Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները Բաքվում կայացած հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Հաքան Ֆիդանը հայտարարել է՝ Անկարայում գոհունակությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ վերջին զարգացումներին։
«Կարծում ենք՝ այս գործընթացի ավարտը տարածաշրջանում գործակցության նոր դարաշրջան կբացի։ Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասը հայտնի լինի ոչ թե հակամարտություններով, այլ խաղաղությամբ, տրանսպորտային կապերով, էներգետիկայով, առևտրով և տնտեսական զարգացմամբ»,- մանրամասնել է Թուրքիայի արտգործնախարարը։
Ջեյհուն Բայրամովն էլ հայտարարել է, որ Հայաստանի սահման տանող ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների կառուցումը գտնվում է եզրափակիչ փուլում, աշխատանքները նախատեսվում է ավարտել 2027 թվականի առաջին կիսամյակում։
Ադրբեջանի արտգործնախարարը կարևորել է «Թրամփի ուղի» նախագծի կյանքի կոչումը: Նա հավելել է, որ այդ հարցով բանակցություններն ընթանում են անմիջականորեն Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև: