Երևանի քաղաքապետը համապատասխան վաչություններին երկու ամիս ժամանակ է տվել՝ ավտոկայանատեղիների կազմակերպման նոր տրամաբանություն քննարկելու և դրանց գործունեությունը օրինական դաշտ բերելու համար: Տիգրան Ավինյանի կարծիքով՝ միջին մակարդակի որոշ չինովնիկներ փորձում են գումար աշխատել այս ոլորտում, ինչը պետք է վերացնել: Քաղաքապետը կարծում է նաև, որ Կենտրոնի որոշ փողոցներից կայանատեղիներն ընդհանրապես պետք է դուրս գան, որպեսզի չխանգարեն երթևեկությանը:
Գործակարգավարական նիստի մանրամասները՝ ռեպորտաժում: