Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) հայտարարել է Կոսովոյում իր ռազմական առաքելության անձնակազմի կրճատման մասին, որը հիմնականում պայմանավորված է ամերիկյան զորակազմի կրճատմամբ, հաղորդել է Le Figaro-ն՝ հղում անելով դաշինքի ապարատի եվրոպացի դիվանագետներին։
ՆԱՏՕ-ի գլխավորած KFOR (Կոսովոյի ուժեր) միջազգային խաղաղապահ առաքելության զորքերի թվի կրճատումը կիրականացվի այնտեղ «անվտանգության պայմանների բարելավման» պատճառով, բացատրում է Հյուսիսատլանտյան դաշինքը։
Պարբերականը նշում է, որ ՆԱՏՕ-ում չեն հստակեցրել, թե էլ որ երկրների զորակազմերին կանդրադառնա նախատեսվող կրճատումը: KFOR առաքելության կազմում կա 4600 զինվորական՝ 31 երկրից, այդ թվում՝ Հայաստանից: