Մեկնարկել է Գյումրու ավագանու 4-րդ նստաշրջանը. ՔՊ խմբակցությունը նոր ղեկավար ու քարտուղար է ընտրել, իսկ օրակարգում համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին դրամական նվիրատվություններ հատկացնելու հարցն է եղել: Լարված քննարկումներից հետո ավագանին քվեարկել է համայնքային բյուջեից Գյումրու օրվան նվիրված միջոցառումներին 17 մլն դրամ տրամադրելու օգտին: Ավագանու նիստում քննարկումներ են եղել նաև Գյումրիում քաղաքական ճգնաժամի շուրջ, ՔՊ-ն առաջարկել է մանդատները վայր դնել և գնալ ընտրության:
Մանրամասները՝ ռեպորտաժում: