• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Եթե Հայաստանին հեռացնեն ԵԱՏՄ-ից, ԵԱՏՄ-ն կփլուզվի. Օրդուխանյան Բաց հարթակ. Եթե Հայաստանին... 23:40
Հարցազրույց Արթուր Նահապետյանի հետ Հարցազրույց Արթուր Նահապետյանի հետ 23:36
Կվերացնենք Իրանը, եթե մոտ ապագայում գործարք չկնքվի. Թրամփ. «Հարևաններ» Կվերացնենք Իրանը, եթե մոտ... 20:42
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Պետությունն արտադրողի կողքին է. Պապոյանը ներկայացրել է գյուղոլորտի՝ 2025 թվականի կատարողականը
Քաղաքականություն
13:1612 Հնս, 2026

Պետությունն արտադրողի կողքին է. Պապոյանը ներկայացրել է գյուղոլորտի՝ 2025 թվականի կատարողականը

2025 թվականին գյուղատնտեսության ոլորտի համար նախապես հատկացված է եղել 43 մլրդ դրամ, ծախսվել է 42.8 մլրդ դրամ: Կատարողականը գրեթե 100 տոկոս է եղել:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 12-ի համատեղ նիստում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է հաշվետու տարում ոլորտում իրականացված ծրագրերն ու ֆինանսական ցուցանիշները:

«Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» միջոցառմամբ հատկացված բյուջեն 2.9 մլրդ դրամ է եղել, ճշտված բյուջեն և փաստացի կատարողականը՝ 1.5 մլրդ դրամ:

«Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքներ» ծրագրի շրջանակում պետական բյուջեից հատկացվել էր 3.7 մլրդ դրամ: «Որպեսզի մենք փաստացի չունենայինք 1 կգ չմթերված պտուղ-բանջարեղեն, մենք այս խնդիրը լուծել ենք 3.3 մլրդ դրամով: Սա ևս համարում եմ խնայողություն, 400 մլն դրամ պետական բյուջեն խնայել է, և ամբողջությամբ պտուղ-բանջարեղենը, ըստ էության, մենք մթերել ենք»,- նշել է նախարարը:

Կոնյակի սպիրտի աջակցության ծրագրով ճշտված բյուջեն 1.1 մլրդ դրամ է եղել, ծախսվել է մոտ 990 մլն դրամը: Կոնյակի սպիրտն արտահանվել է, արտահանման ծավալները բավականին մեծ են եղել:

Գարնանացան, աշնանացան և կերային մշակաբույսերի մշակության հիմնական աշխատանքների համար կատարված ծախսերի մասնակի փոխհատուցմամբ տրամադրվել է 1.8 մլրդ դրամ: Արդյունքում ավելի քան 24.000 հեկտար ցանքատարածությունների վրա իրականացվել են մշակությունները: Փոխհատուցում է տրամադրվել նաև 2024 և 2025 թվականների կարկուտից տուժած քաղաքացիներին: Մասնավորապես, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերի հազարավոր քաղաքացիներ ստացել են աջակցություն ավելի քան 14.000 հեկտար վնասված ցանքատարածությունների և այգետարածքների համար: Աջակցությունը կազմել է 1.7 մլրդ դրամ:

«Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» միջոցառման բյուջեն 2.5 մլրդ դրամ է եղել, կատարողականը՝ 2.4 մլրդ դրամ: Իրականացվել են 740.500 ախտորոշման և մոտավորապես 5 մլն 900 հազար կանխարգելիչ պատվաստումներ:

«ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» միջոցառմամբ 742 մլն դրամ է ծախսվել: Հաշվառվել է ավելի քան 1 մլն 30 հազար կենդանի:

«ՀՀ-ում խաղողի ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնանորոգման համար վարկային տոկոսադրույքներից սուբսիդավորում» միջոցառմամբ հաստատված բյուջեն եղել է 2.5 մլրդ դրամ, ճշգրտված բյուջեն՝ 2.2 մլրդ:

ՀՀ գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի միջոցառման հաստատված բյուջեն կազմել է 1.1 մլրդ դրամ, փաստացի կատարողականը՝ մոտ 1 մլրդ դրամ:

«Փոքր և միջին անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովում» միջոցառման համար ծախսվել է մոտ 70 մլն դրամ:

Նախարարը մանրամասնել է նաև այլ ծրագրերի ու միջոցառումների շրջանակներում հատկացումներն ու իրականացված քայլերը:

Հարցուպատասխանի ընթացքում Գևորգ Պապոյանն անդրադարձել է Ռուսաստանի կողմից ոլորտում հնարավոր սանկցիաներին դիմակայելու առումով նախարարության քայլերին, արտահանմանն ուղղված միջոցառումներին, հայկական արտադրանքի որակի՝ եվրոպական չափորոշիչներին համապատասխանությանը: Ներկայացնելով այս ուղղությամբ կատարվող աշխատանքները՝ նախարարը վստահեցրել է. «Պետությունն արտադրողի կողքին է»:

 

Դիտումների քանակ59
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի 14:4612 Հնս, 2026
  • Ձերբակալվել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը 14:4312 Հնս, 2026
  • Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 14:3412 Հնս, 2026
  • ԲՀԿ-ի՝ Վանաձորի շտաբի ներկայացուցիչը մի շարք ընտրողների ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակել 14:2512 Հնս, 2026
  • «Գրանդ Մաստեր» ընկերությունը 2025-ին 10 մլրդ 125 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:1612 Հնս, 2026
  • Իրանի հետ համաձայնագրի ստորագրումը, հնարավոր է, տեղի ունենա Եվրոպայում. Թրամփ 14:0712 Հնս, 2026
  • Իլոն Մասկը՝ աշխարհի առաջին տրիլիոնատեր 13:5812 Հնս, 2026
  • Հայաստանը կդառնա ԱԲ համաշխարհային հանգույց. Հրազդանում կգործարկվի Firebird-ի տվյալների կենտրոնը 13:4812 Հնս, 2026
  • ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր 13:3812 Հնս, 2026
  • Թրամփը Ազգային հետախուզության նոր տնօրենի թեկնածու է առաջադրել 13:3112 Հնս, 2026
  • Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին 13:2412 Հնս, 2026
  • Պետությունն արտադրողի կողքին է. Պապոյանը ներկայացրել է գյուղոլորտի՝ 2025 թվականի կատարողականը 13:1612 Հնս, 2026
  • ՀՀ-ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ. Արփինե Սարգսյան 13:0912 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել ընտրության արդյունքների ամփոփման գործընթացի վերաբերյալ 13:0012 Հնս, 2026
  • Համոզված եմ՝ ՀՀ-ի և ՌԴ-ի ժողովուրդների բազմակողմանի կապերը այսուհետ ևս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը. Փաշինյանը շնորհավորել է Պուտինին 12:5312 Հնս, 2026
  • Երեխայի վիճակը արդեն փոփոխության է ենթարկվել, նա որոշակի տվյալներ է հաղորդել. ՆԳ նախարարը՝ օրգանիզմում թմրամիջոց հայտնաբերված երեխայի մասին 12:4812 Հնս, 2026
  • Գյուղացիական տնտեսությունները պետությունից նեղանալու որևէ պատճառ չունեն. էկոնոմիկայի նախարար 12:4112 Հնս, 2026
  • Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր 12:3412 Հնս, 2026
  • Իրանի արձագանքը՝ համաձայնության հասնելու վերաբերյալ Թրամփի հայտարարությանը 12:2612 Հնս, 2026
  • Կոչ ենք անում սպասել հունիսի 14-ի քվեարկության արդյունքների վերջնական ամփոփմանը. ԿԸՀ 12:2112 Հնս, 2026
  • Սահմանազատումից հետո հնարավորություն կունենանք ավելի խոր ուսումնասիրել Շիկահողի արգելոցի սահմանամերձ հատվածի վնասները. ՇՄ նախարար 12:1512 Հնս, 2026
  • Արփինե Սարգսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:0612 Հնս, 2026
  • 2025-ին տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտում ծախսվել է 102,7 մլրդ դրամ. Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ոլորտային ծրագրերը 12:0612 Հնս, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ը դիմել է ԿԸՀ ԱԺ ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով 11:5912 Հնս, 2026
  • Կարծում եմ՝ առաջիկա 2-3 շաբաթներին Սևանա լճի մակարդակը կհասնի նախորդ տարվա ցուցանիշին. ՇՄ նախարար 11:5312 Հնս, 2026
  • Համբարձում Մաթևոսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:4612 Հնս, 2026
  • Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է 11:4412 Հնս, 2026
  • ԲՀԿ-ն քաղաքական կոնսուլտացիաներ է սկսում քաղաքական ուժերի հետ. Ծառուկյանը հայտարարություն է տարածել 11:3612 Հնս, 2026
  • Հանրապետության 5 խոշոր ջրամբարներում լցվածությունը գրեթե 100 տոկոսով է. ՇՄ նախարար 11:3212 Հնս, 2026
  • Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին 11:2612 Հնս, 2026
  • Տիգրան Ավինյանը՝ խցանումների, վերելակների, Նուբարաշենի աղբավայրի մասին 11:1912 Հնս, 2026
  • Տիգրան Ավինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:1712 Հնս, 2026
  • Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար 11:1212 Հնս, 2026
  • Խոտ-Որոտան ճանապարհին, որտեղ փլուզման, ջրի որոշ խնդիրներ ունեինք, աշխատանքն ամբողջությամբ ավարտել ենք. ՏԿԵ նախարար 11:0312 Հնս, 2026
  • Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը 10:5412 Հնս, 2026
  • Ապարանի ջրամբարը լցված է 100%-ով, Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2 սմ-ով. Լևոն Ազիզյան 10:4912 Հնս, 2026
  • ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին 10:3812 Հնս, 2026
  • «Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին 10:2912 Հնս, 2026
  • Ընտրակաշառքի գործով ձերբակալված 4 անձանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 1-ի նկատմամբ՝ տնային կալանքը 10:1812 Հնս, 2026
  • Լուրեր 10:00 | ԿԸՀ անհասկանալի որոշման պատճառով ՔՊ-ն 1224 քվե է կորցնում. Ալեքսանյան 10:0012 Հնս, 2026
  • Արեգնազ Մանուկյանի բնակարանում խուզարկություններ են կատարվել. նրան կանչել են ՔԿ 09:5012 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:4412 Հնս, 2026
  • Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 09:3912 Հնս, 2026
  • ՀՀ վարչապետը այսօր կգտնվի մեկօրյա արձակուրդում 09:3412 Հնս, 2026
  • ԳԱԹ-ն ազդարարեց Կոմիտասի արխիվի թվայնացման մեկնարկը 09:1512 Հնս, 2026
  • «Քաղաքացին չպետք է ձգտի նպաստ ստանալ». Արսեն Թորոսյան 01:1312 Հնս, 2026
  • Շիրակի մարզում ուժեղ կարկուտն ու քամին մեծ վնաս են հասցրել. բազմանդամ ընտանիքը հրաշքով է փրկվել 01:0012 Հնս, 2026
  • Հայաստանի համար գազի գնի հնարավոր թանկացման հարցի շուրջ զարգացումներ չկան. Խուդաթյան 00:4712 Հնս, 2026
  • Այս գիշեր կրկին հզոր հարված են հասցնելու Իրանին. Թրամփ 00:4412 Հնս, 2026
  • Մեծ գործարք կնքվեց Իրանի հետ պատերազմի վերաբերյալ․ Թրամփը հայտարարություն է արել 00:1812 Հնս, 2026
  • Վերահաշվարկի երրորդ օրն է. քվեարկության արդյունքներում փոփոխություններ կան 23:5411 Հնս, 2026
  • Խիստ անհասկանալի են զինվորների քվեարկության առնչությամբ ընդդիմության բարձրացրած հիստերիան ու դրանից բխած ԿԸՀ որոշումները․ Ալեքսանյան 23:3711 Հնս, 2026
  • Ուժեղ կարկուտ՝ Գավառում, գերհզոր ամպրոպային ամպ՝ Մարտունիում․ Սուրենյանը տեսանյութեր է հրապարակել 23:1911 Հնս, 2026
  • Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, ընտրակաշառքի գարշահոտը չտարածեն ԱԺ դահլիճով մեկ. Փաշինյան 23:0011 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները. նյութերն ուղարկվել են դատախազություն 22:5611 Հնս, 2026
  • Հայաստանը կարող է դառնալ մշակույթների միջև երկխոսության կամուրջ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ 22:4811 Հնս, 2026
  • Հաջողություն եմ մաղթում երրորդ անգամ կառավարություն ձևավորելու գործում. Էրդողանը՝ Փաշինյանին 22:3511 Հնս, 2026
  • ՀԱՊՀ դպրոցը կարևոր առաքելություն ունի մեր կրթական համակարգում. Արայիկ Հարությունյան 22:2411 Հնս, 2026
  • Հարցազրույց Արթուր Նահապետյանի հետ 22:0611 Հնս, 2026
  • Երևան–Սևան ճանապարհին կայծակի հետևանքով վնասված կամուրջը կվերանորոգվի կարճ ժամկետում. Խուդաթյան 21:4911 Հնս, 2026
  • Անդրանիկ Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի աշխատանքները 21:3311 Հնս, 2026
  • Մատչելի խորհրդարանները՝ ներառման շարժիչ ուժ․ Զարուհի Բաթոյանի ելույթը ՄԱԿ-ի COSP19-ում 21:2111 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Նոր կառավարության կազմից մինչև ՀԱՊԿ․ վարչապետի ճեպազրույցի շեշտադրումները 21:0011 Հնս, 2026
  • «Փարոս»-ում ընդգրկվածների թիվը 2017-ի համեմատ 2026-ին պակասել է 54,1 տոկոսով. ԱՍՀՆ 20:5811 Հնս, 2026
  • Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել. հայկական գինիների հաղթարշավը 20:5211 Հնս, 2026
  • Արյունատվությունը՝ մարդկային բարձրագույն առաքելություն 20:4711 Հնս, 2026
  • Յունիս 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4111 Հնս, 2026
  • Կառավարությունը սուբսիդավորում է մաքսատուրքը և ծախսի զգալի մասը. Պապոյանը՝ արտահանման մասին 20:3611 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Արարատի մարզում 20:3111 Հնս, 2026
  • Փլուզում Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածներ չկան 20:2811 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.06.2026 20:2411 Հնս, 2026
  • Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպաններն այցելել են ՌԴ ԱԳՆ 20:1911 Հնս, 2026
  • Արարատի և հարակից համայնքների բնակիչները համակարգչային շերտագրման հետազոտության համար ստիպված չեն այլ կլինիկաներ գնալ 20:1411 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 11. 2026 20:1111 Հնս, 2026
  • Գյուղապահովագրության 2026-ի պատկերը 20:0611 Հնս, 2026
  • Թրամփը նախազգուշացրել է, որ այս գիշեր կրկին հզոր հարված են հասցնելու Իրանին 20:0211 Հնս, 2026
  • 1500 պատանի՝ «Փոքրիկ քայլ» միջազգային երաժշտական փառատոնում 19:5811 Հնս, 2026
  • Առաջիկա ժամվա ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում 19:5411 Հնս, 2026
  • Վառելիքի ներմուծման ընթացքում թաքցրած հարկերի մասին է խոսքը. ՊեԿ նախագահը՝ Ծառուկյանի գործի մասին 19:4811 Հնս, 2026
  • Վիտամին Դ-ի դեֆիցիտի վտանգները 19:4211 Հնս, 2026
  • «ՎիԷլՎի Սենթր» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 766 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:3411 Հնս, 2026
  • Իրանը պետք է ստորագրի բանակցված փաստաթուղթը. Թրամփ 19:2711 Հնս, 2026
  • Իսպանիայի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացին 19:1911 Հնս, 2026
  • Անահիտ Մանասյանը մասնակցել է քրեակատարողական համակարգի գենդերազգայունության գնահատմանն առնչվող համաժողովին 19:1111 Հնս, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի ևս մեկ պատգամավորի թեկնածուի՝ Վահե Թավաքալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը 19:0111 Հնս, 2026
  • Լուրեր 19:00 | Մարդասիրական բեռներ «Մարգարա»-ով, արտահանման աջակցություն. Կառավարության նիստի մանրամասները 19:0011 Հնս, 2026
  • Շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին իր ինքնիշխան կամքը արտահայտելու կապակցությամբ. Համատեղ հայտարարություն 18:5111 Հնս, 2026
  • Մարմարիկ բնակավայրում վերագործարկվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց 18:3911 Հնս, 2026
  • Բուլղարիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Փաշինյանին 18:3111 Հնս, 2026
  • Մարտունիում կասեցվել է հացամթերքի արտադրամասի գործունեությունը 18:2811 Հնս, 2026
  • «Ռոսսելխոզնադզորը» հունիսի 12-ից արգելում է Հայաստանից կարանտինային ամբողջ արտադրանքի ներմուծումը Ռուսաստան 18:1911 Հնս, 2026
  • Կապահովվի «Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանում» միջոցառման իրականացումը ևս 200 շահառուի համար 18:1311 Հնս, 2026
  • Ցանկանում եմ գովեստի խոսքեր հղել ՀՀ քաղաքացիներին իրենց երկրի ապագայի նկատմամբ հավատի համար. Բելգիայի վարչապետը՝ Փաշինյանին 18:0511 Հնս, 2026
  • Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները Գալուզինի հետ քննարկել են Ուկրաինայի հարցը 17:5911 Հնս, 2026
  • Հաստատվել են բուհերի և գիտական կազմակերպությունների 2026/2027 ուստարվա ընդունելության տեղերը 17:5211 Հնս, 2026
  • Դավիթ Խուդաթյանի ճեպազրույցը 17:4311 Հնս, 2026
  • Արտահանման արգելք է սահմանվել ՀՀ-ից ցորեն ապրանքատեսակի նկատմամբ 17:3611 Հնս, 2026
  • Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի ճեպազրույցը 17:3011 Հնս, 2026
  • Ջոն Հիլին հեռանում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնից 17:2611 Հնս, 2026
  • Նախատեսվում է ապահովել դասարանների կազմավորման փոփոխությունների փուլային ներդրում 17:1811 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015