շինարարական բում եղա՞վ:

Դա կապված է Կառավարության շատ կոնկրետ մի որոշման հետ, երբ մենք որոշեցինք, որ՝ ա) հիպոթեկային վարկի դիմաց եկամտային հարկը շարունակելու ենք վերադարձնել, և 2025թ. հունվարի 1-ից հետո Երևան քաղաքում այդ համակարգը չի սկսելու գործել: Բոլոր այն ներդրողները, ովքեր գիտեին, որ Երևանում կա բնակարանային հսկայական պահանջարկ, շտապեցին ներդրումներ անել, որովհետև 2022թ. այդ 35 մլրդ դրամը չէր գնալու ներդրում այդ ծրագրին:

Հիմա մենք հաջորդ քայլն ենք անում, մի անհանգստացեք, այդ շինարարական բումը դեռ երկար է շարունակվելու, որովհետև հաջորդ որոշումն ենք հիմա կայացնում՝ 2025 թվականին Երևանից դուրս կգա, հաջորդ փուլով՝ երևի 2027թ. հունվարի 1-ից կամ 2028թ. հունվարի 1-ից, մենք այդ համակարգը կփակենք երևանամերձ մարզերի համար, դրանից հետո բաց կպահենք մնացած բոլոր մարզերի համար: Եվ այս շինարարական բումը, Երևանը և երևանամերձ մարզերը հագեցնելով, կհասնի Հայաստանի Հանրապետության ամենահեռավոր բնակավայրերը:

Եվ այսօր դրա երևույթները մենք տեսնում ենք: Կապանում նորակառույց շենքեր ունենք, այդ թվում՝ պետական ծրագրերով ենք անում, աջակցում նաև, որպեսզի գնողունակությունը և շուկայում մրցունակությունը բարձրանա: Մասիսում ունենք նորակառույց բնակարաններ: Ես ավելին չասեմ, որ որևէ ձևով չսխալվեմ: Այդ որոշմամբ եղավ:

Ուրիշ մի ծրագիր՝ այսօր Հայաստանի Հանրապետությունում նայեք՝ այդ շինարարություններում ի՞նչ տեխնիկա է օգտագործվում: Այսօր այդ շինարարություններում օգտագործվում է տեխնիկա, որ 30 տարվա ընթացքում Հայաստանում չի եղել: Ինչի՞ շնորհիվ: Էլի կառավարության շատ կոնկրետ մի որոշման շնորհիվ, որ մենք «Տնտեսության արդիականացում» կոչվող ծրագրով բոլոր ընկերությունների կողմից ձեռք բերվող տեխնիկաների համար վերցրած վարկերի տոկոսները սուբսիդավորում ենք, հիմնականում զրոյացնում ենք կամ որոշակի, բայց պայման ունենք, ասում ենք՝ այդ տեխնիկան, որ ձեռք է բերում, պիտի լինի բացարձակապես նոր, չօգտագործված:

Բանկային համակարգը 2022 թվականին ունեցել է պատմականորեն ամենամեծ շահույթը: Այդտեղ էլ կապ ունե՞նք մենք, թե՞ չունենք: Իհարկե, ունենք, որովհետև 2018 թվականից Հայաստանի Հանրապետության բանկերը գործում են միայն ու միայն կոմերցիոն տրամաբանության վրա: 2018 թվականից որևէ մեկը չի կարող ասել, որ որևէ մեկին վարկ է տվել կամ որևէ մեկին վարկ չի տվել, որովհետև կառավարությունից իրեն ասել են՝ այս մեկին վարկ տուր, այս մեկին վարկ մի տուր: Չի կարող լինել այդպիսի մի դեպք: Եվ սա մեծացրել է բանկային համակարգի գրավչությունը:

Բանկային համակարգը բառիս լավ իմաստով ագրեսիվ զարգացնում է ծառայությունները, և այդ ծառայությունները դառնում են գրավիչ, այդ թվում՝ կառավարության որոշումների, քաղաքական դիրքորոշումների կոնտեքստում:

Պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ասում է շնորհակալություն, որ չեք խոչընդոտել հոսքերը: Ներողություն եմ խնդրում, բայց առնվազն եթե ինքն այդպիսի բան ասում է, ուրեմն գիտի, որ նախկինում եղել է հոսքերը խոչընդոտելու ինստիտուտ, թե չէ, կներեք, «թշնամի» կառավարությանն ինչո՞ւ պետք է շնորհակալություն հայտնի: Այսինքն՝ գիտի չէ, որ քաղաքական նկատառումներով ասել են՝ սա թող գա, սա թող չգա: Ես չեմ ասում՝ Դուք այդպիսի բան եք արել, ես արձագանքում եմ Ձեր ասածին:

Հաջորդ հարցը՝ Հայաստանում միշտ հայտարարվել է՝ լողացող փոխարժեք, լողացող փոխարժեք, լողացող փոխարժեք: 2018 թվականից հետո, Հայաստանի Հանրապետությունում դրամն իրոք լողացող փոխարժեք ունի, և կառավարությունը չի միջամտում արտարժույթի և դրամի փոխարժեքին: Ընդ որում, ես չեմ ասում՝ նախկինում այդպիսի քարացած լողացող չի եղել: Եղել է, որ լողացող 70 տոկսով, երբեմն 50, երբեմն 60, երբեմն 40: Ընդ որում, դա համարվել է տնտեսական զարգացման կարևորագույն գործոն: Եվ կուրսը լողացող է:

Մեր կառավարության անդամներից կեսը գալիս է, ամեն անգամ ինձ ասում՝ այս կուրսի հետ պետք է մի բան անել: Ես ասում եմ՝ կառավարությունը փոխարժեքին կարող է միջամտել միայն այն գործիքների կիրառմամբ, որոնք թույլատրված են՝ պետական կարճաժամկետ կամ այլ պարտատոմսերի թողարկում և այլն, և այդպես շարունակ: Եվ սա պահում ենք: Այսօր եկեք ո՛չ ընդդիմությանը լսենք, ո՛չ իշխանությանը, եկեք լսենք միջազգային հանրությանը: Ի՞նչ է ասում միջազգային հանրությունը Հայաստանի ժողովրդավարական իրավիճակի մասին: Ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է: Սա տնտեսական գրավչության ամենակարևոր պայմաններից է:

Չնայած Դուք, պարոն Սուքիասյան, նշեցիք, որ ընդդիմությունն անցյալ տարի հանրահավաքներով խոչընդոտել է տնտեսական զարգացմանը, կես կատակ, կես լուրջ, ուրիշ բան ասեմ. ընդհակառակը՝ մենք նախորդ տարի նկատում էինք, որ ընդդիմության վրանային ավանը զբոսաշրջիկների այցելության շատ հետաքրքիր ուղղություն էր դարձել, որովհետև, օրինակ, մարդիկ կային, որոնք, հումոր չեմ անում, լուրջ եմ ասում, Հայաստան էին ժամանել որպես զբոսաշրջիկ այնպիսի երկրներից, որտեղ ցույց ընդհանրապես չի լինում: Ես ամենայն անկեղծությամբ եմ ասում: Մարդիկ գնում էին տեսնեին՝ այդ ի՞նչ է, ո՞նց է, նկարվում էին: Եվ այդպես շարունակ: Ինչո՞ւ, որովհետև մեր ծառայությունների ուշադրության կենտրոնում է հայտնվել, թե օտարերկրացիների այս ի՞նչ շարժ է մեր հարազատ ընդդիմության ճամբարում:

Հետո պարզեցինք, որ շատ մարդիկ կան, օրինակ, իրենց երկրում, ենթադրենք, 30 տարեկան մարդը կյանքում ցույց չի տեսել, ոչ մի անգամ, առավել ևս՝ վրանային: Գնում էին, նայում էին: Դա էլ կես կատակ, կես լուրջ: Կոռուպցիայի դեմ պայքարը տնտեսության ի՞նչ գործոն է: Այնտեղ նստած դրանից առաջ ես ինքս տասը տարի ասել եմ, որ կոռուպցիայի պայմաններում չի կարող տնտեսական զարգացում լինել:

Տնտեսական ազատությունների ինդեքսներում Հայաստանի առաջընթացն ընդդիմությունը կարող է չնկատել, նույնիսկ իշխանությունը կարող է չնկատել, նույնիսկ հանրությունը կարող է չնկատել, բայց ներդրողները ո՞նց կարող են չնկատել: Նրանք ամեն առավոտ վեր են կենում և իրենց անելիքները պլանավորելու համար դիտարկում են, թե ինչ անեն:

Տեսեք, շատ խոսվում է նրա մասին, որ ասում են՝ ՏՏ ոլորտը եկավ, որովհետև պատերազմ էր Ռուսաստանում: Այո: Ինչի՞ եկավ Հայաստան: Հարց չի ծագո՞ւմ: Էլ երկիր չկա՞: Զուգահեռ էլ քննադատում են եկամտահարկը համահարթ դարձնելու որոշումը: Եթե 35, 28 ու 23 տոկոսից եկամտահարկը համահարթ չդառնար, չդառանար 21, հետո 20 տոկոս, ՏՏ ոլորտի աշխատողը գալու էր Հայաստանում աշխատելո՞ւ, գալու էր Հայաստանում աշխատե՞ր, 35 տոկոս եկամտային հարկ վճարե՞ր, թե 28 տոկոս եկամտային հարկ վճարեր: Այդ որոշումների շնորհիվ են եկել այդ մարդիկ, և այլն, և այսպես շարունակ:

Ընդդիմությունն ասաց, մեր հարազատ խմբակցության պատգամավորներն էլ ասացին՝ լավ է, որ վարչապետի անվտանգությունն ուժեղացել է: Ճիշտն ասած, ես իմ անվտանգությունը տեսնում եմ մեկ պատուհանից, այնտեղից ոչ մի նոր բան չի երևում, ասում եմ՝ այդ ի՞նչ եք ավելացրել:

Հարգելի գործընկերներ, դուք ուզում եք ասել, որ այսօր իմ անվտանգության վրա ավելի շատ միջոց է ծախսվում, քան Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի՞: Ես ինքս անձամբ տասնյակ անգամներ տեսել եմ, երբ նախկինում կամ Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը պիտի գնային մարզ, ամեն մի ծառի տակ մի ոստիկան էր կանգնած՝ մեն-մենակ, չոր, կողքը ոչ մի բան չկար, ծառերի տակ, անձրևի տակ, կուչ եկած: Պրոտոկոլը նույն գործելակարգն այսօր է պահում՝ մի տարբերությամբ, որ այսօր ոստիկանները ոչ թե ծառերի տակ կուչ եկած են, այլ նոր, կներեք ժողովրդական լեզվով ասած՝ յուղը վրան ավտոմեքենաներով, բոլորովին նոր տեխնիկայով, նոր հագուստով, նոր աշխատավարձով, սոցիալական երաշխիքների նոր համակարգով իրականացնում են իրենց ծառայությունը: Ընդ որում, իրենք այդ փողոցում, այդ մայրուղու վրա չեն հայտնվում, որովհետև ես գնում եմ, այլ որովհետև նրանք միշտ այդտեղ են ծառայում, 24 ժամ այդտեղ ծառայում են:

Եվ վերջին անգամ ե՞րբ եք լսել, որ պարեկային ոստիկանը մեկից 1000 դրամ վերցնի և այլն, և այսպես շարունակ: Կներեք, բայց դուք իմ շարժի մասին շատ վատ պատկերացումներ ունեք, և դա, գուցե, ինչ-որ տեղ ուրախալի է: Ես Երևանի փողոցներում տասնյակ կիլոմետրերով քայլում եմ: Ինչի դուք կարող էիք փողոցում երբևէ, 10 տարվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին տեսնե՞լ: Կամ եթե իրենք մտնում էին սրճարան, առնվազն Ռոբերտ Քոչարյանը, հետևից դիակներ էին թողնում: Ինչի՞ եք սադրում անընդհատ, որ մենք այս բաներն ասենք»:

Դիտումների քանակ1699
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Լոռու մարզի մի քանի բնակավայրում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 09:3324 Օգս, 2026
  • Անհրաժեշտ է վերագնահատել քաղաքացիության ինստիտուտը՝ կարևորելով քաղաքացիություն ստացող անձի և ՀՀ-ի միջև կայուն իրավական կապի ապահովումը․ ՆԳ նախարար 09:0724 Օգս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:5524 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:2524 Օգս, 2026
  • Սևանում քաղաքացիները ջրային մոտոցիկլետից ընկել են ջուրը 08:0024 Օգս, 2026
  • 2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿ 22:5023 Օգս, 2026
  • Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն 21:0723 Օգս, 2026
  • Մ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր 20:2223 Օգս, 2026
  • «Չենք ուզում, որ Հայաստանի հաշվին սփյուռքը ուժեղանա կամ մեծանա» | Հարցազրույց Զարեհ Սինանյանի հետ 19:5123 Օգս, 2026
  • Գայի պողոտայում այրվել է ավտոմեքենա 19:2023 Օգս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 23.08.2026 19:0423 Օգս, 2026
  • Շենավանում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը բնակավայրի հարակից տներ 18:4723 Օգս, 2026
  • ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել մեքենայից 18:1723 Օգս, 2026
  • ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ 17:2623 Օգս, 2026
  • Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է 16:1023 Օգս, 2026
  • Ծանրամարտի պատանիների ու մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային 4-րդ օրը Հայաստանն ունի երկու մասնակից 14:3923 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանն այսօր և վաղը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 14:0623 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ 12:4623 Օգս, 2026
  • Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ 12:2123 Օգս, 2026
  • Տավուշի մարզում քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված. նա հոսպիտալացվել է 11:3823 Օգս, 2026
  • Դավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղը 10:4723 Օգս, 2026
  • Ստեփանավանում այրվել է վագոն-տնակ․ կա զոհ 10:2823 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում օգոստոսի 23-ին 10:1623 Օգս, 2026
  • Վահան Թոփչյան. գծանկարի լեզվով 09:0023 Օգս, 2026
  • COP17-ին ընդառաջ. Convergences-ի երևանյան հանդիպումները 08:0323 Օգս, 2026
  • «Կոնվերս բանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 5 մլրդ 551 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 01:0623 Օգս, 2026
  • Հայկական գրավոր ժառանգությունը՝ WorldCat հարթակում 00:5423 Օգս, 2026
  • «Վարչաֆեստ 2026»-ի գլխավոր մրցանակը ստացավ Red Line-ը 00:5223 Օգս, 2026
  • Պուտինը հասարակությանը միասնության կոչ է արել 00:3323 Օգս, 2026
  • 2026-ի ընթացքում պետությունը սոցիալական կրեդիտների շրջանակում վերադարձրել է 6 մլրդ դրամ. ՊԵԿ 00:1523 Օգս, 2026
  • Հափշտակության սխեմա՝ արտասահմանյան բանկոմատի աղբամանից մինչև ՀՀ ընկերությունների հաշիվներ. ՔԿ 23:5722 Օգս, 2026
  • Հանուն Իսրայելի ԱՄՆ-ն անտեսել է տարածաշրջանում իր դաշնակիցների շահերը. Ղալիբաֆ 23:3922 Օգս, 2026
  • Զելենսկին և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը 23:2122 Օգս, 2026
  • Փրկարար ծառայությունը զգուշացնում է․ օգոստոսի 22-27-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 23:1322 Օգս, 2026
  • Վարչաֆեստի մրցանակաբաշխության արարողությունը․ Նիկոլ Փաշինյան 22:4722 Օգս, 2026
  • Քաջարանը՝ 68 տարեկան․ բացվել է 120 երեխայի համար նախատեսված նոր մանկապարտեզը 22:2422 Օգս, 2026
  • Լավագույն 20 խումբը Sevan Festival City-ում. ովքեր են «Վարչաֆեստ»-ի մրցանակի հավակնողները 22:0022 Օգս, 2026
  • Աթենա Մանուկյանը՝ Ճամբարակի «Ֆեստիվառի» մեծ երեկոյի հատուկ հյուրը 21:3222 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Մրցանակային ֆոնդը՝ 10 մլն դրամ. «Վարչաֆեստը» կավարտվի «Վարչաբենդ»-ի ելույթով 21:0022 Օգս, 2026
  • Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի պաշտպանության հետ կապված հարցեր 20:5822 Օգս, 2026
  • Ավտովթաար Դիլիջան-Վանաձոր ճանապարհին․ փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին 20:5222 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 22.08.2026 20:3422 Օգս, 2026
  • Սիբիհան Կիևում ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարարին 20:2222 Օգս, 2026
  • Մեկնարկել է «Վարչաֆեստի» մրցութային ծրագիրը 20:0622 Օգս, 2026
  • ԵՄ-ն դատապարտել է Արևմտյան ափում հրեական բնակավայրերի կառուցումը 19:5822 Օգս, 2026
  • Վլադիմիր Պուտինը ռազմաճակատում և թիկունքում միասնության կոչ է արել 19:4322 Օգս, 2026
  • «Տարերք»-ը՝ հայրենադարձության պատճառ 19:2422 Օգս, 2026
  • Սիբիհան և Վադեֆուլը համաձայնել են ընդլայնել պաշտպանության ոլորտում գործակցությունը 18:5922 Օգս, 2026
  • Արժեքավոր գտածոներ՝ Երվանդաշատի պեղավայրից 18:4222 Օգս, 2026
  • Բորիսպոլի շրջանի ուղղությամբ ռուսական ուժերի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ 18:1922 Օգս, 2026
  • Քննիչների կողմից ոստիկանին դաժան ծեծի ենթարկելու լուրը կեղծ և մտացածին զրպարտություն է. ՔԿ 17:5722 Օգս, 2026
  • Համերգային ծրագիր՝ «Վարչաֆեստի» մրցութային համարներից առաջ․ վարչապետը տեսանյութեր է հրապարակել 17:4822 Օգս, 2026
  • Ակադեմիական քաղաքի տարածքում հնագույն բնակավայր է հայտնաբերվել 17:3722 Օգս, 2026
  • Արթուր Պետրոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն 17:1822 Օգս, 2026
  • Որոշ երկրներ հետաքրքրություն են հայտնել միանալու Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրին 17:1222 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | 200-ից ավելի երաժիշտներ «Սևան ֆեստիվալ սիթի»-ում. ընթանում է «Վարչաֆեստը» |22.08.2026 17:0022 Օգս, 2026
  • Հայ գերիների ազատ արձակումը կնպաստեր խաղաղության գործընթացին. The Washington Times 16:5522 Օգս, 2026
  • Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների տարբերակը չի բացառվում. Թրամփ 16:4722 Օգս, 2026
  • Զելենսկին հայտնել է Ռուսաստանի տարածքում տարբեր օբյեկտների խոցման մասին 16:2422 Օգս, 2026
  • Տնտեսագիտական համալսարանը դպրոցներում կանցկացնի ֆինանսական գրագիտության դասընթացներ 16:0322 Օգս, 2026
  • Ռուսական ուժերը հարվածել են Ուկրաինայի տարբեր շրջանների 15:4422 Օգս, 2026
  • Լենուղու՝ փլուզման ենթակա բազմաբնակարան շենքն ապամոնտաժում են 15:3222 Օգս, 2026
  • Բնությունն աղբավայր մի՛ սարքեք 15:0622 Օգս, 2026
  • Ուկրաինական ուժերն առաջին անգամ թիրախավորել են «Օզոն» ընկերության ենթակառուցվածքը 14:4422 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը 14:0422 Օգս, 2026
  • ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների նպատակը անկախ պետությունների դեմ ամերիկյան ինքնիշխանության տարածումն է. Բաղաեի 13:4422 Օգս, 2026
  • ՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու կառավարության տրամադրած աջակցությունից․ ԱԳՆ 13:1622 Օգս, 2026
  • Ալավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով դատախազությունը հայցեր կներկայացնի դատարան 13:0322 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | 2026-31-թթ ակնկալվում է 2 մլրդ դոլարի ապօրինի գույքի վերադարձ. Գլխավոր դատախազ 13:0022 Օգս, 2026
  • Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը չի բացառում ռազմական գործողությունների տարբերակը. Թրամփ 12:5422 Օգս, 2026
  • Հանրապետության մի շարք շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 12:4322 Օգս, 2026
  • Գերմանիայի ԱԳ նախարարը Կիևում է՝ քննարկելու պաշտպանական և էներգետիկ համագործակցությունը 12:2222 Օգս, 2026
  • Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 7,5 հա մակերեսով 2 հողատարածք․ դատախազություն 11:5622 Օգս, 2026
  • Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. ամփոփվել են 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները 11:4422 Օգս, 2026
  • «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի հաղթողները հայտնի կլինեն այսօր՝ օգոստոսի 22-ին 11:3522 Օգս, 2026
  • Ռուսաստանից Վրաստանի և Ադրբեջանի տարածքով հերթական բեռը կուղարկվի Հայաստան 11:3122 Օգս, 2026
  • Ճամբարակի դժբախտ պատահարին չի նախորդել զինվորների միջև ծեծկռտուք, նրանք հակագազերով չեն վազել․ ՔԿ-ն հերքում է կեղծ լուրերը 11:2722 Օգս, 2026
  • Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ 11:1622 Օգս, 2026
  • ԱՄՆ-ի և Կանադայի առևտրային բանակցությունները ձախողվել են. Վաշինգտոնը նոր մաքսատուրքեր է սահմանել 11:0722 Օգս, 2026
  • Պաշտպանության նախարարը այցելել է բանակային դիրքեր 10:5322 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանում 10:0622 Օգս, 2026
  • Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշները․ փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է նորման 09:5722 Օգս, 2026
  • Մթնոլորտային օդում փոշու բարձր պարունակություն՝ 4 քաղաքում 09:4522 Օգս, 2026
  • Սուրեն Պապիկյանն այցելել է նոր կառուցվող ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ 09:2722 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Ռանչպար բնակավայրում բռնկված հրդեհը 09:1022 Օգս, 2026
  • Մհեր Գրիգորյանին արձակուրդ է տրամադրվել 08:5722 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4222 Օգս, 2026
  • Արթուր Պետրոսյանն ու Վարազդատ Հարությունյանը՝ Եվրոպայի առաջնության պայքարում 08:2322 Օգս, 2026
  • Եզակի հետազոտություններ՝ նորաբաց ախտորոշիչ կենտրոնում 00:5122 Օգս, 2026
  • ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդների 00:3822 Օգս, 2026
  • Ինչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները 00:0922 Օգս, 2026
  • Երկխոսություն տեքստիլի շուրջ. միջազգային ցուցահանդես՝ Դիլիջանում 00:0322 Օգս, 2026
  • Մի՛ այրեք խոզանները. ՇՄՆ-ի հորդորը 23:4221 Օգս, 2026
  • Միայն Հերացի համալսարանական հիվանդանոցն ինքնագլորներից վնասվելու 23 դեպք է արձանագրել 23:2721 Օգս, 2026
  • ԵՄ-ն կաջակցի Հայաստանում օդի որակի բարելավմանը 23:1821 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 21. 2026 23:0921 Օգս, 2026
  • ԱՄՆ-ի հետ պատերազմն ավարտելու լավագույն ժամանակը հիմա է. Իրանի նախագահ 23:0021 Օգս, 2026
  • Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն 22:5221 Օգս, 2026
  • Ընդդիմությունը նոր ֆեյք սերիալ է նկարում. ՔՊ պատգամավորը՝ դեֆոլտի հավանականության մասին 22:4221 Օգս, 2026
  • Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերել 22:1521 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015