Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին Բաքվում ընդունել է Իլհամ Ալիևը: Նախագահ Ալիևը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը կլինի երկարատև: Ամեն դեպքում, սա է Ադրբեջանի դիրքորոշումը, ասել է նա: Կայացել է նաև Ֆիդան-Բայրամով հանդիպումը: Համատեղ ասուլիսում Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Անկարայում գոհունակությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ վերջին զարգացումներին։ Օրվա միջազգային զարգացումները կներկայացնի Դիանա Գասպարյանը: