Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը՝ 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այգեստան բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։
Նույն օրը՝ ժամը 10:00-ից մինչև ժամը՝ 17:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Բերդ քաղաքի գազասպառողների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։