Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել։ Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները: Սրանք այն տեղամասերն են, որտեղ զինվորականների քվեարկությունը հունիսի 7-ի համապետական ընտրության օրը շարունակվել էր երեկոյան ժամը ութից հետո:
Որոշումն անհասկանալի է համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը: Նա նշել է, որ չեղարկվում են 2 տեղամասի արդյունքներ, որոնցում ՔՊ-ն հանրագումարով ուներ 1224 քվե։