Նոր մանկապարտեզներ Վարդենիսում և Լեռնագոգում, նորակառույց երաժշտական դպրոցի շենք՝ Սևանում: Հայաստան համահայկական հիմնադրամի 2025-ի իրականացրած ծրագրերից են: Հիմնադրամի միջոցներով առանձնատներ ու բնակարաններ են կառուցվել Ղարաբաղից տեղահանված բազմազավակ ընտանիքների, նաև 44-օրյայի ժամանակ հենաշարժողական խնդիրներ ձեռք բերած անձանց համար: Առանձնահատուկ նշանակություն ունի Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագիրը, ինչը կբարելավի 2800 հեկտար հողատարածքի ոռոգումը: Հիմնադրամի խորհրդի նիստին մասնակցել են նաև սփյուռքի համահայկական կառույցների ներկայացուցիչներ, հրավիրված հյուրեր: Նիստը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան