Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը հեռուստատեսությամբ հայտարարել է պետական կառավարման համակարգի, բիզնեսի կառավարման, անշարժ գույքի, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում բարեփոխումների մասին։
Կուբայի նախագահը նաև հիշատակել է պետական ապարատի բարեփոխումները։ Մասնավորապես, առաջարկվում է նախարարությունների թիվը 27-ից կրճատել մինչև 20՝ ավելի ճկուն կառավարման համակարգ ստեղծելու և բյուրոկրատիան կրճատելու համար։
Կուբան ապրում է երկարատև տնտեսական ճգնաժամ։ Իրավիճակը հատկապես բարդացել է վերջերս, երբ ԱՄՆ-ն խստացրել է Հավանայի դեմ պատժամիջոցները։