Սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար կհատկացվի 500 հազար դրամ: Մինչև այս, առաջին և երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվում էր 300 հազար դրամ: 3-րդ և ավելի երեխայի ծննդյան դեպքում նաև ամսական կստանան 50 հազար դրամ նպաստ, մինչև երեխայի վեց տարեկանը: Ծրագրի նպատակն է բարելավել երկրում ժողովրդագրական վիճակը, նպաստել ծնելիությանը:
Հեղինակ՝ Մայա Խաչատրյան