Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրենը Լյազիզա Սաբիրովային: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, մտքեր են փոխանակվել համագործակցության հնարավոր նոր ուղղությունների շուրջ: Մհեր Գրիգորյանը կարևորել է նաև մասնավոր հատվածի հետ ԱԶԲ համագործակցության զարգացումը:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին և տարածաշրջանի երկրների համար բացվող հեռանկարներին: